Սպանել Բիլլին

Image result for kill bill wallpaper

Սպանել Բիլլին ֆիլմը, որի ռեժիսոր-սցենարիստը Քվենտին Տարանտինոն է։ Հասցրել է դառնալ կինոյի պատմության մեջ լավագույն ֆիլմերից մեկը։ Այն պատմում է նախկին մարդասպանի (հարսնացուի) մասին, ով արթնանում է չորս տարի տևած կոմայից և որոշում է վրեժ լուծել դավաճաններից, որոնք կարծում են, որ նա մեռած է։

Լրտեսների Կամուրջը

Bridge of Spies poster.jpg

Լրտեսների Կամուրջը 2015թ-ին նկարահանված պատմական դրամա է։ Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում սառը պատերազմի ժամանակ։ Ամերիկյան ռազմական ինքնաթիռներից մեկը ընկել է սովետական տարածքում, սակայն օդաչուն կենդանի է մնացել և սովետական միությունը պահում է նրան, որպես գերի։ Օդաչուի ազատագրման համար բանակցությունները վստահել են փաստաբան Ջեյմս Դոնովանին ում կերպարը անկրկնելիորեն կերտում է Թոմ Հենքսը։ Աշխատանքը Դոնովանին տանում է կոմունիստական Գերմանիա, որտեղ ինչպես նշվում է ֆիլմում, հայկական կոնյակի շուրջ, տեղի են ունենում բանակցությունները։ Երկու կողմերը գալիս են փոխանակման համաձայնության։ Ամերիկան վերադարձնում է նախկին ԿԳԲ-ի լրտես, իսկ սովետական կողմը օդաչուին։ Փոխանակումը պետք է տեղի ունենա կամրջի վրա։

Էլլիի մասին

Darbareye Elly Poster

Ընկերների մի խումբ իրենց ընտանիքների հետ միասին գնում են հանգստանալու Կասպից ծովի ափերից մեկում, գրեթե բոլորը ամուսնացած զույգեր են, ունեն րեխաներ։ Ընկերներից մեկը՝ Սեպիդեն, իր հետ բերում է իր աղջիկա մանկապարտեզի դայակներից մեկին՝ Էլլիին, որպեսզի նրան ծանոթացնի Գերմանիայից եկած իր ընկերոջ՝ Ահմադի հետ։ Երբ նրանք հասնում են, պարզվում է՝ տունը, որը նրանք վարձակալելու էին, այլևս ազատ չէր և նրանք ստիպված են լինում տեղափոխվել մի այլ տուն, որտեղ չկա ոչ մի հաղորդակցման միջոց։ Նույն օրը Էլլիին զանգում է իր մորը և ասում, որ ցանկանում է հետ վերադառնալ տուն, սակայն Ահմադը չի ցանկանում, որ Էլլին հեռանա, այդ իսկ պատճառով նա պահում է Էլլիի ճամպրուկները։ Հաջորդ օրը ընկերների մեկից որդուն գտնում են ջրի վրա, նրան հաջողվում է փրկել, սակայն Էլլին կորել է։ Թե ինչ է լինում հետո, դիտեք ֆիլմում։

Էլֆը

Image result for the elf wallpaper movie

Երբ Բադին փոքրիկ էր, պատահաբար հայտնվել է հյուսիսային բևեռում, նրան մեծացրել են Սանտան և նրա օգնական էլֆերը։ Բադին զգում էր, որ ինքը Էլֆ չէ և իր հորը գտնելու նպատակով ուղևորվում է Նյու Յորք՝ հագնված ինչպես Էլֆ։ Պարզվում է՝ Բադիի հայրը ցինիկ, բիզնեսմեն Վոլթեր Հոբսն է։ Երկուսն էլ չէին հավատում դրան, սակայն ԴՆԹ թեստը ապացուցում է, որ Վոլթերը Բադիի հայրն է։ Վոլթերը անում է ամեն ինչ, որպեսզի կարողանա ընկերանալ իր որդու՝ մանկամիտ Բադիի հետ։

Դաշնակահարը

Image result

«Դաշնակահարը» փաստավավերագրական ֆիլմը պատմում է հրեա դաշնակահարի մասին, ով 1930-ականներին ապրում է Լեհաստանում։ Վլադիսլավ Շպիլմանը աշխատում է Լեհաստանի հանրային ռադիոյում, նա անչափ տաղանդավոր է և իր նվագով հիացնում է հանրությանը, սակայն նացիստական շարժման պատճառով նրա ամբողջ կյանքը փոխվում է։ Սակայն դաշնակահարը, պայքարում է իր կյանքի համար, նա դեռ չի հանձնվի այնքան ժամանակ, քանի դեռ երաժշտությունը ապրոմ է իր սրտում։ Կհաջողվի՞ արդյոք նրան հաղթահարել դժվարությունները, կնվագի արդյոք նա ևս մեկ անգամ, դիտեք և կիմանաք։

Երաժշտության ձայնը

Image result for the sound of music

«Երաժշտության ձայնը» 1965թ-ի նկարահանված մյուզիքլը պատմում է իրական պատմություն 30-ների Ավստրիայում բնակվող միանձնուհու մասին, ով տարբերվում է մյուս միանձնուհիներից։ Ազատմաիտ այս կնոջը ուղարկում են որպես դայակ ավստրիական կապիտանի ընտանիք։ Կապիտանը շատ խիստ մարդ է և իր երեխաներին վերաբերվում է որպես զինվորների։ Սակայն Մարիան՝ միանձնուհին, կփոխի այս ամենը՝ վերադարձնելով երաժշտությունը Վան Թրեփների ընտանիք։

Հարցազրույցը

Image result for the interview

Դեյվ Սկայլարկը և իր պրոդյուսեր Արոն Ռապոպորտը մեկնում են Հյուսիսային Կորեա, որպեսզի հարցազրույց վերցնեն Կիմ Չոնգ Ըն-ից։ Երբ նրանք արդեն պատրաստ են մեկնելու դեպի Հյուսիսային Կորեա, ամերիկայի ազգային անվտանգության բյուրոն տալիս է նրանց առաջադրանք՝ սպանել Կիմ Չոնգ Ըն-ին, քանզի նա պատրաստվում է հարձակում գործել ԱՄՆ-ի վրա։ Դեյվին և Արոնին ճանապրհում են, սակայն երբ նրանք հասնում են Հյուսիսային Կորեա, նրանք նկատում են, որ Կիմը շատ ավելի ընկերական է քան նրանք պատկերացնում էին։ Թե ինչ է լինում հետո, դեիտեք ֆիլում

Խաղալիքների պատմություն 2

Վուդիին իր տնից առևանգում է Ալ ՄակՎիգգին անունով խաղալիք ծախող։ Վուդիի ընկերները` մյուս խաղալիքները պետք է փորձեն փրկել Վուդիին։ Սակայն երբ Վուդդին իմիանում է, որ նա մի ժամանակ հայտնի մուլտֆիլմի գլխավոր հերոս է, հանդիպում է մուլտֆիլմի մյուս կերպարների հետ նա այլևս չի ցանկանում հեռանալ։

Խաղալիքների պատմություն

Բոլորս էլ ունեցել կամ ունենք խաղալիքներ, որոնք տարիների ընթացքում մեր ամենալավ ընկերներն են եղել: Մենք հաճախ երազել ենք, որպեսզի դրանք թեկուզ մեկ օրով կենդանանան։ Երեք «Օսկար» շահած այս ֆիլմը պատմում է Վուդիի բարեսիրտ կովբոյի մասին, ով Էնդիի ամենասիրելի խաղալիքն է։ Սակայն ամեն ինչ փոխվում է, երբ Էնդիի ծնողնները նրա համար գնում են Բազ Լայթյիր անունով նոր խաղալիքը։ Բազը մտածում է, որ նա իրական տիեզերագնաց է։ Սակայն ամեն ինչ փոխվում է, երբ Վուդին Բազին բացատրում է, որ իրականում նրանք խաղալիքներ են։

Ֆիլմն ամբողջությամբ՝ դիտեք այստեղ

Գտնել Նեմոյին

Մարլի ձուկը չափազանց մտահոգ հայր է իր որդի Նեմոյի հանդեպ։ Մի անգամ, երբ Նեմոն ափին շատ մոտ է լողում, նրան բռնում է մի ջրասուզակ։ Երբ Մարլին իմանում է այս մասին, վախեցած ճանապարհ է ընկնում որդուն գտնելու համար։ Կապույտ ձկնիկ Դորին, ով ունի շատ վատ հիշողություն, միանում է Մարլիին: Երկուսով նրանք պետք է գտնեն Նեմոյին, սակայն օվկիանոսը լի է վտանգավոր կենդանիներով։

Ֆիլմն ամբողջությամբ՝ դիտեք այստեղ