Աստղային պատերազմներ 7

«Աստղային պատերազմներ» ֆիլմի VII մասում, մեզ արդեն հայտնի Լյուկ Սկայվոլկերը անհայտ կորել է, իսկ «Գալակտիկական Կայսրության» փոխարեն եկել է մի նոր ուժ «Առաջին Օրդեր» անվանումով։ Երկու կողմերը պայքարում են Լյուկին գտնելու համար։ Առաջին Օրդերը ցանկանում է սպանել Լյուկին, որպեսզի Լյուկը նոր ջեդայնների սերունդ չստեղծի։ Իսկ ապստամբությունը ցանկանում է Լյուկին գտնել հենց նոր ջեդայնների սերունդ ստեղծելու համար։

Ֆիլմն ամբողջությամբ՝ դիտեք այստեղ

1900-ի մասին լեգենդը

Ֆիլմը պատմում է «Վրջինիան» անվանումով շոգենավի վրա 1900թ․-ի գտնված երեխայի մասին, 1900-ի մասին։ Նրան գտնում է շոգենավի ցածր կարգի աշխատողներից մեկը Դենին, և կարծում է, որ երեխային հենց իր համար են այնտեղ թողել։ Դենին մեծացնում է երեխային, ստելով որոշ բաների մասին, սովորեցնելով նրան կարդալ և գրել, ահա մի օր 1900-ը խաղտում է պայմանը և բարձրանում է 1-ին հարկ, որտեղ մեծահարուստներն են։ Երեխան նկատում է մի հետաքրքիր գործիք։ Գիշերը երբ բոլորը արդեն քնած են, նա վերադառնում է նույն տեղը, նստում է դաշնամուրի առջև և սկսում նվագել, մարդիկ հավաքվում են տարբեր սենյակներից վայելելու նրա երաժշտությունը։ Նրա մասին սկսում են լեգենդններ պտտվել, սակայն շուտով 1900-ը կանգնում է մի մեծ որոշման առջև, թե ի՞նչ որոշում, կիմանաք ֆիլմը դիտելուց հետո։

Ֆիլմն ամբողջությամբ՝ դիտեք այստեղ

Թրումենի հեռուստածրագիրը

Ֆիլմը պատմում է առաջին հայացքից սովորական ամերիկացու՝ Թրուման Բուրբանկի մասին։ Նա չգիտե սրա մասին, բայց ամբողջ աշխարհը հետևում է նրան իր առաջին քայլերից։ Թրումանը ապրում է վիթխարի նկարահանման տաղավարում, որտեղ Թրումանից գաղտնի նկարահանվում է «Թրումենի հեռուստածրագիրը» անվանումով սերիալը։ Նա ծնվել և մեծացել է հենց այս տաղավարում։ Սակայն Թրումենը սկսում է նկատել տարօինակություններ իր կյանքում, որոնք ավելի խորը ուսումնասիրելուց հետո, հասկանում է, որ ինչ-որ բան այն չէ։ Հենց այդ պահին նա որոշում է, որ պետք է գնա Ֆիջի, արդյոք կհաջողվի՞ նրան հասնել ֆիջի՝ կտեսնեք ֆիլմը դիտելուց հետո։

Գործակալ 007։ Սկայֆոուլ

skyfall.jpg

«Գործակալ 007, Սկայֆոուլ» ֆիլմը պատմում է բոլորիս կողմից սիրված Ջեյմս Բոնդի մասին։ Ջեյմսին կրակում են և նա ընկնում շարժվող գնացքից, ձորը։ Այս դեպքից հետո, Լոնդոնի տարբեր մասերում տերոռիստական հարձակումնները են տեղի ունենում, բայց ինչ է անելու Բրիտանիայի կառավարությունը համարում է իրենց ամենալավ գործակալին մահացած։ Սակայն Բոնդը ինչպես միշտ, ինչ որ ելք է գտել, և հիմա պարզապես հանգստանում է, ծովափնյա մի վայրում։ Նրան հասնում են Լոնդոնում տեղի ունեցածի մասին լուրերը, և նա վերադառնում է աշխատանքի։ Սակայն Բոնդին անակնկալ է սպասվում։

Լեմոնային Սնիքեթը և Դժբախտությունների Շարանը

 

A_Series_Of_Unfortunate_Events_poster.jpg

Ֆիլմը պատմում է Բաուդելայեռների ընտանիքի մասին, որը բաղկացած է 5 հոգուց, հնարամիտ Վիոլետից, խելացի Կլաուսից, և, դե մի խոսքով ասած ամեն ինչ կրծող փոքրիկ քույրիկ Սաննիից, և նրանց ծնողներից, սակայն այս ընտանիքում դժբախտություն է լինում երեխաները վերադառնալով տուն տեսնում են, որ հրդեհ է եղել և իրենց սիրելի տնից այլևս մնացել է մոխիրը, սակայն ինչ կարող է ավելի վատ լինել, նրանց ծնողները մահացել են։ Երեք արդեն որբերի խնամակալը դարնում նրանց ամենամոտ բարեկամը, որին սակայն երեխաները չէն ճանաչում։ Նրա անունը Օլաֆ է, բռի, անշնորհք, և չար մարդ, ով պարզապես ցանկանում է տիրանալ Բաուդելայեռների հարստությանը։ Երեխաները հասկանում են դա և փորձում ամեն ձև փախնել Օլաֆի մոտից, շուտով դա նրանց հաջողվում է, սակայն ինչ արկածներ են սպասում երեխաներին։ Իդեպ մոռացա նշեմ, որ Օլաֆի դերասանը բոլորիս կողմից սիրելի, Ջիմ Քերրին է։ Պարտադիր դիտեք, շատ հետաքրքիր ֆիլմ է

Ռանգո

MV5BMjE5ODg1NTk3OF5BMl5BanBnXkFtZTcwNzA5NTMyNA@@._V1_SX640_SY720_.jpg

Թեթև, բայց միևնույն ժամանակ խորիմաստ մուլտֆիլմը պատմում է Ռանգո անունով քամելիոնի մասին, ով ապրում է սովորական քաղաքային ընտանիքում` իր ակվարիումում։ Սակայն ճանապարհ գնալիս՝ մեքենան կտրուկ շրջադարձ է կատարում, ինչից հետո սիրելի Ռանգոն հայտնվում է անապատում՝ առանց որևէ մեկի։ Հուսահատված և վախեցած Ռանգոն պառկում է հանգստնալու, արթնանում է միայն այն պահին, երբ նրա գլխին ինչ-որ տիկին զենք է պահում։ Թե ով է տիկինը և՝  ինչ արկածներ են սպասում Ռանգոյին, կիմանաք ֆիլմը դիտելուց հետո։

Ֆիլմը դիտեք այստեղ։

 

Ծառայողական սիրավեպ

Օրեր առաջ, 88 տարեկան հասակում, կյանքից հեռացավ խորհրդային հայտնի ռեժիսոր Էլդար Ռյազանովը: Ի հիշատակ Էլդար Ռյազանովի՝ Ֆիլմադարանն առաջարկում է այս կիրակի դիտել նրա ֆիլմերից:

Հնարավոր է՝ ձեզանից շատերը գոնե մեկ անգամ տեսել են սովետական կլասիկա համարվող «Ծառայողական սիրավեպ» ֆիլմը։ Սակայն այն նորից ու նորից դիտելու ցանկությունը մարդկանց մոտ չի կորում:

Ռյազանովի  «Ծառայողական սիրավեպի» նման ֆիլմերն այսօր շա՜տ քիչ են, առավել ևս եթե ոչ մի անգամ չեք դիտել այս ֆիլմը, ապա ճիշտ ժամանակն է նայելու այն:

Ֆիլմը կարող եք դիտել այս հղումով

Ծանոթությունը՝  Արեգ Գալոյանի

Անհավանականները

download

«Անհվանականները» մուլտֆիլմը պատմում է սուպեր հերոսների ընտանիքի մասին, ովքեր չեն ցանկանում, որպեսզի բոլորը իմանան իրենց սուպեր հերոս լինելու մասին։ Ամեն ինչ կարծես սովորական է, սակայն «Պարոն Անհավանական»-ին հաղորդագրություն է գալիս, նրան հրավիրում են զբաղվել իր հին աշխատանքով։ Նա ընդունում է հրավերը։ Ամեն ինչ կարծես, թե լավ է, սակայն մի բան այն չէ:

Ֆիլմը դիտեք այստեղ։

Սարդ-մարդը

<<Սարդ-մարդ>>-ը ֆիլմի առաջին մասը պատում է երիտասարդ, սիրահարված  Պիտեր Պարկերի մասին, ով ապրում է իր քեռի Բենի և քեռակնոջ Մեյի հետ։ Պիտերը ցանկանում է դառնալ լուսանկարիչ, դրա հանար էլ աշխատում է դպրոցական թերթի լուսանկարիչ։ Դպրոցական ճամփորդություններից մեկի ժամանակ, դեպի Օսկորպ, Պիտերին կծում է գենետիկորեն մոդիֆիկացված սարդը։ Պիտերի հետ սկսում են տարօրինակ բաներ կատարվել։ Այ, թե ինչ է պարզվում՝ կիմանաք միայն ֆիլմը դիտելուց հետո։

Ֆիլմը դիտեք այստեղ․

Շնորհավոր!

8deac87901ffec2e3fd46d9521106c07.jpeg

Այս նյութով, ցանկանում ենք շնորհավորել մեր շատ սիրելի տիկին Նունեի ծննդյան օրը, առանց ում աջակցության Ֆիլմադարանը չէր լինի։

Մեր շատ սիրելի Տիկին Նունե, մենք ցանկանում ենք շնորհավորել Ձեր ծննդյան օրը։ Ճիշտ է, մենք մեկ-մեկ Ձեզ ջղայնացնում ենք, բայց մեկ է՝ շատ ենք սիրում Ձեզ։ Այս երկու տարիների ընթացքում դուք մեզ համար դարձել եք ավելին, քան ուսուցչուհին է։ Ցանկանում ենք, որ մեր ուսման տարիների ընթացքում, անկախ այն բանից, կլինեք մեր ուսուցչուհին, թե ոչ, լինեք մեր կողքին։ Մենք ձեզ երբեք չենք մոռանա։

Սիրով՝ Ֆիլմադարան

Նկարը՝

http://movsisyannune.com/