Մահվան տետրակը

902928

Մահվան աստվածներ, մահացու տետրակներ և արդարության մասին փիլիսոփայակնան մտքեր դրանք էին 2006թ օգոստոսի 3-ին բաց թողնված “Մահվան տետրակը” անիմեի բնավորության գծերը, որոնք ապահովեցին իրեն պաշտամունքային կարգավիճակը:  11 տարի անց 2017թ Նետֆլիքս ընկերութունը ստացավ այդ հայտնի անիմեյի վերարտադրման իրավունքը: Եվ այդպիսով 2017թ օգաստոսի 25-ին ՝Ադամ Վինգարդի ռեժիսորի կողմից նկարահանված Մահվան Տետրակը Ֆիլմը, որը հեռարձակվեց Նետֆլիքսի արբանյակաին հեռուստաալիքի վրա: Ի տարբերություն օրիգինալ անիմեյի այդ ֆիլմը ավելի պարզ են ստեղծել քանզի ստեղծելը այնպիսի ֆիլմ, որը կարողանար փոխանցել օրիգինալ անիմեյի միտքը և միաժամանակ տեղավորվեր մեկից երկու ժամի տեվողության մեջ շատ դժվար կլիներ: Ֆիլմը պատմում է Լայթ Տյոռներ անունով մի պատանու մասին ով ստացել է մահվան տետրը տրված Մահվան աստծո կողմից: Օգտագործելով այդ տետրը գերբնական ուժերը Լայթը Կիռայի անվան տակ կատարում է հսկայական սպանութայն ակտ սպանելով հնարավոր բոլոր բանտարկյալներին, տերորիստներին և բոլոր մարգկանց ում նա համարում է մեղավոր են հանցանքի մեջ, այդպիսով մաքրելով աշխհարը չարիքից ըստ նրա կարծիքի: Նրան այդ արդարության ակտը իրագործելու մեջ փորձում է կանգնեցնել հայտնի դետեկտիվ Լ անունով, որը ունի այլ արդարության մասին կարծիք և այդ հակամարտության շուրջ պտտվում է ամբողջ ֆիլմի սցենարը: ֆիմլը իրենից ներկայացնում է թեթև դետեկտիվ թրիլլեր, որը բավականի դուր կգա ձեզ:

ֆիլմը՝ այսեղ

Տիգրան Դանիելյան

Реклама

Վինսենթ Վան Գոգ ՝նկար գրված խոսքերով

kinopoisk.ru

Այս ֆիլմը պատմում է ՝Վինսենթ Վան Գոգի կյանքի մասին հիմնված է իր կրտսեր եղբորն ուղղված նամակների վրա։Ֆիլմում ցուցադրված է այն ամբողջ դժվարությունը ,որ ապրել է Վինսենթը ։

 Ֆիլմը՝այստեղ  

 Բարի Դիտում․

Հրաշք կինը

 

kinopoisk.ru

Մինչ Հրաշք կին դառնալը, նա ամազոնուհիների արքայադուստր Դիանան էր, ով պատրաստված էր անհաղթելի մարտիկ լինելու համար: Եվ երբ աշխարհից կտրված դրախտային կղզում, որը իր հայրենիքն էր, հայտնվում է խորտակումից փրկված ամերիկացի օդաչուն և պատմում արտաքին աշխարհում տեղի ունեցող վտանգավոր հակամարտության մասին, Դիանան լքում է իր տունը, որպեսզի հաղթահարի այս սպառնալիքը: Եվ այնտեղ մարդկանց հետ մեջք մեջքի խաղաղության համար պայքարելիս՝ նա ամբողջովին բացահայտում է իր իշխանության ուժը և իր իրական ճակատագիրը:

ֆիլմը՝ այստեղ

Բարի դիտում․

Սարդ մարդը: Վերադարձ տուն

472.jpg

Վրիժառուների հետ պատմական հանդիպումից հետո Փիթր Պարկերը վերադառնում է տուն և փորձում է ապրել սովորական կյանքով` իր մորաքույր Մեյի խնամքի տակ: Բայց հիմա Փիթերին հետևում է նաև մեկ ուրիշը . . . Թոնի Սթարքը տեսել է Սարդ մարդուն գործի մեջ և պարտավոր է նրա ուսուցիչը դառնալ: Երբ նոր չարագործը սպառնում է վերացնել այն ամենը ինչ թանկ է Փիթերին, ժամանակն է գալիս բոլորին ապացուցելու, թե ինչ է իսկական սուպերհերոսը:

 

ֆիլմը`այստեղ

բարի դիտում ․

 

 

Ինդիան Ջոնս և վերջին խաչակրաց արշավանքը

 

472

1989թ մայիսի 24-ին մեծ էկրանների վրա նորից հայտնվեց հանդիսատեսի կողմից սիրված Ինդիան Ջոնսի արկածների մասին երրորդ ֆիլմը՝ վերջին խաչակրաց արշավանք ենթավերնագրով: Տվյալ ֆիլմում նորից հետ է վերադառնում իր դերին հայտնի դերասան՝Հարիսոն Ֆորդը, իսկ նկարում են ռեժիսոր Ստիվեն Սպիլբերգն և սցենարիստը Ջորջ Լուկասը: Այս ֆիլմում հնէաբան Ինդիան Ջոնսը իր հոր՝Հենրի Ջոնսի և հին ընկերների հետ փորձում են բացահայտել վերջին խաչակրաց արշավանքի գաղտնիքը և գտնել Սուրբ Գավաթը: ԵՎ ինչպես միշտ իրադարցությունները տեղի են ունենեւմ 1933-1945թ ԵՎրոպայում և մշտականի պես իրանց արկածներում հետապնդում են Նացիստական Գերմանյաի զինվորների նաև հանդիպումներ մի քանի հանկարծակի Դեմքերի հետ:Այս նոր հավելումը Ինդիանա Ջոնսի Ֆիլմերում հետ է վերադարնում օրիգիանլ ֆիլմի սկզբունքներին և համարվում է բավակաին լավ վերադարց մեծ էկրաններնին:

ֆիլմը՝այստեղ

Տիգրան Դանիելյան

 

Արսեն Լյուպեն

 cover_4553

<<Արսեն Լյուպեն>> գեղարվեստական ֆիլմը նկարված է ֆրանսիական գրող՝Մորիս Լեբլանի <<Կալիստրոյի դքսուհի>> վեպի հիման վրա: Իրադարձությունները տեղի են ունենում 1894 թվականին Նորմանիդայում: Ֆիլմը պատմում է քսան տարեկան խաբեբա և պրոֆեսիոնալ գող Արսեն Լյուպենի մասին,ով չնայելով իր երիտասարդ տարիքին արդեն հայտնի էր ամբողջ Ֆրանսիայում: Գրավիչ արտաքինը,կրթվածությունը և սուր մտածելակերպը չէին թողնում, որպեսզի երիտասարդին նայեին որպես խորամանկ գողի, ով կարող էր մաքրել ցանկացած մարդու գրպանները:

Շատ տարիներ առաջ,դեռ լինելով երեխա, Արսենը կորցնում է իր հորը, ում սպանում է մի հարցագործ:Հոր մահից ոչ այդքան ուշ Արսենը բացում է մի գաղտնիք, որ նրա հայրը ամբողջ կյանքի ընտացքում եղել է խորամանկ գող:Գնալով հոր ճանապարհով, Արսենը Լյուպենը զբաղվում է թանկարժեք իրերի գողությամբ, քանի դեռ չի հայտնաբերում Կալիստրոյի դքսուհու պահած գանձերի մասին:Դքսուհին դառնում է Լյուպենի կյանքի սիրելին:Արսենը կազմում է նոր պլան,գանձերը գտնելու մտքով:

ֆիլմը՝  այստեղ

Դավիթ Գևորգյան