Ի՞նչ կլինի, եթե լքված պապիկների և տատիկների հետ ապրեն մանկապարտեզի երեխաները: Սեր: Читать далее Իդեալական ներկա
Автор: Արեգ Գալոյան
Ինչպես է ապրում սերը
Ֆրանսիական հետաքրքրաշարժ անիմացիան հրաշալի երաժշտության ուղեկցությամբ պատմում է երկու կերպարների մասին, ովքեր սիրում են իրար: Այս հրաշալի մուլտֆիլմը պատմում է, թե ինչպես են երկու էակները փոխվում՝ աստիճանաբար հեռանալով իրարից: Սակայն, մենք հո գիտենք, որ ամեն մի ավարտից հետո գալիս է նոր սկիզբ: Այդպես չէ՞: Նայեք և կհամոզվեք, որ այդպես է:
Արեգ Գալոյան
Նախագծային ուսուցում. դժվարություններ, առաջարկներ
Ուստարին հաջող էր մեզ համար, որովհետև սկսեցինք Ֆիլմադարան նախագիծը:
Առավելություններ
Դժվարանում ենք ասել՝ գործնական քերականության վարժությունները և գրականագիտական առաջադրանքները որքանով են մեզ օգնում, բայց որ այս նախագծի շնորհիվ զարգանում և հարստանում են ինչպես մեդիահմտությունները, այնպես էլ բանավոր և գրավոր խոսքը, դա փաստ է։
Դժվարություններ
Մեզ՝ որպես նախագծի անդամների, խանգարում է ինտերնետի արագությունը և որոշ հարկավոր կայքերի արգելափակումը:
Առաջարկներ
1. Մենք առաջարկում ենք նոր ուստարում ստեղծել առանձին սենյակներ՝ նախագծային աշխատանքի համար:
2. Աշխատասենյակներում լինի համեմատաբար ավելի արագ ինտերնետ:
3. Արգելաբացվեն անհրաժեշտ կայքերը:
Ինչպես ենք մենք աշխատում
Մեզ շատ է դուր գալիս աշխատել նախագծի վրա։ Ֆիլմերը թարգմանում ենք շատ հեշտ, բարդություններ ընդհանրապես չեն առաջանում։ Ուզում ենք անպայման նշել, որ աշխատում ենք հավեսով, սիրով ու հաճույքով։ Ֆիլմերը նայելուց և միասին քննարկելուց հետո որոշում ենք, թե ինչ ֆիլմ տեղադրենք mskh.am-ում։ Ֆիլմը ընտրելիս աշխատում ենք, որպեսզի այն համապատասխանի շաբաթվա օրացույցին։ Ֆիլմադարանոմ տեղադրում ենք ինչպես ուսումնական, այնպես էլ ժամանցային ֆիլմեր։ Շատ ենք ուզում, որ մեզ դիտողը չձանձրանա։
Տիկինը և Մահը
«Տիկինը և մահը» ֆրանսիական մուլտֆիլմը 2010թ.-ին արժանացել է Օսկարի: Պատմում է մի ծեր կնոջ մասին, ով կանգնած է մահվան դեմ հանդիման: Եվ ահա մի գիշերը մահը գալիս է նրա հետևից, կինը համակերպված համաձայնվում է: Մահն ու կինը մոտնենում են մահվան դարպասին, երբ հանկարծ բժիշկներին հաջողվում է վերակենդանացնել կնոջը: Մահն ու բժշկները կռվում են կնոջ կյանքի համար: Իսկ, թե ինչ է լինում հետո՝ դիտեք մուլտֆիլմը և կիմանաք:
Հրաշալի մուլտֆիլմ է:
Արեգ Գալոյան
Էննի
Հաջողակ բիզնեսմեն Բենժամեն Ստակսը գոհ է իր կյաքից, նա հասել է մեծ ֆինանսական հոջողությունների ու երազում է մտնել քաղաքականության մեջ: Նրան ամենաշատը մտահոգվում է իր նախընտրական ծրագիրը, որի համաձայն պետք է դառնա Նյու-Յորքի քաղաքագլուխ: Բենժամեն Ստակսը չէր էլ կարող պատկերացնել, որ իր նախընտրական քարոզարշավի ընթացքում ճակատագիրը իրեն կկապի տասնամյա որբի՝ Էննի հետ, ով կփոխի ապագան:
Արեգ Գալոյան
Մենք
«Մենք» սովետական ֆիլմը, որը նկարահանել է Արտավազդ Փելեշյանը, չի պարունակում որևէ խոսակցություն: Կա միայն երաժշտություն: Ֆիլմը լիքն է գաղտնի իմաստներով և պատկերների միջոցով ցուցադրվող փոխաբերական իմաստներով: Ֆիլմում առկա են շատ հետաքրքիր և հուզիչ կադրեր, որոնք ոչ միշտ են հասկանալի: Ֆիլմում կա մի շատ յուրահատուկ կադր. աղջիկ, ով փրկվել է ցեղասպանությունից: Ես գոնե այդպես հասկացա: Ֆիլմը հպարտ վերջաբան ունի: Ավարտվում է հպարտ լեռների տեսարանով: Կարծում եմ՝ մենք հենց այդ լեռներն ենք, ովքեր անկախ ամեն ինչից, ապրում են ու շարունակում են մնալ կանգուն, ինչպես լեռները:
Արեգ Գալոյան
Հոմո-Պոլիտիկուս
«Հոմոպոլիտիկուս» ֆիլմը, որը նկարահանվել է թուրք ռեժիսորի կողմից և նվիրված է Հայոց ցեղասպանությանը:
Ֆիլմի շնորհանդեսը եղել այս տարվա ապրիլի 12-ին: Ահա հատված ֆիլմից:
Արեգ Գալոյան
Հիսուս Քրիստոս գերաստղ
«Հիսուս Քրիստոս գերաստղ» ֆիլմը լեգենդար ռոք-օպերայի ֆիլմային տարբերակն է՝ նկարահանված ներկայացման պես: Այս ֆիլմը պատմում է Հիսուսի կյանքի, ապրումնների մասին՝ գեղեցիկ երաժշտության և հրաշալի վոկալային կատարումնների ուղեկցությամբ: Նկարահանումները տեղի են ունեցել քարքարոտ, հողային տարածքներում: Չնայած ֆիլմի հնությանը, այն համարվում է դասական, որովհետև նկարահանվել և կատարվել է շատ գեղեցիկ կերպով: Շատ չպատմեմ, որպեսզի դիտումը լինի ավելի հաճելի, առաջարկում եմ վայելել ֆիլմը: Հա, ես շատ եմ հավանում այս ֆիլմը:
Արեգ Գալոյան
Հատված ֆիլմից
Հիմա դու ինձ տեսնում ես
<<Հիմա դու ինձ տեսնում ես>> կրիմինալ, թրիլլերի սյուժետն այսպիսն է, չորս փողոցային տաղանդավոր իլյուզիանիստ- Ջեյ, Հենլի, Ջեկ և Մերրիտան միացնում են իրենց ուժերը, և կազմակերպում ապշեցուցիչ ներկայացումները քաղաքի ամենագեղեցիկ բեմերի վրա: <<Չորս Ձիավորները>> ցուցադրում են այնպիսի հնարքներ, որոնցից հանդիսատեսը պարզապես ապշում է: Ձիավորների ամենագլխավոր հնարքը բանկի թալանումն է, հենց հանդիսատեսի աչքերի դիմաց, բայց որի ընթացքում բոլոր չորս իլյուզանիստներն գտնվում են բեմի վրա…:
Թութսի
Գլխավոր հերոսի կյանքը <<Թութսի>> ֆիլմում ոչ ամենահաջողակն է, դերասան Մայքլ Թորսին բաժանվում է մասերի, նա երկար ժամանակ է՝ ինչ անգործ է, նրան երբեք չեն ընտրում նրա՝ իր մասին մեծ կարծիքի պատճառով: Գումարը այնքան քիչ է, որ նույնիսկ նա չի կարողանում վճարել տան և ուտելիքի համար: Մի օրը Մայքլը իմանում է, որ նրա մոտ ընկերուհի Սենդին չի անցել քասթինգը հայտնի <<Հարավային հիվանդանոցը>> սերիալում: Պատճառը այն է, որ նրանք ուզում էին կին, որը կլինի ուժեղ և առնական…