ՀԴԲ-ն հետաքննում է սպանությունների շարք կատարված անհայտ սերիական մարդասպանի կողմից։ Անհայտ մարդասպանին անվանել էին «Բուֆֆալո Բիլլ», որովհետև նա սպանելուց հետո իր զոհերի վրայից հանում էր մաշկը։ Չկարողանալով գտնել մարդասպանի հետքերը ՀԴԲ-ն որոշում է դիմել չափազանց վտանգավոր մարդասպան-կաննիբալ, նախկին հոգեբան Հաննիբալ Լեկտորին (Էնթոնի Հոփքինս)։ Նրա հետ երկխոսության է ուղարկվում երիտասարդ հոգեբան, ՀԴԲ-ի աշխատակից Կլարիսա Սթարլինգը (Ջուդի Ֆոսթեր)։ Նա համաձայնում է օգնել գտնելու մարդասպանին պայմանով, որ Կլարիսը կպատմի իր մասին։ Նրանց երկխոսության ժամանակ Կլարիսը պատմում է, որ մանուկ ժամանակ նա փախել է տնից փորձելով փրկել մորթվող գառնուկին և Կլարիսի մանկության հուշերի մեջ տպավորվել են մորթվելու տարվող գառնուկների պահվածը՝ նրանց լռությունը (այստեղից էլ ֆիլմի անվանումը)։ Լսելով Հաննիբալ Լեկտորի խորհուրդները Կլարիսը գտնում է մարդասպանի հետքը …
Գիսանե Թութունջյան