Աշուղ Ղարիբը

slug-14873

Աղքատ Աշուղ Ղարիբը հարսանիքների ժամանակ սազ է նվագում։ Նա սիրում է հարուստի դուստր Մագուլ-Մեղերին։ Աշուղ Ղարիբը խոստանում է թափառել յոթ տարի և դառնալ հարուստ, կամ մեռնել։ Նրա մրցակիցը գողանում Աշուղ Ղարիբի հագուստը։ Բոլորը կարծում են, որ Աշուղ Ղարիբը խեղդվել է։ Աշուղ Ղարիբի մայրը լաց լինելուց կորցնում է տեսողությունը։ Նրա հակառակորդը պահանջում է Մագուլ-Մեղերի ձեռքը։Աղքատ երաժիշտը ընկնում է Սուլթանի մոտ, և երգում է նրան իր սիրո մասին։ Սուլթանին դուր է գալիս նրա երգը, և նա ոսկի է պարգևում Աշուղ Ղարիբին։ Արդեն յոթ տարի նա վայելում է կյանք սուլթանի պալատում և սկսում է մոռանալ իր հարսնացուին։

Գիսանե Թութունջյան

Ոսկու տենդ

Золотая лихорадка

1898 թվական. Ալյասկա. «Ոսկու տենդի» ժամանակներ։ Այստեղ է ժամանում միայնակ թափառաշրջիկ Չարլին, որը եկել է ոսկեհանությամբ զբաղվելու։ Նա թափառում է սառցակալած ժայռերով ու դաշտերով։ Փոթորիկ է սկսվում և թափառաշրջիկը ստիպված մի սառած խրճիթում է թաքնվում։ Այստեղ նաև ապաստան է գտել հանցագործ Սև Լարսենը, որը գտնվում է հետախուզության մեջ։ Քիչ հետո նրանց է միանում ևս մեկ ոսկեհան՝ Մեծ Ջիմ անվամբ։ Վերջինս գտել էր ոսկու տեղը, սակայն փոթորկի պատճարով կորցրել էր այն…

Ֆիլմը՝ այստեղ

Գիսանե Թութունջյան

 

Քամուց քշվածները

Унесенные ветром

Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են ԱՄՆ-ում 19-րդ դարի երկրորդ կեսին՝ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի տարիներին։ Ֆիլմի հերոսուհին Սկարլետ Օ’Հարա անունով աղջիկն է։ Սկարլետը, Սյուլինը և Քերրինը իռլանդացի հարուստ ներգաղթյալներ Ջերալդ Օ’Հարայի և Էլլին Օ’Հարայի աղջիկներն են։ Սկարլետը սիրախաղի մեջ է Տարլտոն և Բրենտ Ստյուարտների հետ։ Մի անգամ նրանք ասում են Սկարլետին, որ նրան սիրահարված է նաև Էշլի Ուիլքսը՝ նրանց հարևանությամբ գտնվող «Տասներկու Կաղնիներ» ագարակի սեփականատիրոջ որդին, ով շուտով պետք է ամուսնության առաջարկություն անի Մելանի Համիլթոնին։ Սկարլետը հայտնվում է անհարմար իրավիճակում, քանի որ ինքն էլ գաղտնի սիրում էր Էշլիին։ «Տասներկու Կաղնիներում», սակայն, Սկարլետին նկատում և սիրահարվում է Ռեթ Բաթլերը …

Ֆիլմը՝ այստեղ

Գիսանե Թութունջյան

Ինդիանա Ջոնս։ Կորուսյալ տապանը որոնելիս

Индиана Джонс: В поисках утраченного ковчега

1936 թվականին հնէաբան Ինդիանա Ջոնսը դժվարին ուղի է հարթում Պերուի հնագույն տաճար հասնելու և ոսկե կուռքը գտնելու համար: Ճանապարհին նա բախվում է իր հակառակորդ հնէաբան Ռենե Բելոկի և տեղաբնակ Հովիտո ցեղի հետ: Ինդիանան ընկնում է շրջափակման մեջ բազմաթիվ թշնամիների կողմից: Արդյունքում նա ստիպված կուռքը հանձնում է Բելոկին և փախչում է հիդրոինքնաթիռով: Ջոնսը վերադառնում է իր դասախոսություններին, որը նա վարում էր Մարշալ քոլեջում: Այնտեղ նա զրույց է ունենում երկու ռազմական հետախույզների հետ: Զինվորականները տեղեկացնում են, որ նացիստները որոնում են Աբներ Ռավենվուդին, որը Չիկագոյի համալսարանում դասավանդել է Ինդիանային: Նացիստներին հայտնի է, որ Ռավենվուդը Եգիպտոսի Թանիս քաղաքի առաջատար էքսպերտներից է և նրա մոտ է գտնվում Ռա աստծո գավազանի ծայրակալը: Ջոնսը հանգում է այն մտքին, որ նացիստները որոնում են Պատվիրանների տապանը: Նացիստները հավատում էին, որ եթե նրանք ձեռք բերեն տապանը, ապա նրանց բանակը կդառնա անպարտ: Ռայի ծայրակալը բանալի է հանդիսանում Հոգիների ջրհորը գտնելու համար, որի գաղտնի խցում թաղված է տապանը:

Ֆիլմը՝ այստեղ

Գիսանե Թութունջյան

Գառնուկների լռությունը

 

Молчание ягнят

ՀԴԲ-ն հետաքննում է սպանությունների շարք կատարված անհայտ սերիական մարդասպանի կողմից։ Անհայտ մարդասպանին անվանել էին «Բուֆֆալո Բիլլ», որովհետև նա սպանելուց հետո իր զոհերի վրայից հանում էր մաշկը։ Չկարողանալով գտնել մարդասպանի հետքերը ՀԴԲ-ն որոշում է դիմել չափազանց վտանգավոր մարդասպան-կաննիբալ, նախկին հոգեբան Հաննիբալ Լեկտորին (Էնթոնի Հոփքինս)։ Նրա հետ երկխոսության է ուղարկվում երիտասարդ հոգեբան, ՀԴԲ-ի աշխատակից Կլարիսա Սթարլինգը (Ջուդի Ֆոսթեր)։ Նա համաձայնում է օգնել գտնելու մարդասպանին պայմանով, որ Կլարիսը կպատմի իր մասին։ Նրանց երկխոսության ժամանակ Կլարիսը պատմում է, որ մանուկ ժամանակ նա փախել է տնից փորձելով փրկել մորթվող գառնուկին և Կլարիսի մանկության հուշերի մեջ տպավորվել են մորթվելու տարվող գառնուկների պահվածը՝ նրանց լռությունը (այստեղից էլ ֆիլմի անվանումը)։ Լսելով Հաննիբալ Լեկտորի խորհուրդները Կլարիսը գտնում է մարդասպանի հետքը …

Ֆիլմը՝ այստեղ

Գիսանե Թութունջյան

Խենթ Մաքսը. զայրույթի ճանապարհը

Безумный Макс: Дорога ярости

Անհանգիստ անցյալի ուրվականների կողմից հետապնդվող Մաքսը վստահ է, որ կյանքը հանգիստ ապրելու լավագույն տարբերակը միայնակ մնալն է: Բայց արի ու տես, որ նա միանում է Ֆուրիոսի գլխավորությամբ անապատով փախչող ապստամբներին:

Ֆիլմը՝ այստեղ

Գիսանե Թութունջյան

Արամ

Арам

Արյուն՝ արյան համար, վրեժ՝ վրեժի համար:Եվ, եթե դու չես կարող վրեժ լուծել ինքդ քո համար, ուրեմն դա պետք է անեն քեզ հաջորդող արյունակիցներդ,-այդպես է ասում հին օրենքը: Սարգսյանների ընանիքը արդեն վաղուց ապրում է Փարիզում, և կարծես թե, անցյալում մնացել են այն ծանր ժամանակերը, երբ պատերազմ էր տիրում հայրենի երկրում և հողերը խլում էին նրանցից, բայց անարդար աշխարհը նորից հիշեցնում է նրանց, թե ինչքան թանկ է մարդկային կյանքը:Փարիզում կատարված ահաբեկչության արդյունքում Արամի փոքր եղբայր Լևոնը ծանր հրազենային վնասվածք է ստանում, և հայտնելով այդ լուրը ընտանիքին Արամը վռնդվում է տնից:Տարիներ անց Արամը,ով կռվել էր Ղարաբաղյան պայքարում, թաքուն գալիս է Ֆրանսիա: Հիմա նա այստեղ է, որպեսզի վրեժ լուծի կատարվածի համար, որը տեղի ունեցավ իր ընտանիքում և քանդեց իր կյանքը:Նա հանդիպում է իր փոքր քրոջ՝ Մելինեի հետ և պատմում է այն ամենը, ինչ տեղի է ունեցել այդ գիշեր, և ասում է, որ այդ ահաբկչության կազմակերպիչը եղել է հենց Լևոնը, ոչ թե նա:Մելինեն համոզում է Արամին հանդիպել հոր հետ, որպեսզի ներում ստանա և վերադառնա ընտանիք: Բայց Մելինեի հարսանիքի օրը հայտնվում են մարդիկ, ովքեր տուժել էին նրանց գործողություններից և հարցերը լուծում են անձամբ Արամի հետ…

https://my-hit.org/film/14263/

Դավիթ Գևորգյան