Նոր Տարվա օրը գազանանոցում բոլոր կենդանիները՝ փղերը, առյուծը, ընձուղտը և պինգվինները պատրաստվում են Նոր Տարվան և զվարճանում։ Բոլոր կենդանիները զվարճանում են, բացի սպիտակ արջից:Պինգվիններից մեկը որոշում է արջին նվեր տանել, որպեսզի նա էլ Նոր Տարին ուրախ դիմավորի։ Նա ասում է իր պինգվին ընկերներին, բայց նրանք չեն համաձայնվում իր հետ և այդ պինգվինը, որը ուզում էր նվեր տանել փախչում է գազանանոցից և գնում խանութ:Քիչ անց մյուս պինգվինները հասկանում են, որ իրենց ընկերը չկա և տեսնում են, որ դուռը բաց է։ Նրանք մտածում են, որ իրենց ընկերոջը մեկը գողացել է և գնում են նրան ման գալու։ Քիչ անց նրանք տեսնում են իրենց ընկերոջը խանութում: Նրան մոտենալու պահին խանութ է մտնում կարճատես և ջղային կին։ ԵՒ, քանի որ նա լավ չի տեսնում,պինգվինին դնում է փափուկ խաղալիքի տեղ և գնում է նրան։ Երբ որ այդ կինը գնում է իր տուն,այդ պինգվինի ընկերները հետևում են նրանց։ Տիկինը նաև ունենում է մեկ կատաղած շուն և նա այդ պինգվինին խաղալիք համարելով տալիս է նվեր իր շանը։ Իսկ այդ պահին մյուս պինգվինները մտնում են այդ կնոջ տուն և փրկում են իրենց ընկերոջը։ Ընկերոջը փրկելուց հետո նրանք բոլորով գնում են գազանանոց և սպիտակ արջին կանչում են իրենց բույն և բոլորը միասին դիմավորում են Նոր Տարին։
Մուլտֆիլմը դիտեք այստեղ
Աշոտ Զաքարյան
Պինգվինները Մադագասկարից: Один комментарий