Ֆիլմը սկսվում է նրանից, որ տղան պատմում է, թե ինչպես է պետությունը պատրաստվում քանդել իրենց տները, որպեսզի պատրաստեն երթուղի, և երեք շատ մոտիկ ընկերներ, որոնք ոչնչով չեն տարբերվում մյուսներից, որոշում են, որ պետք է անցկացնեն իրենց վերջին օրը շատ լավ: Այդ ընթացքում իրենց քաղաքում սկսում է հետաքրքիր բաներ կատարվել. հեռախոսների վրա հայտնվում են տարբեր նշաններ: Տղաներից մեկը գտնում է հեռախոսների վրայի նշաների նման վայր: Նրանք որոշում են գնալ այնտեղ, և տեսնել, թե ինչ է տեղի ունենում: Այսպիսով, երեք ընկեր երեկոյան վերցնում են իրենց հեծանիվները, և շարժվում դեպի այդ քարտեզի ուղղությամբ: Երբ նրանք հասնում են տեղ, նրանք սկզբում ոչինչ չեն գտնում, բայց հետո տեսնում են երկաթի մի կտոր, որը դատելով այրվածքներից ընկել էր երկնքից: Հեռախոսների վրա հայտնվում էին նոր քարտեզներ, որոնք ուղեկցում էին դեպի նոր մասեր: Պարզվում է, որ այն սարքը, որը հավաքվում է դրանք ռոբոտի մասեր էին, և վերջում երբ բոլոր մասեր տեղում էին, հավաքվում է մի փոքրիկ այլմոլորակային ռոբոտ: Պարզվում է, որ այլմոլորակայինը փնտրում է իր թռչող ափսեն: Երեխաները օգնում են այլմոլորակայինին, նա հեռանում է: Իսկ երեխաները, վերադառնում որպեսզի շարունակ են իրենց սովորական կյանքը: