Ավազակուհիները

kinopoisk.ru

Սալմա Հայեկը մեքսիկական և ամերիկյան դերասանուհի է, ռեժիսոր և պրոդյուսեր։ Նա առաջին մեքսիկուհին է, որ ներկայացվել է «Օսկար» մրցանակի: Մրցանակը ստացել է 2002 թվականին թողարկված «Ֆրիդա» ֆիլմում մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոի դերը մարմնավորելու համար:

«Ավազակուհիները» ֆիլմը նկարահանվել է  2006 թվականին: Գլխավոր դերերում երկու հմայիչ կանայք են՝ Սալմա Հայեկն ու Պենելոպե Քրուզը: Ֆիլմը երկու աղջիկների՝ Մարի Ալվարեսի և Սարե Սանդովալի մասին է։ Մարիան աղքատ գեջկուհի է, իսկ Սառան կալվածատիրոջ աղջիկ է, ով նոր է վերադարձել Եվրոպայից, որտեղ ուսում էր ստացել։ Երկու աղջիկների հայրերի վրա հարձակում է կատարվում ամերիկացի կալվածատեր Թայլեր Ջեքսոնի և նրա մարդկանց կողմից: Սառայի հորը թունավորում են, իսկ Մարիի հորը ծանր վնասվածք են պատճառում։ Թայլերը փորձում է Սարային սիրաշահել, բայց Սարան փախչում է և որոշում է իր հորը պատկանող բանկերը թալանել: Բանկում նա հադիպում է Մարիային, ով նույնպես որոշել էր գրավել այդ նույն բանկը։ Աղջիկները կռվում են միմյանց հետ, բայց երբ պատուհանից տեսնում են Թայլերին՝ միավորվում են։ Նրանք վրեժ լուծելու նպատակով  որոշում են գրավել բանկեր, իսկ փողերը տալ թալանված մեքսիկացիներին, ովքեր կորցրել էին իրենց հողերը։

Ֆիլմը՝ այստեղ

Оставьте комментарий