Երբ հինավուրց մարգարեությունն իրականանում է, և թագավորությունը խորասուզվում է հավերժական ձմռան քնի մեջ, երեք անվախ հերոսները` արքայադուստր Աննան, խիզախ Քրիստոֆը և նրա հավատարիմ եղջերուն` Սվենը, ուղևորվում են դեպի սարերը` Աննայի քրոջը` Էլզային գտնելու համար: Միայն նա կարող է թագավորությունն ազատել սառցե անեծքից: Ճանապարհին նրանց սպասում են բազմաթիվ անակնկալներ և հետաքրքրաշարժ արկածներ, նրանք հանդիպում են առեղծվածային տրոլների հետ, Օլաֆ անունով հմայիչ ձնե մարդու հետ են ծանոթանում, մագլցում Էվերեստից ավելի բարձր լեռնագագաթներ և ձյան յուրաքանչյուր փաթիլում թաքնված կախարդանք տեսնում: Աննան և Քրիստոֆը պետք է միավորեն իրենց ուժերը և դիմակայեն հզոր տարերքին` թագավորությունը և իրենց սիրելիներին փրկելու համար։
ֆիլմը՝ այստեղ