Ֆորսաժ 5

<6accc3634_200x300<Ֆորսաժ 5`կողոպուտ Ռիոյում> ֆիլմը շարունակում է կրիմինալ ավտո-արկածների սերիաները: Ձանձրալի ոստիկանական կյանքից հետո Բրայանը իրեն վատ չի զգում նոր շրջապատում: Նա նաև Դոմինիկի սրտով է: Ողջ խմբով նրանք պատրաստվում են աննախադեպ կողոպուտի: Նրանց ծրագրում է ներխուժել անմիջապես ոստիկանական տեղամաս և գողանալ, բառիս բուն իմաստով, հարյուր միլիոն դոլարով սեյֆ: <Ֆորսաժ 5> գեղարվեստական ֆիլմը ստեղծեց առանձին ժանր կինոյում: Արագ մեքենաները, լավ տղաները և աղջիկները, նաև ապրելու ցանկությունը: Բնականաբար այդ կյանքի համար անհրաժեշտ են միջոցներ, որի համար պատմությունը կրում է կրիմինալ բնույթ:

Ֆիլմն ամբողջությամբ՝ դիտեք այստեղ

Реклама

Հավերժի ճամփորդը: Մաս 2-րդ

Tumanyan

Այս ֆիլմը պատմում է Հովհանես Թումանյանի նվիրվածության և ստեղծագործական գործունեության մասին: Պատմում է նաև, թե ինչպես Թումանյանը իր ութ զավակների հետ տեղափոխվեց Թիֆլիս: Նկարագրվում է Թումանյանի անմիջական մասնակցությունը առաջին համաշխարհային պատերազմին, հայ-թուրքական բախումների մասին, Թումանյանի այդ դեպքերի կենտրոնում հայտնվելու մասին: 1915 թ.-ին Եղեռնը հայ ժողովուրդի մի ստվար հատված ոչնչացվեց, ինչի հետևանքով Հովհաննես Թումանյանը հայտնվեց Էջմիածնում՝ գաղթականների ու որբերի կողքին, նրանց օգնում էր, որ կարողանա փրկել: Հենց այդ տարիներին էր, որ Թումանյանն ինքն իրեն կնքեց  Ամենայն Հայոց Բանաստեղծ, իսկ ժողովուրդը անվանեց Ամենայն Հայոց Որբերի Հայրիկ:

 

Camp Rock: Երաժշտական արձակուրդները

Camp_Rock_SoundtrackԵրիտասարդ Միտչի Տորենսը երազում է հայտնվել ամառային Camp Rock ճամբարում, սակայն գումարային խնդիների պատճառով չի կարողանում: Շուտով նրա մայրը գտնում է լուծումը՝  աշխատանքի ընդունվելով  ճամբարի խոհանոցում: Նա իր հետ տանում է նաև Միտչիին: Միտչին գտնում է նոր ընկերներ, հետո ճամբար է գալիս հայտնի երգիչ Շեյն Գրեյը: Այդ օրվանից Միտչիի կյանքը կտրուկ փոխվում է…:

Ֆիլմն ամբողջությամբ՝ դիտեք այստեղ

Ինդիանա Ջոնս: Կորած տապանի որոնումնները

Raiders_of_the_Lost_Ark_DVD_2008

Ինդիանա Ջոնսը արկածներ սիրող մի մարդ է, ով շատ է սիրում գտնել գանձեր, սակայն ոչ գումարի համար: Ինձ թվում է՝ արդեն պարզ է, որ առանց արկածների գանձի չես հասնի:  Ինդիանա Ջոնսը որոշում է գտնել կորած տապանը, որը ըստ լեգենդի օգնում է հաղորդակցվել աստծու հետ, բայց այն գտնելու համար նրան պետք է հատուկ մեդալիոն, որը իր մոտ պահում է մի կին, ով Ջոսի երբեմնի ընկերուհին էր: Այս ամենին գումարվում է այն, որ գերմանական զորքը նույպես ցանկանում է ստանալ այդ տապանը, և թե ինչ է լինում հետո՝ դիտեք ֆիլմում…:

Ֆիլմն ամբողջությամբ՝ դիտեք այստեղ

Արեգ Գալոյան

Վերջին ուղևորությունը

Ֆիլմը պատմում է Տերյանի կյանքի մասին, նրա անցած փորձությունների մասին: Ֆիլմում Տերյանը ներկայացված է որպես հասարակական գործիչ: Տերյանը ունենալով առողջական խնդիրներ՝ օգնել է շատ փախստական հայերի: Նա գտնում էր, որ Հայաստանի բարգավաճումը նյութական արժեքների մեջ չէ, այլ հոգևոր, դրա համար էլ հորդորում էր, որպեսզի Հայաստանը դառնա Եվրոպայի նման՝ ինտիլիգենտ երկիր: Հետագայում նրան հույժ գաղտնի հանձնարարությամբ ուղարկում են Թուրքեստան, որը նման էր աքսորի: Տերյանի վերջին ամիսները լի էին ծայրահեղ լարվածությամբ: Ճամփորդության ժամանակ Տերյանի առողջական վիճակը խիստ վատանում է և նա ու իր 20-ամյա կինը՝ Անահիտը, ստիպված են լինում գնացքից իջնել Օրենբուրգում, որտեղ էլ Տերյանը անցկացնում է կյանքի վերջին օրերը:

Գրքերի գողը

izaa4519-ամյա Լիզելը շատ շուտ էր կորցրել իր ծնողներին և ապրուպ էր իր մեծ եղբոր հետ: Նրա մահից հետ, 1939թ,-ին նա պարտավորված էր տեղափոխվել Մյունխեն, որտեղ ապրում էր խորդ ծնողների տանը: Հենց այստեղ է նա սովորում կարդալ և բացում իր համար մի նոր աշխարհ: Կարդալը դարձավ նրա համար ամենահետաքրքիր զմաղմունքը, առանց որի նա չէր կարողանա ապրել: Քանի, որ տանը այդքան շատ գրքեր չկային նա սկսեց դրանք գողանալ: Մինչ կսկսվեր Երկրորդ Համաշխարհային պատերազմը ֆաշիստները սկսեցին ոչնչացնել գրքերը: Այդ ամենը շատ է զարմացնում աղջկան և նա սկսում է մտածել, թե ինչ է կատարվում իր շուրջը…

Ֆիլմն ամբողջությամբ՝ դիտեք այստեղ

Էռագոն

1375471357_eragonԷռագոնը 17-ամյա մի տղա է, ով ապրում է Ալագեյզիիում,որը կառավարվում է մի ինքնսիրահարված և էգոիստի կողմից:Փախչելով չար թագավորից և տանելով իր հետ <<քար>> Էլֆերի արքայադուստր Արիյան այն պահում է: Էռագոնը գտնոմ է այդ քարը և դիպչելով նրան իմանում է, որ դա վիշապի ձու է և, որ նա վիշապի հեծյալների ցեղի վերջին ներկայացուցչն է: Դաստիարակելով Սափֆիռային՝կապույտ գույնի վիշապին, Էռագոնը դարձավ լույսի զինվոր և մասնակցություն ունեցավ պատերազմում ընդեմ Գալբատորկսի:Հետագայում Էռագոնին և Սափֆիռային սպասվում են շատ արկածներ:

Ֆիլմն ամբողջությամբ՝դիտեք այստեղ