Թութսի

tootsie-con-dustin-hoffman

Գլխավոր հերոսի կյանքը <<Թութսի>> ֆիլմում ոչ ամենահաջողակն է, դերասան Մայքլ Թորսին բաժանվում է մասերի, նա երկար ժամանակ է՝ ինչ անգործ է, նրան երբեք չեն ընտրում նրա՝ իր մասին մեծ կարծիքի պատճառով: Գումարը այնքան քիչ է, որ նույնիսկ նա չի կարողանում վճարել տան և ուտելիքի համար: Մի օրը Մայքլը իմանում է, որ նրա մոտ ընկերուհի Սենդին չի անցել քասթինգը հայտնի <<Հարավային հիվանդանոցը>> սերիալում: Պատճառը այն է, որ նրանք ուզում էին կին, որը կլինի ուժեղ և առնական…

Ֆիլմը այստեղ:

Реклама

Հարրի Պոթթերն ու փիլիսոփայական քարը

a27a02e4c_200x300Ֆիլմը պատմում է մի տղայի՝ Հարրի Պոթթերի մասին: Ծնողներին կորցնելուց հետո նա ապրում էր, իր մորաքրոջ մոտ: 11 տարին լրանալուն պես Հարրիին նամակ է գալիս, առաջարկով սովորել կախարդական դպրոցում՝ Հոգվարցում: Նա մեծ հաճույքով ընդունում է առաջարկը և մեկնում է Հոգվարց: Դպրոցում նա շատ արագ գտնում է ընկերներ և այդ ընկերների հետ միասին ընկնում է զանազան արկածների մեջ, ինպես նաև պաշտապնում է փիլիսոփայական քարը չար կախարդ Վոլն-Դե-Մորդից:

Ֆիլմն ամբողջությամբ՝ դիտեք այստեղ

Մահվան տեսիլ

Ֆիլմը ներկայացնում է Եղիշե Չարենցի քաղաքական կյանքը, երբ իր մոտիկ ընկերոջը՝ Աղասի Խանջյանին սպանում են, նա հասկանում է, որ իրեն էլ նույն ճակատագիրն է սպառնում։ Չարենցն իրեն զգում էր շատ միայնակ, քանզի Խանջյանը այլևս չկար: Այդ պատահարից որոշ ժամանակ անց նրան ձերբակալում են՝ մեղադրելով հակասովետական մտքերի մեջ և տանջամահ ու սովամահ անելով սպանում: Նրա կնոջը նույնպես բանտարկում են հակասովետական գրողի կին լինելու պատճառով: Երեխաները մնում են որբ։ Իզաբելլային (Եղիշե Չարենցի կնոջը) ազատում են, երբ արդարացնում են Եղիշե Չարենցին: Հետո տալիս են բնակարան, որտեղ նա ապրում է մեկ ամիս, որից հետո ծանր հիվանդության հետևանքով մահանում է:

Մատրիցա

kinogo.net Մենք բոլորս ապրում ենք հանդարտ աշխարհում, որը թվում էր հիանալի: Դու մտածել ես թեկուզ մեկ անգամ, որ աշխարհը որտեղ դու ապրում ես իրական չէ: Հենց այդ միտքը չեր թողնում քնել Նեոին: Նա գիտեր, որ մատրիցան գոյություն ունի, նա գուշակել էր: Նրան մնում էր միայն կանգնել ճիշտ ճանապարհի վրա: Այդ ժամանակ Նեոն կորել էր մտքերի մեջ, Մորֆիուսի թիմը մտածում էր, թե ինչպես կարելի է հանել ոչ իրական կյանքից, մատրիցայից: Մորֆիուսը հանդիսանում է, այն նավի նավապետերից մեկը, որը պաշտպանում էր այն երկիրը, որը դադարեց գոյատևել: Աշխարհի վերջից հետո սկսեց գոյատևել մատրիցան, որտեղ թաքնվել էին ողջ մնացածները: Մարդկանց և մեքենաների միջև ընթանում էր անհավասար կռիվ: Ինտելեկտուալ գիտակցությունը, որը ստեղծվել էր օգնելու մարդկանց, կատարեց իր գործը և ազատեց երկրագունդը մարդկանցից:

Այստեղ

Մերին և Մաքսը

mary-and-max-22895-hd-wallpapers

Իրական դեպքերի վրա հիմնված <<Մերին և Մաքսը>> մուլտֆիլմը պատմում է յուրահատուկ պատմություն։ Երկարատև ամուր ընկերության՝  8 ամայա աղջկա՝ Մերի Դինկլի և 44 ամյա հրեա աթեիստի Մակս Խոռովիտցաի մասին: Վերջինս հիվանդ է, ավելորդ քաշ ունի, և ունի մեծ խնդիրներ սոցիալական շփման հետ կապված: Այդքան տարբեր Մերին և Մաքսը պատկանում են ոչ միայն տարբեր սերունդների, ունեն տարբեր հետաքրքրություններ, գումարած դրան ապրում են հազարավոր կիլոմետրեր հեռու իրարից: Հետաքրքրե՞ց, թե ինչպես են շփվում իրար հետ…:

Այստեղ

Մարզիչ Կարտեր

42fedb8e6_200x300Մարզիչ Կարտեր ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա:  Դեպքը կատարվում է  Կալիֆորնիա քաղաքի դպրոցներից մեկում  1999.թ-ին: Մարզիչ Կարտերը բացում է սպորտային թիմ, և որոշում է, որ   բացի սպորտից նրա աշակերտները պետք է լավ սովորեն: Նրա թիմում շատերը ունեին ցածր գնահատական և դժվարանում էին ուղղել դրանք:  Նա երկար մտածելուց հետո որոշում է, որ այն աշակերտները, որոնք ունեն վատ գնահատակ չեն կարողանա պարապել։ Այն ինչ արեց Մարզիչ Կարտերը առաջացնում էր և՛ լավ և՛ վատ զարմանք բոլորի մոտ: Բայց  դա նրան օգնեց՝ նրա աշակերտները և՛ լավ արդյունք ցույց տվեցին սպորտում և՛ լավ էլ սկսեցին սովորել։

Ֆիլմն ամբողջությամբ՝ դիտեք այստեղ

Թումանյանի թոռը

Hovhannes-Tumanyan4

Արեգ Թումանյանի միակ դուստրը պատմում է,  թե ինչպես էին նրանք ապրում Թիֆլիսում: Պատմում է Հովհանես Թումանյանի մասին: Նրանք ամեն տարի հավաքվում են իրենց Պետերբուրգի տանը, միասին հիշում են Թումանյանին: Նաև նրանց ընտանիքում կա հետաքրքիր մի ավանդույթ. ամեն տարի տան տղամարդիկ պետք է դնեն  Հովհանես Թումանյանի գլխարկը և ստուգեն, թե իրենցից ո՞վ է ավելի նման Հովհանես Թումանյանին: