Ասիական քարտեզների վրա կար մի կայսրություն: Իսկ հետո առաջացավ Ռուսական իմպերան և ԽՍՀՄ: Նաև կան տեղեկություններ և նկարներ, որտեղ պատկերված է Տառտարիայի զինանշանը: Նրանց զինանշանի վրա պատկերված էր գրիֆոնը, որն առյուծի և արծվի խառնուրդ է: Եթե մենք ուշադիր նայենք աշխարհի դրոշներին, ապա մենք կտեսնենք ոչ թե մեկ, այլ Տառտարիայի երկու դրոշ: Տառտարիան չի հիմնադրվել Ռուսաստանի կամ Չինաստանի օգնությամբ: Տառտարների հին զինանշանի վրա պատկերված էին երեք գրիֆոն՝ դեղին դաշտի վրա: Իսկ հետո շատ փաստեր ձեռք բերելուց հետո մենք հասկացանք, որ նրանց դրոշի վրա պատկերված է գրիֆոն, ոչ թե հրեշ: Բայց մեկ հարց է առաջանում. արդյոք կարող էր գրիֆոնը լինել տառտարների դրոշի վրայի նշանը: Եվրասիայում շատ են երևում գրիֆոնի տեսքով արձանիկներ և գտածոներ: Ալթայում նույնիսկ հիմա էլ անում են գրիֆոնի տեսքով դաջվածքներ: Ժամանակներ անց գրիֆոններ սկսեցին պատկերել սնդուկների կամ մեդալիոնների վրա: Նրանց պատկերում էին նաև բաժակների և թևնոցների վրա: Իսկ հետո տարիներ անց՝ նրանց զինանշանի վրա շատ բաներ փոխվեցին. զինանշանի վերևի մասում պատկերված էր թագ, իսկ ներքևում՝ բանալի: Այս պահին այն օգտագործվում է որպես Ղրիմի զինանշան: Գրիֆոնները պատկերված են նաև տարբեր զինանշաններերի վրա:
Հայտնի ռուս պատմաբան Եգոր Կլասենը ապացուցում է, որ շատ տարբեր պետությունների անուններ հոմանիշներ են, զինանշաններն էլ շատ նման են իրար: Մենք դժվարությամբ փաստեր գտանք տառտարների և նրանց զինանշանի մասին, բայց, կարծում ենք, այդ տեղեկությունները հետաքրքիր են:
Իմ կարծիքը ֆիլմի մասին
Ես շատ բան իմացա տառտարների, ռուսների, հույների մասին. այն, ինչ ես գիտեի և լսել էի տառտարների մասին և այն, ինչ ես իմացա այս ֆիլմը դիտելուց հետո, անհնար է համեմատել: Մի խոսքով, ֆիլմը հիանալի էր և ինձ շատ նոր ու հետաքրքիր գիտելիքներ տվեց:
Ֆիլմն ամբողջությամբ՝ դիտեք այստեղ