Կիբեր հանցագործ

 

1491627040-605293569-haker-kinogo.jpg

 

 

 

 

 

 

 

Լավ կյանքի փնտրտուկների պատճառով Ալեքսի ընտանիքը ըտեղափոխվում է Կանադա: Թվում էր, թե ուրիշ երկրում ավելի լավ պայմաններով կյանքը ավելի լավ կնթանար: Ժամանակ անց Ալեկսի ծնողներին հեռացնում են աշխատանքից և նրանց մոտ առաջանում են ֆինանսական խնդիրներ: Ալեքսը որոշում է օգնել ծնողներին, բայց իր քոլեջի համար նախատեսված գումարը չէր բավականացնի: Նա շատ լավ էր հասկանում համակարգիչներից և համացանցից և որոշում է գործել կիբերհանցագործություններ: Նա սկսում է աշխատել շատ մեծ գումարներ և անվտանգության աշխատակիցները սկսում են հետապնդել նրան:

Ֆիլմն ամբողջությամբ՝ դիտեք այստեղ

Սավվա. Ռազմիկի սիրտը

Картинки по запросу савва сердце воина

10-ամյա Սավվան ապրում է մի փոքրիկ գյուղում, որի բնակիչներին թշնամիներից պաշտպանում էին սպիտակ գայլերը, սակայն որոշ ժամանակ անց, նրանք հանկարծակի անհետացան, և գյուղը մնաց անպաշտպան: Գայլերի անհետանալուց հետո գյուղի վրա հարձակվեցին բորենիները: Ամբողջ գուղից միայն Սավվան կարողացավ փրկվել գերությունից՝ փախչելով անտառ: Անտառում նա հանդիպում է վերջին սպիտակ գայլին՝ Անգային, որը նրանք պատմում է, որ կախարդը, ով ապրում է սարի գլխին, կարող է լուծել իր բոլոր խնդիրները: Այպես գայլն ու տղան իրար հետ ընկնում են ճանապարհ, սակայն ամեն ինչ այդքան հեշտ չէ, ինչքան կարող է թվալ…

Ֆիլմն ամբողջությամբ՝ դիտեք այստեղ

 

Կղզի

kinopoisk.ru

Հայրենական պատերազմի ժամանակ՝ 1942 թվականին, ինչ-որ տեղ Հյուսիսում գերմանական նավը պաշարում է ածուխ տեղափոխող սովետական բեռնանավը, որտեղ գտնվում էին նավապետ Տիխոնը և հնոցապանը: Ծեծվելուց և գերմաներեն «Որտեղ է կապիտանը» հարցը չհասկանալու խաղարկային փորձ անելուց հետո հնոցապանը մատնում է Տիխոնին: Գերյալներին գնդակահարելու նպատակով կանգնեցնում են նավակողին: Հնոցապանը սկսում է հեկեկալ՝ աղաչելով պահպանել իր կյանքը, Տիխոնը իրեն հանգիստ է պահում և սկսում է ցուցադրաբար ծխել: Այդժամ գերմանացի սպան հնոցապանին առաջարկում է իր կյանքը փրկել՝ կրակելով ընկերոջ վրա, և նրան է տալիս մեկ փամփուշտով ատրճանակը: Հնոցապանը հիստերիկայի մեջ է ընկնում, բայց և այնպես կրակում է Տիխոնի վրա. վերջինս ընկնում է նավակողից: Գերմանացիները հնոցապանին կենդանի են թողնում, ռմբակոծում են բեռնանավը՝ լքելով այն: Հնոցապանը մնում է ականապատ նավի վրա, որը շուտով պայթում է:

Ֆիլմը՝այստեղ

Փոքրիկ Իշխանը

large_little_prince

Փոքրիկ աղջնակի մայրիկը ցանկանում էր, որ իր աղջիկը ընդունվեր միջազգային ակադեմիա։ Աղջկա հոգսը հեշտացնելու համար մայրը տուն է գնում այդ ուսումնական հաստատության մոտակայքում, բայց այդ տան հարևանությամբ մի շատ հին ու լքված տուն կա։ Մայրիկը աղջկա համար «կյանքի ծրագիր» է մշակում և այն փակցնում խոհանոցի պատին։ Համաձայն սույն ծրագրի աղջիկը պատրաստվում է նոր ընդունելության քննության, որը տեղի կունենա աշնան սկզբին։ Եվ այն պահին, երբ նա պատրաստվում էր քննությանը, նրանց նոր տան պատին ինչ-որ ինքնաթիռի պտուտակ է հարվածում, որը փորձում էր դուրս գալ կողքի լքված տնից և որպես փոխհատուցում հարևանը աղջկան մետաղադրամներով լի տարա է տալիս։ Հաջորդ օրը հաշվելով մետաղադրամները նա գտնում է մի փոքր սուր և խաղալիք Փոքրիկ իշխան։ Աղջիկը կարդում է իշխանի պատմության մի մասը, որը թղթե ինքնաթիռի տեսքով նրա օդաչու հարևանն էր ուղարկել և հյուր է գնում վերջինիս։ Օդաչուն աղջկան պատմում է Փոքրիկ իշխանի պատմությունը, նրա կյանքի և արկածների մասին, թե ինչպես են նրանք հանդիպել միմյանց Սահարա անապատում։

Ֆիլմը՝այստեղ

Փոքրիկ բոսսը

 

kinopoisk.ru

Եղբոր լույս աշխարհ գալը Թիմի համար իսկական հարված էր, քանի որ ողջ սերը ծնողները փոխանցել էին փոքրիկին: Եթե միայն նրանք իմանային, որ այդ փոքրիկը այդքան էլ անմեղ նորածին չէ, այլ սքողված գաղտնի գործակալ, ով այս աշխարհ է եկել գրեթե անիրագործելի առաքելությամբ: Այժմ Թիմը ստիպված է միավորվել այդ դուրսպրծուկի հետ, որպեսզի վերջինս շուտ իրագործի իր առաքելությունը և հանգիստ թողնի նրանց:

ֆիլմը՝այստեղ

Թայմլես 2. Սափֆիրե գիրքը

Таймлесс 2: Сапфировая книга

Ֆիլմը շարունակում է պատմել Գվենդոլին Շեֆերդի մասին, ով իր ծնողներից ժառանգել է մի գեն, որը թույլ է տալիս ճանապարհորդել ժամանակի միջով: Որպեսզի ճանապարհորդությունները հանկարծակի չլինեն, Գվենդոլինը օգտագործում է մի սարք, որը պատկանում է <<Պահապաններին>>, սակայն նրանք ինչ-որ գաղտնի բան են ծրագրել, որը կարող է վնասել բոլոր այն մարդկանց, ովքեր տիրապետում են այդ գենին: Այդ ամենը իմանալով Գվենդոլինը սկսում է հետազոտել իր տոհմը, որպեսզի կարողանա փրկել իրեն և մյուսներին, իսկ այդ հարցում նրանք օգնում է Գիդեոն դե Վիլլերը, ով տեղյակ է <<Պահապանների>> մի քանի ծրագրերից, բայց համառորեն լռում է:

Ֆիլմը՝ այստեղ