Երկիրը արձագանքի

XTx78OPeMFLQEՖիլմը սկսվում է նրանից, որ տղան պատմում է, թե ինչպես է պետությունը պատրաստվում  քանդել իրենց տները, որպեսզի պատրաստեն երթուղի, և երեք շատ մոտիկ ընկերներ, որոնք ոչնչով չեն տարբերվում մյուսներից, որոշում են, որ պետք է անցկացնեն իրենց վերջին օրը շատ լավ: Այդ ընթացքում իրենց քաղաքում սկսում է հետաքրքիր բաներ կատարվել. հեռախոսների վրա հայտնվում են տարբեր նշաններ: Տղաներից մեկը գտնում է հեռախոսների վրայի նշաների նման վայր: Նրանք որոշում են գնալ այնտեղ, և տեսնել, թե ինչ է տեղի ունենում: Այսպիսով, երեք ընկեր երեկոյան վերցնում են իրենց հեծանիվները, և շարժվում դեպի այդ քարտեզի ուղղությամբ: Երբ նրանք հասնում են տեղ, նրանք սկզբում ոչինչ չեն գտնում, բայց հետո տեսնում են երկաթի մի կտոր, որը դատելով այրվածքներից ընկել էր երկնքից: Հեռախոսների վրա հայտնվում էին նոր քարտեզներ, որոնք ուղեկցում էին դեպի նոր մասեր: Պարզվում է, որ  այն սարքը, որը հավաքվում է դրանք ռոբոտի մասեր էին, և վերջում երբ բոլոր մասեր տեղում էին, հավաքվում է մի փոքրիկ այլմոլորակային ռոբոտ: Պարզվում է, որ այլմոլորակայինը փնտրում է իր թռչող ափսեն: Երեխաները օգնում են այլմոլորակայինին, նա հեռանում է: Իսկ երեխաները, վերադառնում որպեսզի շարունակ են իրենց սովորական կյանքը:

Ֆիլմն ամբողջությամբ՝դիտեք այստեղ

Առեղծվածային հնգյակը

Image converted using ifftoanyԵվ կրկին ողջույն ընկերներ: Այս անգամ ձեզ կներկայացնեմ մի ֆիլմ, որը կապված է Հելոուինի հետ: Կարծում եմ, որ այս ֆիլմի գլխավոր հերոսներին ուրիշ ֆիմերում տեսել էք, որովհետև ֆիլմի գլխավոր հերոսներն են, հինգ փոքրիկ շնիկները:Այս անգամ շնիկները իրենց, արդեն նոր ընկերների հետ Հելոուինի գիշերը պետք է փրկեն ամբողջ աշխարհը չար կախարդից:

Ֆիլմն ինձ մոտ շատ մեծ հետաքրքրություն առաջացրեց: Նախ ֆիլմի առաջին հետաքրքրությունն այն է, որ ֆիլմի գլխավոր հերոսները ոչ, թե երեխաներն են կամ մարդիկ, այլ շնիկները: Ֆիլմում շնիկների կյանքին վտանգ է սպառնում, որովհետև, եթե նրանք ընկնեն այդ չար կախարդի և Հելոուինի շան ձեռքը ապա իրենք կմահանան: Դե ինչ, սա իմ կարծիքն է տվյալ ֆիլմի մասին, ինձ մնում է միայն ձեզ մաղթել հաճելի դիտում և ինքս կրկին վայելել այս ֆիլմը: Ի՞սկ դուք կուզենայիք այսպիսի շուն ունենալ:

Ֆիլմն ամբողջությամբ՝դիտեք այստեղ