Հինգերորդ ալիքը

812c71f31_200x300

Ֆիլմը սկսվում է նրանով, որ այլմլորակայինները գալիս են Երկիր մոլորակ։ Նրանք մնում են այստեղ 1 ամիս, 2 ամիս, 3 ամիս։ Եվ հանկարծ մեկ օր նրանք էլեկտրաիմպուլսով անջատում են աբողջ էներգիան երկիր մոլորակի վրա, որը կոչվում էր Առաջին ալիք։ Միքանի օր անց եղավ երկրորդ ալիքը՝ ջրհեղեղի միջոցով։ Երրորդ ալիքը եղավ թռչնի գրիպի միջոցով։ Չորորդ ալիքի ժամանակ այլմոլորակայիները իջան երկիր մոլորակի վրա մարդկանց տեսքով…

Ֆիլմը դիտել՝ այստեղ

 

Մռայլ ասպետը

Темный рыцарь

Սյուժեն հանդիսանում է նախորդ ֆիլմի (Բեթմեն։ Սկիզբը) շարունակությունը։ Ֆիլմը սկսվում է այն տեսարանում, երբ Ջոկերը մի խումբ անձանց հետ թալանում է Գոթեմ քաղաքի կենտրոնական բանկը։ Բեթմենը, հանդիպելով Հարվի Դենթի և Ջիմ Գորդոնի հետ, փորձում է հասկանալ, թե ինչպես կարելի է կանգնեցնել Ջոկերին։ Սակայն Ջոկերը արդեն սկսել է իր խաղը։

Ֆիլմը՝ այստեղ

Գիսանե Թութունջյան

Սկիզբ

Начало

Դոմինիկ Կոբը արթնանում է լողափին, որտեղ նրան նկատում են զինված մարդիկ և բերում իրենց տիրոջ՝ ծերուկ-ճապոնացու մոտ։ Պահակախումբը ծերուկին ցույց է տալիս Կոբի իրերը՝ ատրճանակ և փոքրիկ մետաղյա հոլ՝ Կոբի տոտեմը։ Ծերուկը սկսում է պտտել հոլը։ Հաջորդ տեսարանում Կոբը իր գործընկերոջ՝ Արթուրի  հետ առաջարկում է գործարար Սաիտոին  իրենց ծառայությունները, որոնց շնորհիվ Սաիտոն երազներում կարող է պաշտպանվել մտքերի առևանգումից։ Իրականում Կոբի և Արթուրի նպատակը Սաիտոի գաղտնի ինֆորմացիան գողանալն է: Նրանց հաջողվում է դա անել, սակայն անսպասելիորեն պարզվում է, որ Կոբի կինը՝ Մոլը տեղեկացրել է Սաիտոին նրանց նպատակի մասին, իսկ Սաիտոն փոխել է իր ունեցած տվյալները։ Կոբբը մի ձեռքում բռնելով ինֆորմացիայի ծրարը ստիպված է տեսնել թե ինչպես են տանջում Արթուրին՝ կրակելով նրա ոտքին։ Կոբին չի մնում այլ ընտրություն, բացի Արթուրի սպանությունից, որպեսզի նա արթնանա, սակայն դրանից երազը սկսվում է քանդվել։ Կոբը Արթուրի հետ միասին արթնանում է Սաիտոի գաղտնի թաքստոցում։ Սաիտոն արթնանում է հենց այդտեղ, նրան սկսում են սպառնալ և գցում են գորգի վրա։ Սաիտոն երբ զգում է, որ գորգը սարքված է ուրիշ նյութերից հասկանում է, որ մինչև հիմա քնած է։ Այդ սխալը երազի «ճարտարապետինն» էր՝ Նեշինը, ով հետագայում փորձում է դավաճանել իր թիմին, պատմելով ամեն ինչ Սաիտոին։ Հասկանալով որ նա քնած է և նրան ոչինչ չի սպառնում Սաիտոն հանգիստ շունչ է քաշում։ Թիմի անդամները ընդհատում են իրենց առաքելությունը և արթնանում գնացքում, որից էլ արագորեն փախչում են թողնելով արթնացող Սաիտոին։

Ֆիլմը՝ այստեղ

Գիսանե Թութունջյան

Լյուսի

Люси

Աղջիկը հայտնվում է չինական մաֆիայի ազդեցության տակ, նրա փորի մեջ կարում են թմրանյութի փաթեթներ մյուս առաքման համար։ Որոշ հանգամանքների բերումով Լյուսին մի քանի հարված է ստանում, այդ թվում նաև փորին։ Թմրանյութերը, որոնք գտնվում են նրա մարմնի մեջ, ներթափնացում են նրա օրգանիզմ, սակայն ունենում են շատ յուրօրինակ հետևանք։Ըստ սցենարի՝ մարդկային ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է մարդու ինտելեկտի համար, օգտագործում է իր ընդունակությունների ընդամենը 10%-ը, իսկ կենդանիները օգտագործում են ընդամենը 5%-ը, և հենց դրանով էլ մարդիկ տարբերվում են կենդանիներից։ Այն բանից հետո երբ Լյուսին հայտնվում է ոչ ճիշտ վայրում, ոչ ճիշտ մարդու մոտ, նրա կյանքը փոխվում է, այնպես որ ինքն էլ չհասկանալով հատւմ է 10-ի սահմանը…

Ֆիլմն՝ այստեղ

Գիսանե Թութունջյան

 

Լաբիրինթում վազողը 2

4d49967a4_200x300.jpg

Երիտասարդները փախչում են լաբիրինթից։ Նրանք ուղղաթիռով թռչում են անվտանգ մի տեղ։ Բայց պարզվում է` ինչ-որ բան այն չէ,  և նրանք փախչում են հեռու, որտեղ էլ ավելի վտանգավոր է, որովհետև կան վարակվածներ։ Նրանք փախչելով վարակվածներից`հանդիպում ենմի խումբ մարդկանց: Թե ինչ է լինում հետո` կարող եք իմանալ ֆիլմը նայելուց հետո միայն:
Ֆիլմը դիտել՝ այստեղ

Եվա` արհեստական բանականություն

Ева: Искусственный разум

Ֆիլմի իրադարձությունները զարգանում են 2041թ.-ին: Գլխավոր հերոսն իր ամբողջ ժամանակը տրամադրում է աշխատանքին` ռոբոտներ է պատրաստում: Նա շատ տեղերում է աշխատել և վերջնական որոշում է կայացրել վերադառնալ իր ծննդավայր՝ Սանտա-Իրինա, որպեսզի աշխատի իր նոր ծրագիրի վրա. նա ռոբոտ-երեխա ստեղծելու առաջարկ է ստացել տեղի համալսարանից: Իսկ, թե ինչպիսին է նրա ստեղծած ռոբոտ-երեխան` կարող եք տեսնել ֆիլմում:

Ֆիլմն ամբողջությամբ՝ դիտեք այստեղ

Մարսեցին

Մի խումբ տիեզերագնացներ ուղևորվում են դեպի Մարս։ Հասնելով, հետազոտում են այն և պատրաստվում վերադառնալ։ Սակայն, հանկարծ սկսվում է մեծ բուք և մեծ երկնաքար է ընկնում իրենց կողքին։ Տիեզերագնացները կորցնում են իրենց աշխատակիցներից մեկին, չկարողանալով դուրս գալ և գտնել  ընկերոջը լքում են նրան և վերադառնում։

Արդյո՞ք տիեզերագնացը ողջ կմնա, և կկա՞րողանա վերադառնալ երկիր, թե կմահանա , դուք ինքներդ կտեսնեք

Գրինչ

image

Կար-չկար երևակայական մի քաղաքում կանաչ մազերով մի մարդ կար, անունն էլ՝ Գրինչ:
Քաղաքի բնակիչներից ոչ մեկը չէր սիրում նրան, որովհետև նա մի քիչ այլ տեսք ուներ, և Գրինչը մի օր որոշեց հեռանալ ու ապրել մենակ: Բայց, քանի որ նա չարացած էր մյուսների նկատմամբ, ապա որոշեց գողանալ քաղաքի բնակիչների Սուրբ Ծնունդը…

Ֆիլմն ամբողջությամբ՝ դիտեք այստեղ

Սանտա Լապուս

57143647

Դո՞ւք պատկերացնում եք ձեր կյանքն առանց Ձմեռ պապիկի: Ես՝ ոչ: Այս ֆիլմում Ձմեռ պապիկն ու իր ընկեր Սանտա Լապուսը գալիս են քաղաք՝ Ամանորյա նամակներ հավաքելու, սակայն քաղաքում Սանտա Լապուսը կորում է, իսկ Ձմեռ պապիկը սկսում է նրան փնտրել: Փնտրտուքների ընթացքում նա հանկարծ ընկնում է մեքենայի տակ և կորցնում գիտակցությունը: Այդ ընթացքում մի մուրացկան գողանում է նրա կախարդական վզնոցը, որի շնորհիվ Ձմեռ պապիկը պիտի ապրեր հավերժ: Այդ պահից նա կորցնում է հիշողությունը և սկսում է ապրել սովորական կյանքով, իսկ Սանտա Լապուսին գտնում են երկու փոքրիկ աղջիկներ, ովքեր ապրում էին մանկատնում: Կկարողանա՞ն արդյոք երկու ընկերներ գտնել իրար, բնականաբար կիմանաք, եթե դիտեք ֆիլմը:

Հաճելի ամանորյա դիտում եմ մաղթում բոլոր սեբաստացիներին:

Ֆիլմն ամբողջությամբ՝ դիտեք այստեղ

Գողություն

Похищение HD

Անապատում լինում է մեկ տուն, որտեղապրում է մեկ մարդ: Մի գիշեր նա քնած է լինում, հանկարծ գալիս են այլմոլորակայինները և ուզում են նրան գողանալ:

Ֆիլմը դիտեք այստեղ

Աշոտ Զաքարյան