Միսաք Մեծարենց

Metsarents

Մեծարենցը համարվում է արևմտահայ գրականության ամենառոմանտիկ և ամենալուսավոր գրողներից մեկը: Չնայած Մեծարենցը ապրել է ընդամենը 21 տարի, բայց հասցրել է  իր տեղը թողնել հայ գրականության մեջ:

Մեծարենցի մայրը պատմում էր, որ 4-5 տարեկան հասակում երեկոները նա հաճախ փախել է տնից և գնացել գյուղի մոտակա բլրակից նայելու, թե ինչպես է վերադառնում նախիրը. նա ինչ-որ հմայք է տեսել այդ կենդանիների հանդարտ շարժի մեջ:

Ըստ գրականագետ Սամվել Մուրադյանի, Մեծարենցն եղել է 20-րդ դարասկզբի ինքնատիպ բանաստեղծական երևույթներից մեկը:

Ավելացնեմ նաև, որ ամբողջ ֆիլմը շատ մեծ ուշադրությամբ ու հետաքրքրությամբ դիտեցի:

Շուշան Եփրիկյան

Միսաք Մեծարենց

Ֆիլմում ներկայացվում է Միսակ Մեծարենցն ու նրա ստեղծագործությունները: Չնայած Մեծարենցի ամաչկոտությանն և մենակությանը, նրա ստեղծագործությունները վկայում են այն մասին, որ  եղել է զգայուն և մեծ կրքերի տեր բանաստեղծ։ Նա ապրել է բնությունով և մինջև վերջին շունչը հիացել նրանով։

Միսաք Մեծարենցը այն բացառիկ կերպարներից էր, ով լինելով մահացու հիվանդ, շարունակում էր մտածել սիրո, բարության, անանձնական երջանկության մասին:

Մեր մեծերը. Ավետիք Իսահակյան

by Ida Kar, 2 1/4 inch square film negative, 1957
by Ida Kar, 2 1/4 inch square film negative, 1957

Շատերը Ավետիք Իսահակյանին գիտեն որպես բանաստեղծ, սակայն քչերը գիտեն, որ նա նաև եղել է հասարակական-քաղաքական նշանավոր գործիչ: Մարդիկ, ովքեր Իսահակյանին ճանաչում էին որպես քաղաքական գործիչ, շատ հաճախ ասում էին, որ նա այն եզակիներից էր, ում ԽՍՀՄ-ում վախենում էին դիպչել՝ գնդակահարել կամ էլ աքսորել:

Այս ֆիլմը յուրահատուկ է նրանով, որ Իսահակյանին ներկայացնում է որպես քաղաքական գործիչ. պարզվում է՝ նա զբաղվել է զենք-զինամթերք ձեռք բերելով ու հայերին զինելով, արտասահմանում եղած ժամանակ կարողացել է գտնել ուրիշի անվան տակ թաքնվող Թալեաթին, նաև՝ ֆինանսապես է աջակցել «Նեմեսիս» կազմակերպությանը, իսկ Հայաստանում օգնել է Եղիշե Չարենցին, երբ բոլորը վախենում էին անգամ բարև տալուց, եղել է «Արփա-Սևան» նախագծի հիմնադիրներից ու հովանավորներից: Պատահական չէր, որ Հայաստանում եղած ժամանակ նրան մշտապես հետևել են ու լրտեսել:

Չենք ցանկանում չակերտները շատ բացել, ուղղակի ցանկանում ենք, որ նայեք ու հիանաք Իսահակյանով այնպես, ինչպես Ֆիլմադարանի խմբագրակազմը՝  ֆիլմը դիտելիս:

Ֆիլմադարանը շնորհավորում է Ավետիք Իսահակյանի 140-ամյակը և ցանկանում, որպեսզի նրա գործերը միշտ հիշվեն և իրենց արժանի տեղն ունենան մեր ուսումնական ծրագրերում:

Ամեն ինչի թեորեմը

Theory_of_Everything

Հավանաբար շատերն են լսել ժամանակակից հայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոկինգի անունը: Ֆիզիկոս, ով մեծ ներդրում ունի գիտության մեջ, նա նաև զարմանալի ուժեղ մարդ է: Սթիվեն Հոկինգը ոչ միայն չի կոտրվել սարսափելի հիվանդությունից, այլև շարունակում է ապրել մեր կողքին և գիտական աշխատություններ գրել:

Այս ֆիլմը «Ոսկե գլոբուսից» ստացել է բազմաթիվ մրցանակներ՝ լավագույն երաժշտության, տղամարդու լավագույն դերակատարման համար: Նաև Օսկարակիր ֆիլմ է: Առաջարկում ենք նայել: Խոսք ենք տալիս՝  չեք փոշմանի:

Ֆիլմը կարող եք նայել՝  այստեղ:

Աղետ. մի ցեղասպանություն

257871303109050«Աղետ. մի ցեղասպանություն» վավերագրական ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության մասին, որի ընթացքում սպանվել է 1,5 միլիոն մարդ: Ֆիլմում ներկայացվում է 20-րդ դարի սկզբին գերմանական կառավարության դիրքորոշումը հայ ժողովրդի հանդեպ իրականացված եղեռնագործության նկատմամբ: «Աղետ»-ն անդրադառնում է քաղաքական այն դրդապատճառներին, որոնք դեռևս բավական ուժեղ են Թուրքիայում` թաքցնելու և ճնշելու Հայոց ցեղասպանության փաստը: Ֆիլմը ներկայացնում է նոր ժամանակներում պաշտոնական Թուրքիայի և թուրք հասարակության վերաբերմունքը:

Ֆիլմն ամբողջությամբ՝ դիտեք այստեղ

Լևոն Վաթյան

Դեպի անկախություն

Փաստավավերագրական «Դեպի անկախություն» ֆիլմը պատմում է, թե ինչպես է ստեղծվել Հայաստանի առաջին հանրապետությունը։

Լրագրող Թաթուլ Հակոբյանը այցելել է Էջմիածին, Սարդարապատ, Բաշ-Ապարան, Ալեքսանդրապոլ, Ղարաքիլիսա, Թիֆլիս, Բաթում ու Կարս. վայրեր, որտեղ կերտվել է Հայաստանի առաջին հանրապետությունը։

Պատմում են, թե ինչպես է Երևանյան զորամասի հրամանատար Մովսես Սիլիկյանը հայ զինվորներին հորդորում, որպեսզի նրանք գործի դնեն  իրենց ամբողջ ուժերը և թույլ չտան, որ թշնամին հաղթի։

1918 թ.-ին հայերը անհավասար կռիվներում տարան կարևոր հաղթանակներ և վերահաստատեցին դարեր շարունակ իրենց կորցրած պետությունը՝  հռչակելով Հայաստանի առաջին Հանրապետություն։

Եփրիկյան Շուշան

Շառլ Ազնավուրն առաջին անգամ Հայաստանում

Ֆիլմը պատմում է նաև Շառլ Ազնավուրի՝  դեպի Հայաստան առաջին այցի մասին: Նա առաջին անգամ Հայաստան եկել է 1967թ.-ին: Շառլ Ազնավուրը ֆիլմում ասում է, որ չնայած այն բանին, որ ապրել է և հիմա էլ ապրում է Ֆրանսիայում, երբեք չի մոռացել հայկական ավանդույթները, երգերը և պարերը: Նա պատմում է, որ Փարիզում յուրաքանչյուր երրորդը իրեն համարում է չճանաչված պոետ, նկարիչ, երգիչ: Պատմում է, որ սկզբում Ֆրանսիան չէր ցանկանում ճանաչել իրեն որպես երգչի, ասում է, որ սկզբում դժվար էր հարմարվել այդ ամենին․ «Բայց ես փորձում էի ապացուցել նրանց, որ ես լավ երգիչ եմ, և վերջ ի վերջո, 15 տարի անց, ինձ դա հաջողվեց»-ասում է երգիչը:

Նաև չի մոռանում ասել, որ ամբողջ Ֆրանսիայում կար մեկը, ով հավատում էր իր ուժերին և վստահություն ներշնչում։ Դե, ինչ հետաքրքրե՞ց, ուրեմն՝  դիտեք ֆիլմը, և դուք կիմանաք, թե ով է եղել այդ մեկը:

Հա, չմոռանամ ասել, որ փաստավավերագրական այս ֆիլմը բացառիկ է նրանով, որ միակ ֆիլմն է, որը պատմում է Շառլ Ազնավուրի՝  Հայաստան կատարած առաջին այցի մասին։

Ֆիլմադարանը մեր մեծ հայրենակցին՝ Շառլ Ազնավուրին շնորհավորում է ծննդյան օրվա առթիվ և ցանկանում երկար, առողջ, ստեղծագործ կյանք։

Եփրիկյան Շուշան

Ցեղասպանություն՝ սկիզբը

017124101712410171241017124101712410171241Ցեղասպանություն. Սկիզբը՝ ֆիլմը մի միջոց է պատմելու այն դեպքերի մասին որոնք տեղի են ունեցել 100 տարի առաջ: Ֆիլմում օգտագործված են արխիվացված փաստաթղտեր և ողջ մնացած վկաների պատմություններ: Պատմաբանների հարցազրույցների, վկաների պատմությունների օգնությամբ ֆիլմը բացահայտում է 1915-թ.-ին տեղի ունեցած ջարդերի մանրամասները: Փորձելով իրենց հարցերին գտնել պատասխանների ֆիմի հեղինակները մեկնել էին Թուրքիայում գտնվող միակ հայկական գյուղը: Բացի դրանից նրանց հաջողվել էր գտնել ողջ վկաների և լսել նրանց պատմությունները:

Եփրիկյան Շուշան

Հոմո-Պոլիտիկուս

Print

«Հոմոպոլիտիկուս» ֆիլմը, որը նկարահանվել է թուրք ռեժիսորի կողմից և նվիրված է Հայոց ցեղասպանությանը:

Ֆիլմի շնորհանդեսը եղել այս տարվա ապրիլի 12-ին: Ահա հատված ֆիլմից:

Արեգ Գալոյան