Ֆինեաս Թեյլոր Բարնումը միշտ երազում էր պատմության մեջ մտնելու մասին, սակայն նրա ոչ մի գործունեություն նրան հաճույք չէին պատճառում: երբ թվում էր, որ ողջ աշխարհը նրան դեմ էր, նա որոշում է գնալ իր երազանքի հետևից: Բարնումը ստեղծեց նոր շլացուցիչ սենսացիոն ներկայացում, որը դարձավ համաշխարհային շոու բիզնեսի սկիզբը:
Լրտեսների Կամուրջը 2015թ-ին նկարահանված պատմական դրամա է։ Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում սառը պատերազմի ժամանակ։ Ամերիկյան ռազմական ինքնաթիռներից մեկը ընկել է սովետական տարածքում, սակայն օդաչուն կենդանի է մնացել և սովետական միությունը պահում է նրան, որպես գերի։ Օդաչուի ազատագրման համար բանակցությունները վստահել են փաստաբան Ջեյմս Դոնովանին ում կերպարը անկրկնելիորեն կերտում է Թոմ Հենքսը։ Աշխատանքը Դոնովանին տանում է կոմունիստական Գերմանիա, որտեղ ինչպես նշվում է ֆիլմում, հայկական կոնյակի շուրջ, տեղի են ունենում բանակցությունները։ Երկու կողմերը գալիս են փոխանակման համաձայնության։ Ամերիկան վերադարձնում է նախկին ԿԳԲ-ի լրտես, իսկ սովետական կողմը օդաչուին։ Փոխանակումը պետք է տեղի ունենա կամրջի վրա։
«Դաշնակահարը» փաստավավերագրական ֆիլմը պատմում է հրեա դաշնակահարի մասին, ով 1930-ականներին ապրում է Լեհաստանում։ Վլադիսլավ Շպիլմանը աշխատում է Լեհաստանի հանրային ռադիոյում, նա անչափ տաղանդավոր է և իր նվագով հիացնում է հանրությանը, սակայն նացիստական շարժման պատճառով նրա ամբողջ կյանքը փոխվում է։ Սակայն դաշնակահարը, պայքարում է իր կյանքի համար, նա դեռ չի հանձնվի այնքան ժամանակ, քանի դեռ երաժշտությունը ապրոմ է իր սրտում։ Կհաջողվի՞ արդյոք նրան հաղթահարել դժվարությունները, կնվագի արդյոք նա ևս մեկ անգամ, դիտեք և կիմանաք։
«Սկսելը միշտ դժվար է, որովհետև հեշտ չէ լեզվի պաշարից ընտրել այն միակ լուսավոր բառը, որ պիտի հավերժ ապրի»,-այսպես էր ասում ամերիկահայ մեծ գրող Վիլյամ Սարոյանը:
Նա ծնվել է 1908թ.-ի օգոստոսի 31-ին` ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեսզնո քաղաքում: Սարոյանների ընտանիքում նա 4-րդ երեխան էր, և միակը, ով ծնվել էր ԱՄՆ-ում, մյուսները ծնվել էին հայրենի Բիթլիս քաղաքում:
Սարոյանի ստեղծագործությունների հիմնական հերոսը սովորական մարդն է` իր ուրախություններով ու տխրություններով, իր ցավով ու տառապանքով, իր բարությամբ…
Քառօրյա պատերազմի ու Արցախ-ադրբեջանական շփման գծում այս օրերին շարունակվող մարտական գործողությունների ընթացքում մենք հաճախ ենք վերհիշում արցախյան հաղթական ազատամարտը, նաև՝ համեմատություններ անում: Հայկ Համբարձումյանը զրուցել է ազատամարտիկ, վերլուծաբան Սարգիս Հացպանյանի հետ:
Այս ֆիլմը, կարծում եմ՝ խոսում է այն մասին, որ հայ ազգը չի փոխվել՝ ինչպես կռվում էին մեր հայրերը, այնպես էր այսօր կռվում են նրանց որդիները։ Ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը ֆիլմի ընթացքում պատմում է, թե ինչպես են հայերը վերաբերել ադրբեջանցի խաղաղ բնակիչներին։
Մայրիկ՝ ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյի կենսագրական ֆիլմն է՝ նկարահանված 1991 թ.: Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության մասին և ներկայացնում Ֆրանսիա գաղթած մի հայ ընտանիքի պատմություն: 1921թ. Հայոց ցեղասպանության ժամանակ Մարսել է տեղափոխվում մի հայ ընտանիք: Վեցամյա երեխայի հիշողությունների միջոցով ներկայացվում է ընտանիքի պատմությունը` պարուրված վիշտով, սիրով, և հոգատարությամբ: Ազատ Զաքարյանը նավահանգիստ է իջնում ծնողների և երկու մորաքույրների հետ: Ընտանիքի մեծերը շատ բաներից են իրենց զրկում՝ երեխայի լավ կրթություն տալու համար։
1908թ․ թուրքական կառավարության գլուխ անցան երիտթուրքերը, Անդրանիկ Օզանյանը առաջարկություն ստացավ դառնալ թուրքական պառլամենտի պատգամավոր։ Նա ոչ միայն մերժեց այդ առաջարկը, այլ նաև ասաց, որ ոչ մի թուրքական ոսկի և պաշտոն չի կարող վեր լինել իր հայրենասիրական գաղափարից:
Բուլղարիայում Անդրանիկ Օզանյանը Գարեգին Նժդեհի հետ միասին կազմեց 273 հոգուց բաղկացած բանակ և կռվեց թուրքերի դեմ՝ նրանց շպրտելով Բուլղարիայի հողերից։ Այդ հերոսության համար նրան Բուլղարիայի թագավորի կողմից շնորհվեց Բուլղարիայի քաղաքացիություն, արծաթե շքանշաններ, ոսկե խաչ և ամսեկան 600 ֆրանկ թոշակ։
1914թ․ սկսվեց առաջին աշխարհամարտը, Թուրքիայի կառավարությունը ձեռնամուխ եղավ հայերի ոչնչացման ծրագրի իրագործումը։ 1914-1917թթ․ Անդրանիկ Օզանյանը կարողացավ մեծ քանակությամբ հայեր փրկել և տեղափոխել Հայաստան։
1917 թ.-ին ռուսական հրամանատարությունը Անդրանիկին շնորհում է Զորավարի կոչում և նշանակում առաջին կամավորական գնդի հրամանատար։ Գեներալ-լեյտենանտ Չերնոզուբովը 1917թ․ գրում է. «Կամավորներից յուրաքանչյուրը, ով այդ կռվին մասնակցեց, հպարտությամբ կարող է ասել, որ Անդրանիկի հրամանատարության տակ գտնվող գումարտակը շքեղորեն մասնակցեց Դիլմանի ճակատամարտին՝ Կովկասը փրկելով թշնամական հարձակումից»։
Ֆիլմը պատմում է նաև Անդրանիկ զորավարի և Հովհաննես Թումանյանի՝ իրար նման լինելու մասին:
1922թ.-ի հոկտեմբեր, Երևան-Մոսկվա գնացք, Թումանյանը իր զավակների՝ Աշխենի, Նվարդի և Արեգի ուղեկցությամբ, ծանր հիվանդ վիճակով, գնում է Մոսկվա: Այսպես է սկսվում «Հավերժի ճամփորդ» փաստավավերագրական ֆիլմի առաջին մասը: Ի դեպ, Թումանյանը Ռուսաստան գնացել է երկու անգամ, երկու դեպքում էլ նրան տարել են. 1911թ.-ին որպես մեղադրյալ, իսկ երկրորդ անգամ՝ որպես հիվանդ: Հիվանդ հայրիկին հուսադրելու համար նրա դուստրը՝ Աշխեն Թումանյանը գրում է. «Ինչպես 1912թ.-ին վերադարձանք բանտից, այնպես էլ հիմա կվերադառնանք»: Ցավոք, Թումանյանը վերջին ուղևորությունից չվերադարձավ, նա մարտի 23-ին մոսկովյան հիվանդանոցում ավարտվեց իր երկրային կյանքի ժամանակը, սկսվեց նրա հավերժական գոյությունը:
Դսեղ, Թիֆլիս, Հայաստանի և Վրաստանի այլ քաղաքներ. այս երկրային սահմաններում Թումանյանը ապրեց ընդամենը 54 տարի, սակայն ինքն իրեն թողեց իր կատարած աշխատանքով, և տեսեք, ապրում է…
Որքանո՞վ է Տերյանի ամբողջական կերպարը համապատասխանում խորհրդային շրջանում ստեղծված պատկերացմանը, ի՞նչ նպատակով ու պատճառներով Տերյանը սերունդներին այդպես ներկայացավ: Բանաստեղծի կյանքի ու գործունեության անհայտ էջերը բացահայտում է գրականագետ Գևորգ Էմին-Տերյանը:
Ամեն անգամ, երբ դիտում եմ Վազգենի այս պատմական կոչը, ինձ չեմ ներում, որ Վազգենն ուղիղ չի նայում «իր» տեսախցիկին, չնայած, որ իրականում այլ բան հնարավոր չէր: Ճիշտ 22 տարի առաջ էր, բայց այնքան չհեռացած են թվում այդ տարիներն ու այդ օրը հատկապես…
Ես երբեք Վազգենին այնպես չէի տեսել, ինչպես 1992-ի օգոստոսին` «Լրաբերի» տաղավարում, մահապարտների պատմական կոչի օրը: Զանգեց, ասաց, որ մի քանի րոպեից գալիս է ու, որ ելույթ է ունենալու: Ընդամենն այդ մի քանի բառը:
Հեռուստատեսության ստուդիայի մուտքի մոտ դիմավորեցի: Գրեթե չբարեւեց ու շտապով բարձրացանք ստուդիա: Հասկացա, որ ինչ որ բան այն չէ, բայց այն օրերի համար բացառիկ չէր: Ինքը ոչինչ չասաց, ես էլ համարձակություն չունեցա հարցնելու, քանի որ այդ տրամադրությամբ էր:
Հենց մտանք «Լրաբերի» տաղավար` ասաց. «նստի, դու ես վարելու»: Անկեղծ ասած, մենք որոշել էինք, որ այն վարելու էր Հրահատ Գեւորգյանը, բայց Վազգենն այդ «նստին» ասաց իր նման, անառարկելիորեն: Քննարկման ենթակա չէր: Զգացի, որ ռեժիսորը, եթե չեմ սխալվում` Ռազմիկ Ավագյանը, սկսեց անհանգստանալ, քանի որ ես առաջին անգամ պետք է եթերում լինեի: Ես էլ էի անհանգիստ, չգիտեի ինչ պիտի խոսենք: Վազգենն այնքան լուռ էր, այնքան մռայլ, այնքան մտահոգ, որ որեւէ բան հարցնելն անհնար էր: Մտածեցի, որ զրույցի տրամաբանությունն իր խոսքից կբխի ու այդպես կշարունակեմ զրույցը: Վազգենին բացատրեցինք բոլոր տեսախցիկների դիրքերը, ցույց տվեցինք, թե որտեղ ինքը պետք է նայի, բայց Վազգենն անհանգիստ էր, Վազգենը շտապում էր ու մենք մտանք եթեր… Ես ոչ մի բան չհասցրեցի ասել, Վազգենն անմիջապես սկսեց իր խոսքը և այս կոչը, որ պատմական էր դառնալու, բեկումնային` Ղարաբաղի, Հայաստանի ու հայության համար, բոլորի նման լսեցի ուղիղ եթերում` մի տարբերությամբ` Վազգենի կողքին նստած: Տեսա, որ նայում էր ոչ «իր» տեսախցիկին, բոլորն էին տեսել, բայց բոլորս էլ հասկացանք, որ Վազգենին անհնար էր շեղել… Կոչն ավարտեց, առանց բառ ասելու դուրս եկանք տաղավարից ու անմիջապես գնաց դեպի աստիճանները: Ուղեկցեցի մինչեւ իր հանրահայտ մորեգույն մեքենան: Ամուր գրկեց, նստեց ղեկին, ասաց` «լավ մնացեք» ու հեռացավ: Հետո նկատեցի, որ այդ ամբողջ ընթացքում Վազգենը միայն այդ մի բառն էր ասել…