Կատվի կյանքը

image«Կատվի կյանքը» ֆիլմը պատմում է Դինո կատվի հետաքրքրաշարժ կյանքի մասին, ով վարում է երկու  կյանք։ Ցերեկը Դինոն այնպես ինչպես կատուների մեծամասնությունը ուտում, քնում և խաղում է իր փոքրիկ տիրուհու՝ Զոյայի հետ, իսկ գիշերը լքում է տունը, որպեսզի օգնի Նիկո անունով գողին։ Դինո կատուն շատ է սիրում իր փոքրիկ տիրուհուն և հաճախ բերում է նվերներ տարբեր միջատների տեսքով։ Աղջիկը իր ժամանակի մեծ մասը հատկացնում է կատվին, քանի, որ իր մայրիկը ոստիկան է և զբաղված է հետաքննություններով, այդ պատճառով կատուն ցերեկները անց է կացնում իր փոքրիկ տիրուհու հետ։ Մի օր Զոյան որոշում է հետևել  կատվին և տեսնել, թե իր սիրած կենդանին ուր է գնում, դրա շնորհիվ նա դառնում է գիշերային գողությունների անդամ։

Ֆիլմը դիտեք՝ այստեղ

Մինյոններ

image

Շատ վաղուց, երբ նույնիսկ դինոզավրերը գոյություն չունեին, երկիր մոլորակում հայտնվեցին մինյոնները՝ փոքր դեղին արարածներ։

Այս ֆիլմում դուք կիմանաք, թե ինչպես են մինյոնները ծանոթանում ամենահայտնի չար վհուկի հետ։ Թե ինչպես են գողանում Անգլիայի թագուհու թագը, որից հետո բազում դժվարությունների միջով անցնելով, հետ են վերադարձնում թագը, այնուհետև պարգևատրվում են թագուհու կողմից, դառնալով իր հավատարիմ ծառաները և ծանոթանում իրենց ապագա տիրոջ հետ։

Եթե ցանկանում եք զվարճալի ժամանակ անցկացնել, ապա դիտեք ֆիլմը՝ այստեղ… հաճելի դիտում։

Անաստասիա

image

Անաստասիան թագավորի աղջիկ էր և ապրում էր պերճաշուք կյանքով։ Սակայն մի օր իրենց թագավորություն ներխուժեց չար կախարդ և վտարեց Թագավորության անդամներին, իսկ արքայադուստրը չկարողանալով փախչել հայտնվում է մանկատանը և տարիներ հետո Անաստասիային դուրս են գրում և նա սկսում է շրջել քաղաքով ու մտնելով մի ամրոց հանդիպում է մի տղայի։ Այս տղան միանգամից ճանաչում է արքայադստերը, և պարզվում է որ արքայադստեր տատիկը տարիներ շարունակ փնտրում եր Անաստասիային։ Տղան խաբեությամբ տանում է աղջկան Փարիզ, որտեղ բնակվում է Անաստասիայի տատիկը։

Ֆիլմը սիրո, հավատարմության և միասնության մասին է։ Եթե չլինեին այս երեք հատկանիշներ հերոսների մոտ ապա նրանք չէին կարողանա հաղթել չարին

Եթե հետաքրքրեց, դիտեք այստեղ։

Ինչպես վարժեցնել քո վիշապին 2

image

Ինչպես արդեն գիտեք Վիկինգները վիշապների դեմ թշնամական հարաբերությունների մեջ էին, մինջև որ Իկինգը սկսեց վարժեցնել սև վիշապին  և նաև սովորեցնել վիկինգներին այդ հնարքները։

Իկինգը ապրում է իր հոր հետ, իսկ մայրը շատ տարիներ առաջ հրդեհից մահացել էր։

Այս ֆիլմում Իկինգը գտնում է իր մորը ով նույնպես վիշապների վարժեցնողեր, և նրանք միասին հաղթում են Դռագոյին, ով ցանկանում էր բոլոր վիշապներին հնազանդեցնել և գրավվել աշխարհը։ Սակայն կռվի ընթացքում Իկինգը կորցնում է իր հորը, և դառնում Վիկինգների առաջնորդը։

Եթե հավանեցիք, դիտեք այստեղ

Ինչպես վարժեցնել վիշապին

41718059Ֆիլմը մի տղայի մասին է որը վիկինգների առաջնորդն էր: Այդ տղան ուզում էր բոլորին ապացուցել որ նրանք չպետք է պայքարեն վիշապների դեմ, որ նրանք չեն ուզում պատերազմել: Որոշ ժամանակ հետո վիկինգները ընկերանում են վիշապների հետ: Վիշապները օգնում են ջուր հավաքել և ուտելիք: Հետո վիկինգների վրա հարձակվում են և վիկինգներն ու վիշապները միասին պատերազմում են թշանիմերի դեմ: Նրանք կարողանում են վարժեցնել բոլոր վիշապներին, նույնիսկ ամենավտանգավորներին: Մնացացը կտեսնեք ֆիլմում….

Լևոն Վաթյան

Ֆիլմի հղումը

Ռալֆ

imagesԲոլորս էլ ժամանակին խաղացել ենք վիդեոխաղեր և ունեցել սիրելի հերոսներ: Բայց պատկերացրեք, որ բոլոր հայտնի խաղերի հերոսները ապրում են մի աշխարհում: Ռալֆը իր խաղում վատ դեր էր խաղոււմ նրան չէին սիրում: Նա որոշում է գնալ և բոլորին ապացուցել, որ նա բարի է: Նա ճամփորդում էր տարբեր խաղերով որպեսզի կարողանար օգնել ինչ-որ մեկին, բայց միշտ նրա մոտ ինչ-որ բան սխալ էր ստացվում: Հետո Նա հանդիպում է մի աղջկա որը ունի խնդիրներ և Ռալֆը նրան օգնում է և նրանք դառնում են լավ ընկերներ:

Ֆիլմը դիտեք այստեղ։

Լևոն Վաթյան

Ինչպես է ապրում սերը

Capture

Ֆրանսիական հետաքրքրաշարժ անիմացիան հրաշալի երաժշտության  ուղեկցությամբ պատմում է երկու կերպարների մասին, ովքեր սիրում են իրար: Այս հրաշալի մուլտֆիլմը պատմում է, թե ինչպես են երկու էակները փոխվում՝ աստիճանաբար հեռանալով իրարից: Սակայն, մենք հո գիտենք, որ ամեն մի ավարտից հետո գալիս է նոր սկիզբ: Այդպես չէ՞: Նայեք և կհամոզվեք, որ այդպես է:

Արեգ Գալոյան

Ժառանգություն

haykakan-huzich-molt-n64618-1Արմինե Հովհաննիսյանի, Դավիթ Ասոյանի և Հայկ Թորոյանի «Ժառանգություն» մուլտֆիլմը հայ-ադրբեջանական անվերջ ձգվող հակամարտության և դրա արդյունքում խեղված ճակատագրերի մասին է:

Читать далее Ժառանգություն