Մեծագույն շոումենը

iphone360_989611
Ֆինեաս Թեյլոր Բարնումը միշտ երազում էր պատմության մեջ մտնելու մասին, սակայն նրա ոչ մի գործունեություն նրան հաճույք չէին պատճառում: երբ թվում էր, որ ողջ աշխարհը նրան դեմ էր, նա որոշում է գնալ իր երազանքի հետևից: Բարնումը ստեղծեց  նոր շլացուցիչ սենսացիոն ներկայացում, որը դարձավ համաշխարհային շոու բիզնեսի սկիզբը:
Ֆիլմը՝այստեղ

Երաժշտության ձայնը

Image result for the sound of music

«Երաժշտության ձայնը» 1965թ-ի նկարահանված մյուզիքլը պատմում է իրական պատմություն 30-ների Ավստրիայում բնակվող միանձնուհու մասին, ով տարբերվում է մյուս միանձնուհիներից։ Ազատմաիտ այս կնոջը ուղարկում են որպես դայակ ավստրիական կապիտանի ընտանիք։ Կապիտանը շատ խիստ մարդ է և իր երեխաներին վերաբերվում է որպես զինվորների։ Սակայն Մարիան՝ միանձնուհին, կփոխի այս ամենը՝ վերադարձնելով երաժշտությունը Վան Թրեփների ընտանիք։

Երգի՛ր

11113930_815661385138291_4015374369792139977_n

Յուրաքանչյուր կենդանի երազում է աստղ դառնալ: Փիղը, ոչխարը, ցուլը և անգամ խոզուկը, բառացիորեն բոլորը ձգտում են փառքի: Ո՞վ գիտի, թե ում կժպտա քմահաճույք ճակատագիրը և ո՞ւմ նկարը կզարդարի ամսագրերը: Ամեն ինչ մարդկանց նման . . .

ֆիլմը՝այստեղ

Ալիսան հրաշքների աշխարհում

kinopoisk.ru

պատմությունը սկսվում է նրանով, որ Ալիս անունով մի աղջիկ վազում է մի սպիտակ ճագարի հետևից և անսպասելիորեն ընկնում է նապաստակների մի խորը փոս, որտեղից հայտնվում է փակ դռներով լի խորհրդավոր մի սենյակում։ Դռներից մեկի ետևում նա տեսնում է գեղեցիկ պարտեզ, բայց չի կարողանում մտնել այնտեղ, քանի որ դուռը փոքր էր։ Այնուհետև Ալիսն ուտելով սենյակում դրված տարբեր կարկանդակները և սնկերը, ինչպես նաև՝ խմելով հեղուկները, նկատում է, որ դրանց հետևանքով նրա հասակը կա’մ ավելանում է, կա’մ պակասում։ Փոքրանալով նա նույնիսկ քիչ է մնում խեղդվի ընկնելով իր իսկ արցունքների մեջ։ Դրանից հետո նա հայտնվում է տարբեր անսովոր արարածներով լի հեքիաթային մի աշխարհում, որտեղ հանդիպում է այդ նույն Սպիտակ Ճագարին, Հերցոգուհուն, Չեշիրյան Կատվին, Որդերի Թագավորին և Թագուհուն, Մարտյան Նապաստակին, Դոդոյին, խաղաթղթերին և շատ այլ զարմանահրաշ կերպարների։

ֆիլմը՝այստեղ

Լա-Լա Լենդ

182167_450557098344245_17374668_n

Ֆիլմը պատմում է լսումների ընթացքում կայացած կինոաստղերին սուրճ մատուցող սկսանակ դերասանուհու և փոքրիկ ակումբներում քիչ գումար վաստակող մոլի ջազ երաժշտի սիրո մասին է:

Ֆիլմը՝այստեղ

 

Մոանա

 

moana-poster-406x600.png

Գործողությունները տեղի են ունենում 2000 տարի առաջ, Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող Օվկիանիայում: Ցեղի առաջնորդի դուստրը՝ 14-ամյա Մոանա Վայալիկին իր ընտանիքը գտնելու նպատակով իր ընկերոջ՝ կիսաստված տրիկստեր Մաուիի հետ ուղորևում է Խաղաղ օվկինսում ճանպարահորդելու, իրենց ճանապարհին նրանք հանդիպում են հսկայական ծովային արարածների հետ:

ֆիլմը՝այստեղ

Տրոլլները

1812090_500x800x250

Ուղևորվելով հետաքրքրաշարժ ճանապարհորդության՝ Ռոզչկան իր ուժերը միավորում է Ցվետան անունով աշխարհի ամենամռայլ տրոլլի հետ, որպեսզի հաջողության հասնի իր ամենախիզախ առաքելությունում՝ փրկել իր ընկերներին չարագործներից և նրանց գլխավորից՝ թագավոր Ավագ Խրյաշից: Անհավանական արկածները կստուգեն Ռոզչկայի իրական ուժերը, ցույց կտան նրա իսկական էությունը և մարտահրավեր կնետեն ցանկացած պահի երգելու իր ունակության։

ֆիլմը՝այստեղ

Անթերի ձայն

Идеальный голос

Նորեկները՝ Բեկա Միտչելը և Ջեյսին ընդունվել էին Բարդեն համալսարան։ Համաձայնվելով հոր հետ, Բեկան որոշում է գնալ երաժշտական մի խումբ՝ Բելլաներ։ Քանի որ նրա ընդունվելուց առաջ միջազգային մրցույթում ձախողվելուց հետո ոչ ոք չի ցանկանում միանալ իրենց, բայց նրանք միևնույնն է փորձում էին մարդ փնտրել որպեսզի միանա նրանց խումբը։ Ջեյսին միանում է երաժշտական մի ուրիշ խմբի՝ Տրեալտիններ։ Սկսվում է մրցակցություն, համալսարանային մրցույթում Բեկան հորինում է երգ, որպեսզի պայծառեցնի համերգը…

Ֆիլմը՝ ասյտեղ

Գիսանե Թութունջյան

Հավես մյուզիքլ 3. Վերջին զանգ

727bcd53a_200x300Մեզ ծանոթ երիտասարդների դպրոցական արկածները ամփոփում է այս ֆիլմը: Նրանք մեծացել են, ունեն բավականին փորձ և պետք է շատ մեծ լրջությամբ ընտրեն իրենց քոլեջը: Ի՞նչ կընտրի Տրոյը, կկարողանա՞ն արդյոք նրանք պահպանել ընկերությունը, թե՞ կբաժանվեն առանց նորից հանդիպելու հույսի, բաց մինչև այդ ամենի մասին մտածելը, նրանք պետք է մի նոր գարնանային ներկայացում բեմադրեն, որտեղ կգտնեն իրենց հարցերի պատասխանները…

Ֆիլմն ամբողջությամբ՝դիտեք այստեղ

 

Ամառ. Լողափ. Ֆիլմ

e9093720d_200x300Ֆիլմի գլխավոր հերոսները սիրահար զույգ է` Բռեյդին և Մակկենզին, ովքեր շատ են սիրում զբաղվել սերֆինգով: Ամբողջ ամառը նրանք անցկացնում են լողափին և զբաղվում են իրենց սիրած մարզաձևով, սակայն վերջանում են ամառային արձակուրդները, և արձակուրդների հետ միասին սերֆինգի սեզոնը: Գումարած ամենին Մակկենզիի մորաքույրը ցանկանում է, որպեսզի Մակկենզին սովորի բարձրակարգ ակադեմիայում: Վերջին անգամ նրանք որոշում են գնալ սերֆինգի: Երեկոյան, երբ հիանալի ալիքներ են լինում նրանք գնում են վերջին անգամ ալիքների վրա սահելու: Սակայն ինչ-որ բան է տեղի ունենում և ալիքները նրանք հետ են տանում կես դար: Նրանք հայտնվում են 60-ական թթ.-ում` այն ժամանակ շատ հայտնի մի ֆիլմի կենտրոնում և սկսում հետևել ֆիլմի ընթացքին հենց ներսից, չմոռանալով փնտրել ելք` հետ վերադառնալու համար…

Ֆիլմն ամբողջությամբ` դիտեք այստեղ