Ֆիլմի կոնցեպտը կառուցված է գիտակցված երազների հիմնման վրա, ինչը իմ կարծիքով շատ հետաքրքիր որոշում էր: Բացի նրանից որ երազում կարելի է անել ամեն ինչ, նաև կարելի է երազում վերականգնել քո սիրելի մարդկանց, մահացած կամ ողջ: Ֆիլմում ցույց է տրվում մի մեծ երևակայական աշխարհ, բայց ամեն մեկը իր այդ երևակայական աշխարհում ունի մի մութ անկյուն, որը նրանք փորձում են թաքցնել, դրա մասին է ողջ ֆիլմը: Ֆիլմը կատարված է հիանալի, նկարված է հետաքրքիր և ամենակարևորը հիանալի սյուժետով:
Ֆիլմի վրա աշխատել է հիանալի ռեժիսոր` Քրիսթոֆեր Նոլանը, ով իր ուրիշ ֆիլմերում ապացուցեց որ սուպերհերոսական ֆիլմերը ոչ միշտ են միատիպ:
Դերասանական խաղը նույնպես հիանալի է, Լեոնարդու Դի Կապրիո, Ջոզեֆ Գորդան Լեվիտ և այլն դերասաններ:
Ֆիլմի գլխավոր հերոսները ունեն մի սարք, որի միջոցով կարող են մտնել մարդկանց երազների մեջ, փոխել այն կամ ուղղակի մասնակցել նրա մեջ: Հիմնականում գլխավոր հերոսները գողանում են տարբեր գաղտնի կոդեր կամ ֆայլեր, բայց մի մարդ ում գլխի մեջ գլխավոր հերոսները փորձում էին մի նամակ գողանալ, բռնում է հերոսներին ու տալիս է նրանց մի նոր առաջադրանք, որի դիմաց գլխավոր հերոսներից մեկը կվերադառնա ընտանիքի մոտ: Թե ինչու էր գլխավոր հերոսը առանձնացել իր ընտանիքից, և թե ինչ առաջադրանք է տրվում գլխավոր հերոսներին, իմացեք ֆիլմը դիտելու ժամանակ:
Դիտել այստեղ
Արման Մարտիրոսյան