Սմոլֆութ

եե

<<Սմոլֆութ>>Արկածային և հետաքրքիր անիմացյոն ֆիլմը ամբողջովին փոխում է <<Բիգֆութերի>> մասին լեգենդը։Երիտասարդ յեթին հանդիպում է նրան,ինչն ըստ նրա գոյություն չունի՝ մարդուն։<<Սմոլֆութի>> մասին տեղեկությունը նրան փառք և իր սիրելի աղջկան գրավելու հնարավորություն է տալիս։Ինչպես  Նաև  խառնաշփոտ է առաջացնում սովորական Բիգֆութերի մոտ,ովքեր հիմա սկսում են հասկանալ ,թե ինչ մեծ աշխարհ կա նրանց գյուղից այն կողմ։

Ֆիլմը՝այստեղ

Լուպեն 3-րդ:Կալիոստրայի ամրոց

MV5BNjAzNWJlMDYtMDZmZi00NGYyLWI5MDAtODIzYTRjYTYxN2ZjXkEyXkFqcGdeQXVyNDQxNjcxNQ@@._V1_UY268_CR4,0,182,268_AL_.jpgԱյս անիմեն նկարահանված Հաիաո Միադզակեյի կողմից ում առաջին գործերից է այն, և ստեղծվել որպես անիմե, որի վրա Հաիաոի փորձարկել է իրեն յուրահատուկ նկարելու հնարքները: Ֆիլմը պատմում է Լուպեն 3-րդ և իր ընկերների մասին ով համարվում են աշխարհի ամենափնտրվող գողերը: Այս անգամ Լուպենը և Զիգենը հերթական կողոպուտից հետո հայտնաբերացեին ,որ իրենց գողացած թխթադրամները պարզվում են կեղծիք: Արդյունքում նրանք որոշում են բացահայտել այդ կեղծիքների ստեղծողներին ,որը տանում է նրանց դեպի Կալիոստրոյի Թագավորությունը: Արդյունքում նրանք խառնվում են մի հսկայական կոնսպիրացիաի մեջ կապված այդ արքայության արքայական ընտանիքի վերջին ներկայաչցուհու և գաղտնիքնի գանձի հետ: Անիմեն լի է հետեքրքիր, հիշելի և հումորով լի կերպարներով և հիանալի անիմացիայով իր դարաշրջանի համար: Իսկ ես ձեզ մաղթում եմ նետաքրքիր դիտում այդ կողոպուտի:

Սպանել Բիլլին

Image result for kill bill wallpaper

Սպանել Բիլլին ֆիլմը, որի ռեժիսոր-սցենարիստը Քվենտին Տարանտինոն է։ Հասցրել է դառնալ կինոյի պատմության մեջ լավագույն ֆիլմերից մեկը։ Այն պատմում է նախկին մարդասպանի (հարսնացուի) մասին, ով արթնանում է չորս տարի տևած կոմայից և որոշում է վրեժ լուծել դավաճաններից, որոնք կարծում են, որ նա մեռած է։

Լրտեսների Կամուրջը

Bridge of Spies poster.jpg

Լրտեսների Կամուրջը 2015թ-ին նկարահանված պատմական դրամա է։ Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում սառը պատերազմի ժամանակ։ Ամերիկյան ռազմական ինքնաթիռներից մեկը ընկել է սովետական տարածքում, սակայն օդաչուն կենդանի է մնացել և սովետական միությունը պահում է նրան, որպես գերի։ Օդաչուի ազատագրման համար բանակցությունները վստահել են փաստաբան Ջեյմս Դոնովանին ում կերպարը անկրկնելիորեն կերտում է Թոմ Հենքսը։ Աշխատանքը Դոնովանին տանում է կոմունիստական Գերմանիա, որտեղ ինչպես նշվում է ֆիլմում, հայկական կոնյակի շուրջ, տեղի են ունենում բանակցությունները։ Երկու կողմերը գալիս են փոխանակման համաձայնության։ Ամերիկան վերադարձնում է նախկին ԿԳԲ-ի լրտես, իսկ սովետական կողմը օդաչուին։ Փոխանակումը պետք է տեղի ունենա կամրջի վրա։

Տնային թզուկները

 

kinopoisk.ru
 Տեղափոխվելով հին առանձնատուն, ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ այդ մեծ տունը պահում է իր մեջ «փոքր» գաղտնիքներ։ Այգու թզուկները, որոնք ապրում են այնտեղ, դարերով պաշտպանել են մեր աշխարհը չար հրեշներից։ Մարդիկ չունեն այլ տարբերակ․ նրանք պետք է միանան մեծ պայքարին։

Ֆիլմը՝այստեղ

Խենթ Մաքսը. զայրույթի ճանապարհը

Безумный Макс: Дорога ярости

Անհանգիստ անցյալի ուրվականների կողմից հետապնդվող Մաքսը վստահ է, որ կյանքը հանգիստ ապրելու լավագույն տարբերակը միայնակ մնալն է: Բայց արի ու տես, որ նա միանում է Ֆուրիոսի գլխավորությամբ անապատով փախչող ապստամբներին:

Ֆիլմը՝ այստեղ

Գիսանե Թութունջյան

Երգի՛ր

11113930_815661385138291_4015374369792139977_n

Յուրաքանչյուր կենդանի երազում է աստղ դառնալ: Փիղը, ոչխարը, ցուլը և անգամ խոզուկը, բառացիորեն բոլորը ձգտում են փառքի: Ո՞վ գիտի, թե ում կժպտա քմահաճույք ճակատագիրը և ո՞ւմ նկարը կզարդարի ամսագրերը: Ամեն ինչ մարդկանց նման . . .

ֆիլմը՝այստեղ

Մարդասպանի կրեդոն

11113930_815661385138291_4015374369792139977_n

 

Սովորական բարմեն Կալում Լինչը դառնում է խորհրդավոր կազմակերպության փորձարկման առարկան, որի հետևանքով նրա մեջ արթնանում է գենետիկական հիշողությունը: Լինչի ԴՆԹ-ի մոլեկուլից ստացված ինֆորմացիան նրան է վերադարձնում 15-րդ դարում Իսպանիայում ապրող իր հեռավոր նախնի Ագիլարի հիշողությունները: Կալումը բացահայտում է, որ նա հնատոհմ մարդասպան է:

ֆիլմը՝այստեղ

Արամ

Арам

Արյուն՝ արյան համար, վրեժ՝ վրեժի համար:Եվ, եթե դու չես կարող վրեժ լուծել ինքդ քո համար, ուրեմն դա պետք է անեն քեզ հաջորդող արյունակիցներդ,-այդպես է ասում հին օրենքը: Սարգսյանների ընանիքը արդեն վաղուց ապրում է Փարիզում, և կարծես թե, անցյալում մնացել են այն ծանր ժամանակերը, երբ պատերազմ էր տիրում հայրենի երկրում և հողերը խլում էին նրանցից, բայց անարդար աշխարհը նորից հիշեցնում է նրանց, թե ինչքան թանկ է մարդկային կյանքը:Փարիզում կատարված ահաբեկչության արդյունքում Արամի փոքր եղբայր Լևոնը ծանր հրազենային վնասվածք է ստանում, և հայտնելով այդ լուրը ընտանիքին Արամը վռնդվում է տնից:Տարիներ անց Արամը,ով կռվել էր Ղարաբաղյան պայքարում, թաքուն գալիս է Ֆրանսիա: Հիմա նա այստեղ է, որպեսզի վրեժ լուծի կատարվածի համար, որը տեղի ունեցավ իր ընտանիքում և քանդեց իր կյանքը:Նա հանդիպում է իր փոքր քրոջ՝ Մելինեի հետ և պատմում է այն ամենը, ինչ տեղի է ունեցել այդ գիշեր, և ասում է, որ այդ ահաբկչության կազմակերպիչը եղել է հենց Լևոնը, ոչ թե նա:Մելինեն համոզում է Արամին հանդիպել հոր հետ, որպեսզի ներում ստանա և վերադառնա ընտանիք: Բայց Մելինեի հարսանիքի օրը հայտնվում են մարդիկ, ովքեր տուժել էին նրանց գործողություններից և հարցերը լուծում են անձամբ Արամի հետ…

https://my-hit.org/film/14263/

Դավիթ Գևորգյան

 

Վրիժառուները. Ալտրոնի դարաշրջանը

Мстители: Эра Альтрона

Marvel կինոստուդիան հերթական անգամ հավաքել է սուպերհերոս հայտնիներին չարիքից երկրի փրկության համար: Մարդկությունը ոչնչացման եզրին է: Այս անգամ մարդկանց սպառնում է արհեստական բանականություն ունեցող Ալտրոնը, ով ստեղծվել է երկիրը յուրաքանչյուր սպառնալիքներից պաշտպանելու համար: Սակայն Ալտրոնի համար ամենամեծ սպառնալիքը հենց մարդկությունն է:

Ֆիլմը՝ այստեղ

Գիսանե Թութունջյան