«Հայրիկ» հայկական ֆիլմը նկարահանվել է 1972 թվականին: Ֆիլմը պատմում է, թե ինչպես է շինարար Հովսեփի տուն գալիս գյուղում ապրող նրա հայրը, ով իր հետ բերում է նախապապերի նկարը և մի կորած երգ, որ աշխարհում միայն ինքը գիտի։ Հովսեփի երեխաներից յուրաքանչյուրն ունի իր խնդիրները, հայրը փորձում է օգնել նրանց` կյանքում գտնելու իրենց տեղը, բայց միաժամանակ հավատարիմ է մնում նախնիների ավանդույթներին ու սեփական սկզբունքերին։
Рубрика: Հայկական
Մենք
«Մենք» սովետական ֆիլմը, որը նկարահանել է Արտավազդ Փելեշյանը, չի պարունակում որևէ խոսակցություն: Կա միայն երաժշտություն: Ֆիլմը լիքն է գաղտնի իմաստներով և պատկերների միջոցով ցուցադրվող փոխաբերական իմաստներով: Ֆիլմում առկա են շատ հետաքրքիր և հուզիչ կադրեր, որոնք ոչ միշտ են հասկանալի: Ֆիլմում կա մի շատ յուրահատուկ կադր. աղջիկ, ով փրկվել է ցեղասպանությունից: Ես գոնե այդպես հասկացա: Ֆիլմը հպարտ վերջաբան ունի: Ավարտվում է հպարտ լեռների տեսարանով: Կարծում եմ՝ մենք հենց այդ լեռներն ենք, ովքեր անկախ ամեն ինչից, ապրում են ու շարունակում են մնալ կանգուն, ինչպես լեռները:
Արեգ Գալոյան