Ընկերների մի խումբ իրենց ընտանիքների հետ միասին գնում են հանգստանալու Կասպից ծովի ափերից մեկում, գրեթե բոլորը ամուսնացած զույգեր են, ունեն րեխաներ։ Ընկերներից մեկը՝ Սեպիդեն, իր հետ բերում է իր աղջիկա մանկապարտեզի դայակներից մեկին՝ Էլլիին, որպեսզի նրան ծանոթացնի Գերմանիայից եկած իր ընկերոջ՝ Ահմադի հետ։ Երբ նրանք հասնում են, պարզվում է՝ տունը, որը նրանք վարձակալելու էին, այլևս ազատ չէր և նրանք ստիպված են լինում տեղափոխվել մի այլ տուն, որտեղ չկա ոչ մի հաղորդակցման միջոց։ Նույն օրը Էլլիին զանգում է իր մորը և ասում, որ ցանկանում է հետ վերադառնալ տուն, սակայն Ահմադը չի ցանկանում, որ Էլլին հեռանա, այդ իսկ պատճառով նա պահում է Էլլիի ճամպրուկները։ Հաջորդ օրը ընկերների մեկից որդուն գտնում են ջրի վրա, նրան հաջողվում է փրկել, սակայն Էլլին կորել է։ Թե ինչ է լինում հետո, դիտեք ֆիլմում։
Рубрика: Կրիմինալ
Կիբեր հանցագործ
Լավ կյանքի փնտրտուկների պատճառով Ալեքսի ընտանիքը ըտեղափոխվում է Կանադա: Թվում էր, թե ուրիշ երկրում ավելի լավ պայմաններով կյանքը ավելի լավ կնթանար: Ժամանակ անց Ալեկսի ծնողներին հեռացնում են աշխատանքից և նրանց մոտ առաջանում են ֆինանսական խնդիրներ: Ալեքսը որոշում է օգնել ծնողներին, բայց իր քոլեջի համար նախատեսված գումարը չէր բավականացնի: Նա շատ լավ էր հասկանում համակարգիչներից և համացանցից և որոշում է գործել կիբերհանցագործություններ: Նա սկսում է աշխատել շատ մեծ գումարներ և անվտանգության աշխատակիցները սկսում են հետապնդել նրան:
Գառնուկների լռությունը
ՀԴԲ-ն հետաքննում է սպանությունների շարք կատարված անհայտ սերիական մարդասպանի կողմից։ Անհայտ մարդասպանին անվանել էին «Բուֆֆալո Բիլլ», որովհետև նա սպանելուց հետո իր զոհերի վրայից հանում էր մաշկը։ Չկարողանալով գտնել մարդասպանի հետքերը ՀԴԲ-ն որոշում է դիմել չափազանց վտանգավոր մարդասպան-կաննիբալ, նախկին հոգեբան Հաննիբալ Լեկտորին (Էնթոնի Հոփքինս)։ Նրա հետ երկխոսության է ուղարկվում երիտասարդ հոգեբան, ՀԴԲ-ի աշխատակից Կլարիսա Սթարլինգը (Ջուդի Ֆոսթեր)։ Նա համաձայնում է օգնել գտնելու մարդասպանին պայմանով, որ Կլարիսը կպատմի իր մասին։ Նրանց երկխոսության ժամանակ Կլարիսը պատմում է, որ մանուկ ժամանակ նա փախել է տնից փորձելով փրկել մորթվող գառնուկին և Կլարիսի մանկության հուշերի մեջ տպավորվել են մորթվելու տարվող գառնուկների պահվածը՝ նրանց լռությունը (այստեղից էլ ֆիլմի անվանումը)։ Լսելով Հաննիբալ Լեկտորի խորհուրդները Կլարիսը գտնում է մարդասպանի հետքը …
Գիսանե Թութունջյան
Արամ
Արյուն՝ արյան համար, վրեժ՝ վրեժի համար:Եվ, եթե դու չես կարող վրեժ լուծել ինքդ քո համար, ուրեմն դա պետք է անեն քեզ հաջորդող արյունակիցներդ,-այդպես է ասում հին օրենքը: Սարգսյանների ընանիքը արդեն վաղուց ապրում է Փարիզում, և կարծես թե, անցյալում մնացել են այն ծանր ժամանակերը, երբ պատերազմ էր տիրում հայրենի երկրում և հողերը խլում էին նրանցից, բայց անարդար աշխարհը նորից հիշեցնում է նրանց, թե ինչքան թանկ է մարդկային կյանքը:Փարիզում կատարված ահաբեկչության արդյունքում Արամի փոքր եղբայր Լևոնը ծանր հրազենային վնասվածք է ստանում, և հայտնելով այդ լուրը ընտանիքին Արամը վռնդվում է տնից:Տարիներ անց Արամը,ով կռվել էր Ղարաբաղյան պայքարում, թաքուն գալիս է Ֆրանսիա: Հիմա նա այստեղ է, որպեսզի վրեժ լուծի կատարվածի համար, որը տեղի ունեցավ իր ընտանիքում և քանդեց իր կյանքը:Նա հանդիպում է իր փոքր քրոջ՝ Մելինեի հետ և պատմում է այն ամենը, ինչ տեղի է ունեցել այդ գիշեր, և ասում է, որ այդ ահաբկչության կազմակերպիչը եղել է հենց Լևոնը, ոչ թե նա:Մելինեն համոզում է Արամին հանդիպել հոր հետ, որպեսզի ներում ստանա և վերադառնա ընտանիք: Բայց Մելինեի հարսանիքի օրը հայտնվում են մարդիկ, ովքեր տուժել էին նրանց գործողություններից և հարցերը լուծում են անձամբ Արամի հետ…
https://my-hit.org/film/14263/
Դավիթ Գևորգյան
Ուրվականների որսորդները
30 տարի առաջ ուրվականների որսորդները փրկեցին Նյու Յորքը ուրվականների հարձակումից, սակայն հիմա քաղաքին կրկին սպառնում է վտանգ: Նախկին հերոսները չեն կարող պաշտպանել քաղաքը, սակայն գտնվում են ուրիշ խիզախ մարդիկ, ովքեր իրենց ողջ կյանքը նվիրել են պարանորմալ երևույթների ուսումնասիրությանը: Էբբի Յեյտսը միավորվում է Էրին Գիլբերտի հետ, հավանաբար լավագույն մասնագետը քվանտային ֆիզիկայի ոլորտում, և նրանք միասին հավաքում են ուրվականների որսորդների նոր թիմ, ուր ընդունում են հիանալի ինժեներ Ջիլիան Հոլցմանին, մետրոպոլիտենի աշխատակցուհի Պետի Տոլանին, ով քաղաքը գիտի իր հինգ մատի պես, և քարտուղար Քևինին` ով շատ գեղեցիկ տղամարդ է: Միասին նրանք սկսում են պայքարել չար ուժի դեմ, որը ահաբեկել է մեգապոլիսը . . .
Ֆիլմը՝այստեղ
Մռայլ ասպետը
Սյուժեն հանդիսանում է նախորդ ֆիլմի (Բեթմեն։ Սկիզբը) շարունակությունը։ Ֆիլմը սկսվում է այն տեսարանում, երբ Ջոկերը մի խումբ անձանց հետ թալանում է Գոթեմ քաղաքի կենտրոնական բանկը։ Բեթմենը, հանդիպելով Հարվի Դենթի և Ջիմ Գորդոնի հետ, փորձում է հասկանալ, թե ինչպես կարելի է կանգնեցնել Ջոկերին։ Սակայն Ջոկերը արդեն սկսել է իր խաղը։
Գիսանե Թութունջյան
Գործակալ 007։ Սկայֆոուլ
«Գործակալ 007, Սկայֆոուլ» ֆիլմը պատմում է բոլորիս կողմից սիրված Ջեյմս Բոնդի մասին։ Ջեյմսին կրակում են և նա ընկնում շարժվող գնացքից, ձորը։ Այս դեպքից հետո, Լոնդոնի տարբեր մասերում տերոռիստական հարձակումնները են տեղի ունենում, բայց ինչ է անելու Բրիտանիայի կառավարությունը համարում է իրենց ամենալավ գործակալին մահացած։ Սակայն Բոնդը ինչպես միշտ, ինչ որ ելք է գտել, և հիմա պարզապես հանգստանում է, ծովափնյա մի վայրում։ Նրան հասնում են Լոնդոնում տեղի ունեցածի մասին լուրերը, և նա վերադառնում է աշխատանքի։ Սակայն Բոնդին անակնկալ է սպասվում։
Հիմա դու ինձ տեսնում ես
<<Հիմա դու ինձ տեսնում ես>> կրիմինալ, թրիլլերի սյուժետն այսպիսն է, չորս փողոցային տաղանդավոր իլյուզիանիստ- Ջեյ, Հենլի, Ջեկ և Մերրիտան միացնում են իրենց ուժերը, և կազմակերպում ապշեցուցիչ ներկայացումները քաղաքի ամենագեղեցիկ բեմերի վրա: <<Չորս Ձիավորները>> ցուցադրում են այնպիսի հնարքներ, որոնցից հանդիսատեսը պարզապես ապշում է: Ձիավորների ամենագլխավոր հնարքը բանկի թալանումն է, հենց հանդիսատեսի աչքերի դիմաց, բայց որի ընթացքում բոլոր չորս իլյուզանիստներն գտնվում են բեմի վրա…: