Անիմեն պատմում է Էլրիկի եղբայրների մասին ովքեր Կատարելով Ալղիմիայի ամենամեծ տաբուն՝ Մարդկային ալխիմիան, կորցրեցին իրենց նախկին կյանքը իրենց մորը վերադարցնելու երազանքի պատճառով։ Դրա արդյունքում նրանցից մեկը կորցրեց իր մարիինը, որ հետագայում փողարինվում է զրավով, իսկ մյուսը նույնպես կորցրեց մարնի մի քանի մասերը և ստացավ մենտալ վնասվածք այդ դեպքից հետո։ Դրանից հետո երկու Էլրիկի եղբայրները սկսեցին ճանապարհորդել իրենց երկրով մեկ, ծառեալելով իրենց պետությանը և փնտրելով ձև որով նրանք կկարողանան վերադարցնել իրենց մարմինները նախկին տեսքին և փրկել իրենց երկիրը կործանումից։ Անիմեն լի է տարբեր տեսակի փիլիսոփայական մտքերով և մոտիվներով, որոնք ներկայացնում են մեր հերոսների աշխարհայացքը և տալիս մեզ դիտտարդներին հետաքրքիր թեմաներ մտածելու շորջ։ Իսկ ամեն բախումը մեր հերոսների և այլ կերպարների միջև նման են ստրատեգիաների մարտերի քան բռուտալ ուժի օգտագործման։ Ինքը անիմեն ունի հիանալի անիմացիա և շատ երկար չի հաճելի դիտումների համար։
Рубрика: Կլասիկա
Սպանել Բիլլին
Սպանել Բիլլին ֆիլմը, որի ռեժիսոր-սցենարիստը Քվենտին Տարանտինոն է։ Հասցրել է դառնալ կինոյի պատմության մեջ լավագույն ֆիլմերից մեկը։ Այն պատմում է նախկին մարդասպանի (հարսնացուի) մասին, ով արթնանում է չորս տարի տևած կոմայից և որոշում է վրեժ լուծել դավաճաններից, որոնք կարծում են, որ նա մեռած է։
Դաշնակահարը
«Դաշնակահարը» փաստավավերագրական ֆիլմը պատմում է հրեա դաշնակահարի մասին, ով 1930-ականներին ապրում է Լեհաստանում։ Վլադիսլավ Շպիլմանը աշխատում է Լեհաստանի հանրային ռադիոյում, նա անչափ տաղանդավոր է և իր նվագով հիացնում է հանրությանը, սակայն նացիստական շարժման պատճառով նրա ամբողջ կյանքը փոխվում է։ Սակայն դաշնակահարը, պայքարում է իր կյանքի համար, նա դեռ չի հանձնվի այնքան ժամանակ, քանի դեռ երաժշտությունը ապրոմ է իր սրտում։ Կհաջողվի՞ արդյոք նրան հաղթահարել դժվարությունները, կնվագի արդյոք նա ևս մեկ անգամ, դիտեք և կիմանաք։
Խաղալիքների պատմություն 2
Վուդիին իր տնից առևանգում է Ալ ՄակՎիգգին անունով խաղալիք ծախող։ Վուդիի ընկերները` մյուս խաղալիքները պետք է փորձեն փրկել Վուդիին։ Սակայն երբ Վուդդին իմիանում է, որ նա մի ժամանակ հայտնի մուլտֆիլմի գլխավոր հերոս է, հանդիպում է մուլտֆիլմի մյուս կերպարների հետ նա այլևս չի ցանկանում հեռանալ։
Խաղալիքների պատմություն
Բոլորս էլ ունեցել կամ ունենք խաղալիքներ, որոնք տարիների ընթացքում մեր ամենալավ ընկերներն են եղել: Մենք հաճախ երազել ենք, որպեսզի դրանք թեկուզ մեկ օրով կենդանանան։ Երեք «Օսկար» շահած այս ֆիլմը պատմում է Վուդիի բարեսիրտ կովբոյի մասին, ով Էնդիի ամենասիրելի խաղալիքն է։ Սակայն ամեն ինչ փոխվում է, երբ Էնդիի ծնողնները նրա համար գնում են Բազ Լայթյիր անունով նոր խաղալիքը։ Բազը մտածում է, որ նա իրական տիեզերագնաց է։ Սակայն ամեն ինչ փոխվում է, երբ Վուդին Բազին բացատրում է, որ իրականում նրանք խաղալիքներ են։
Գտնել Նեմոյին
Մարլի ձուկը չափազանց մտահոգ հայր է իր որդի Նեմոյի հանդեպ։ Մի անգամ, երբ Նեմոն ափին շատ մոտ է լողում, նրան բռնում է մի ջրասուզակ։ Երբ Մարլին իմանում է այս մասին, վախեցած ճանապարհ է ընկնում որդուն գտնելու համար։ Կապույտ ձկնիկ Դորին, ով ունի շատ վատ հիշողություն, միանում է Մարլիին: Երկուսով նրանք պետք է գտնեն Նեմոյին, սակայն օվկիանոսը լի է վտանգավոր կենդանիներով։
Ֆիլմն ամբողջությամբ՝ դիտեք այստեղ
Աստղային պատերազմներ 7
«Աստղային պատերազմներ» ֆիլմի VII մասում, մեզ արդեն հայտնի Լյուկ Սկայվոլկերը անհայտ կորել է, իսկ «Գալակտիկական Կայսրության» փոխարեն եկել է մի նոր ուժ «Առաջին Օրդեր» անվանումով։ Երկու կողմերը պայքարում են Լյուկին գտնելու համար։ Առաջին Օրդերը ցանկանում է սպանել Լյուկին, որպեսզի Լյուկը նոր ջեդայնների սերունդ չստեղծի։ Իսկ ապստամբությունը ցանկանում է Լյուկին գտնել հենց նոր ջեդայնների սերունդ ստեղծելու համար։
1900-ի մասին լեգենդը
Ֆիլմը պատմում է «Վրջինիան» անվանումով շոգենավի վրա 1900թ․-ի գտնված երեխայի մասին, 1900-ի մասին։ Նրան գտնում է շոգենավի ցածր կարգի աշխատողներից մեկը Դենին, և կարծում է, որ երեխային հենց իր համար են այնտեղ թողել։ Դենին մեծացնում է երեխային, ստելով որոշ բաների մասին, սովորեցնելով նրան կարդալ և գրել, ահա մի օր 1900-ը խաղտում է պայմանը և բարձրանում է 1-ին հարկ, որտեղ մեծահարուստներն են։ Երեխան նկատում է մի հետաքրքիր գործիք։ Գիշերը երբ բոլորը արդեն քնած են, նա վերադառնում է նույն տեղը, նստում է դաշնամուրի առջև և սկսում նվագել, մարդիկ հավաքվում են տարբեր սենյակներից վայելելու նրա երաժշտությունը։ Նրա մասին սկսում են լեգենդններ պտտվել, սակայն շուտով 1900-ը կանգնում է մի մեծ որոշման առջև, թե ի՞նչ որոշում, կիմանաք ֆիլմը դիտելուց հետո։
Ռանգո
Թեթև, բայց միևնույն ժամանակ խորիմաստ մուլտֆիլմը պատմում է Ռանգո անունով քամելիոնի մասին, ով ապրում է սովորական քաղաքային ընտանիքում` իր ակվարիումում։ Սակայն ճանապարհ գնալիս՝ մեքենան կտրուկ շրջադարձ է կատարում, ինչից հետո սիրելի Ռանգոն հայտնվում է անապատում՝ առանց որևէ մեկի։ Հուսահատված և վախեցած Ռանգոն պառկում է հանգստնալու, արթնանում է միայն այն պահին, երբ նրա գլխին ինչ-որ տիկին զենք է պահում։ Թե ով է տիկինը և՝ ինչ արկածներ են սպասում Ռանգոյին, կիմանաք ֆիլմը դիտելուց հետո։
Ծառայողական սիրավեպ
Օրեր առաջ, 88 տարեկան հասակում, կյանքից հեռացավ խորհրդային հայտնի ռեժիսոր Էլդար Ռյազանովը: Ի հիշատակ Էլդար Ռյազանովի՝ Ֆիլմադարանն առաջարկում է այս կիրակի դիտել նրա ֆիլմերից:
Հնարավոր է՝ ձեզանից շատերը գոնե մեկ անգամ տեսել են սովետական կլասիկա համարվող «Ծառայողական սիրավեպ» ֆիլմը։ Սակայն այն նորից ու նորից դիտելու ցանկությունը մարդկանց մոտ չի կորում:
Ռյազանովի «Ծառայողական սիրավեպի» նման ֆիլմերն այսօր շա՜տ քիչ են, առավել ևս եթե ոչ մի անգամ չեք դիտել այս ֆիլմը, ապա ճիշտ ժամանակն է նայելու այն:
Ֆիլմը կարող եք դիտել այս հղումով
Ծանոթությունը՝ Արեգ Գալոյանի