Բըրդմեն

Бёрдмен

Սյուժեի կենտրոնում նախկին դերասանն է, ով ժամանակին հայտնի ֆիլմերից մեկում կատարել է բըրդմենի (մարդ-թռչուն) դերը: Եվ ահա, նախկին կինոաստղը որոշում է նկարահանվել նոր բրոդվեյան ժապավենում` իր նախկին փառքը, փայլն ու մեծությունը վերադարձնելու ակնկալիքով:

Ֆիլմը՝այստեղ

Գիսանե Թութունջյան

Լա-Լա Լենդ

182167_450557098344245_17374668_n

Ֆիլմը պատմում է լսումների ընթացքում կայացած կինոաստղերին սուրճ մատուցող սկսանակ դերասանուհու և փոքրիկ ակումբներում քիչ գումար վաստակող մոլի ջազ երաժշտի սիրո մասին է:

Ֆիլմը՝այստեղ

 

Մեծ շնային փախուստ

1817548_500x800x250

Ֆիլմի գլխավոր հերոսը շատ բարի, հետաքրքրասեր և ընկերասեր շուն է: Նա ապրում է Մարտինների ընտանիքում և շատ է սիրում խաղալ նրանց հետ: Մի անգամ Մարտինները պետք է ճամփորդեին դեպի Ճապոնիա բայց, շանը նրանք վերցնել չէին կարող: Նրանք չգիտեին թե ում հետ կարող էին թողնել շանը և որոշեցին նրան տանել 5 աստղանի հյուրանոց, որը նախատեսված էր շների համար: Սակայն, հյուրանոցի մասին բոլոր պատմող գովազդները  սուտ էին: Գլխավոր հերոսը հասկանում է, որ նա ընկել է թակարդը: Չնայած դրան նա գտնում է նոր ընկերներ և կազմակերպում մեծ շնային փախուստ…

ֆիլմը՝այստեղ

Ուրվականների որսորդները

kinopoisk.ru

 

30 տարի առաջ ուրվականների որսորդները փրկեցին Նյու Յորքը ուրվականների հարձակումից, սակայն հիմա քաղաքին կրկին սպառնում է վտանգ: Նախկին հերոսները չեն կարող պաշտպանել քաղաքը, սակայն գտնվում են ուրիշ խիզախ մարդիկ, ովքեր իրենց ողջ կյանքը նվիրել են պարանորմալ երևույթների ուսումնասիրությանը: Էբբի Յեյտսը միավորվում է Էրին Գիլբերտի հետ, հավանաբար լավագույն մասնագետը քվանտային ֆիզիկայի ոլորտում, և նրանք միասին հավաքում են ուրվականների որսորդների նոր թիմ, ուր ընդունում են հիանալի ինժեներ Ջիլիան Հոլցմանին, մետրոպոլիտենի աշխատակցուհի Պետի Տոլանին, ով քաղաքը գիտի իր հինգ մատի պես, և քարտուղար Քևինին` ով շատ գեղեցիկ տղամարդ է: Միասին նրանք սկսում են պայքարել չար ուժի դեմ, որը ահաբեկել է մեգապոլիսը . . .

Ֆիլմը՝այստեղ

Սանտա Կլաուս 3

Санта Клаус 3

Այս անգամ ֆիլմի գլխավոր հերոսը՝ Սկոթ Քելվինը պետք է փրկի Սուրբ Ծնունդը չար Ջեք Ֆրոսթից: Այն բանից հետո, երբ Սկոթը ամուսնացավ Կերոլի հետ, նրանց ընտանիքը սպասում է նոր անդամի ծնունդին: ևս մեկ Սուրբ Ծնունդ նշելու համար Սկոթը Հյուսիսային Բևեռ է կանչում իր բոլոր հարազատներին: Իհարկե, այդ որոշումը շատ վտանգավոր է, որովհետև կարող է բացահայտվել Հյուսիսային Բևեռի և Սանտա Կլաուսի ամենամեծ գաղտնիքը: Սակայն Սկոթը՝ ոգևորված նախատոնական ոով, չի մտածում այդ մասին, և շատ իզուր: Ջեք Ֆրոսթը ցանկանում է գողանալ Սկոթից Սանտա Կլաուսի պաշտոնը և ոչնչացնել Սուրբ Ծննդյան ոգին…

Ֆիլմն ամբողջությամբ՝ դիտեք այստեղ

Սանտա Կլաուս

Санта Клаус

Այս զարմանահրաշ պատմությունը պատահել է մի սովորական ամերկացու՝ Սկոթ Քելվինի հետ, ով ունի իր սեփական բիզնեսը, նախկին կին, և փոքր տղա՝ Չարլին, ով մինչև հիմա հավատում է Սանտա Կլաուսի գոյությանը: Սուրբ Ծննդյան գիշերը, մի տարօրինակ մարդ՝ Սանտաի հագուստով ընկնում է Սկոթի տանիքից: Չարլին շատ արագ գլխի է ընկնում, որ այդ մարդը իսկաական Սանտա Կլաուսն է, որովհետև տեսնում է տանիքին կանգնած հյուսիսային եղնիկների: Հայր ու տղա նստելով սահնակի մեջ, հայր ու տղա չէին էլ պատկերացնում, թե ինչ արկածներ են նրանց սպասվում…

Ֆիլմն ամբողջությամբ՝ դիտեք այստեղ

Սառցե սիրտը

289204_500x800x250

Երբ հինավուրց մարգարեությունն իրականանում է, և թագավորությունը խորասուզվում է հավերժական ձմռան քնի մեջ, երեք անվախ հերոսները` արքայադուստր Աննան, խիզախ Քրիստոֆը և նրա հավատարիմ եղջերուն` Սվենը, ուղևորվում են դեպի սարերը` Աննայի քրոջը` Էլզային գտնելու համար: Միայն նա կարող է թագավորությունն ազատել սառցե անեծքից: Ճանապարհին նրանց սպասում են բազմաթիվ անակնկալներ և հետաքրքրաշարժ արկածներ, նրանք հանդիպում են առեղծվածային տրոլների հետ, Օլաֆ անունով հմայիչ ձնե մարդու հետ են ծանոթանում, մագլցում Էվերեստից ավելի բարձր լեռնագագաթներ և ձյան յուրաքանչյուր փաթիլում թաքնված կախարդանք տեսնում: Աննան և Քրիստոֆը պետք է միավորեն իրենց ուժերը և դիմակայեն հզոր տարերքին` թագավորությունը և իրենց սիրելիներին փրկելու համար։

ֆիլմը՝ այստեղ

Մոանա

 

moana-poster-406x600.png

Գործողությունները տեղի են ունենում 2000 տարի առաջ, Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող Օվկիանիայում: Ցեղի առաջնորդի դուստրը՝ 14-ամյա Մոանա Վայալիկին իր ընտանիքը գտնելու նպատակով իր ընկերոջ՝ կիսաստված տրիկստեր Մաուիի հետ ուղորևում է Խաղաղ օվկինսում ճանպարահորդելու, իրենց ճանապարհին նրանք հանդիպում են հսկայական ծովային արարածների հետ:

ֆիլմը՝այստեղ

Ամանորյա նվեր

rd651d9dcda55yt24g89t

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Ամանորին: Ֆիլմի գլխավոր հերոսը միշտ զբաղված է իր աշխատավայրում, միշտ բաց է թողնում ընտանեկան ընթրիքները: Նա նաև անուշադիր է իր տղայի հանդեպ: Դա մեծ կոնֆլիկտ է առաջացնում, և գլխավոր հերոսը իր տղային խոսք է տալիս, որ կգնի ամենաթանկ խաղալիքը: Գլխավոր հերոսը, ինչպես միշտ, մոռանում է դրա մասին և օրեր անց, երբ  հիշում է, արդեն բոլոր խաղալիքները վաճառված են լինում: Նա փնտրում էր բոլոր խանութներում  և բոլոր հնարավոր վայրերում, որովհետև,  եթե չգնի` տղան իրեն չի ների:

Ինչ է լինում հետո`  կարող եք իմանալ, եթե նայեք ֆիլմը:

Ֆիլմը դիտեք՝ այստեղ: