Ապստամբը

Постер_фильма_«Бунтарка»_(2012)Բարձր դասարանի աշակերտուհի Տառան դպրոցում շատ համեստ և լռակյաց աղջիկ է, բայց, երբ նա դպրոցից հետո տուն է գալիս և մտնում իր սենյակ, լռակյաց և համեստ աղջկանից վերածվում է իրական աբստամբի: Նա իրեն հենց այդպես էլ անվանում է՝ ապստամբ: Բացի աղջկանից՝ այդ գաղտնիքը ժամանակի ընթացքում իմանում է նաև նրա հայրը, ով Ամերիկայի գլխավոր ռադիոընկերության, գլխավոր տնօրենն է և առաջարկում է, որ «Ապստամբը» այսուհետ ելույթ ունենա իր ռադիո ընկերությունում: Կկարողանա արդյոք մեր Ապստամբը հանել իր դիմակը և ցույց տալ աշխարհին, թե ով է ինքը իրականում՝ կտեսնեք ֆիլմում:

Ֆիլմը ինձ շատ հետաքրքրեց: Ես ունեմ ծանոթներ և ընկերներ, ովքեր դպրոցում նույնպես համեստ և լռակյաց են, բայց հենց գալիս են տուն ուզում են ամբողջ աշխարհին հայտարարել այն ամենը, ինչը նրանց դուր չի գալիս, բայց այնպես որպեսզի ոչ ոք չհասկանա, թե այդ մարդը ով է: Ես կարող եմ վստահ ասել, որ ֆիլմը նկարահանված է իրական փաստերի հիման վրա: Ֆիլմի վերջում ինձ դուր եկավ այն պահը, երբ ֆիլմի գլխավոր հերոսուհին հաղթահարեց իր վախերը և դուրս եկավ բոլորի առաջ` ցույց տալով իր իրական դեմքը: Կարծում եմ` ֆիլմում խորհուրդ էլ կա՝ կարողանալ հաղթահարել վախերդ: Հերոսուհին հաղթահարեց այն, դուրս եկավ բոլորի առաջ, լավ իմանալով, որ այդ ամենից հետո նրան կհեռացնեն դպրոցից ապստամբության համար:

Ֆիլմն ամբողջությամբ՝դիտեք այստեղ

Առեղծվածային հնգյակը

Image converted using ifftoanyԵվ կրկին ողջույն ընկերներ: Այս անգամ ձեզ կներկայացնեմ մի ֆիլմ, որը կապված է Հելոուինի հետ: Կարծում եմ, որ այս ֆիլմի գլխավոր հերոսներին ուրիշ ֆիմերում տեսել էք, որովհետև ֆիլմի գլխավոր հերոսներն են, հինգ փոքրիկ շնիկները:Այս անգամ շնիկները իրենց, արդեն նոր ընկերների հետ Հելոուինի գիշերը պետք է փրկեն ամբողջ աշխարհը չար կախարդից:

Ֆիլմն ինձ մոտ շատ մեծ հետաքրքրություն առաջացրեց: Նախ ֆիլմի առաջին հետաքրքրությունն այն է, որ ֆիլմի գլխավոր հերոսները ոչ, թե երեխաներն են կամ մարդիկ, այլ շնիկները: Ֆիլմում շնիկների կյանքին վտանգ է սպառնում, որովհետև, եթե նրանք ընկնեն այդ չար կախարդի և Հելոուինի շան ձեռքը ապա իրենք կմահանան: Դե ինչ, սա իմ կարծիքն է տվյալ ֆիլմի մասին, ինձ մնում է միայն ձեզ մաղթել հաճելի դիտում և ինքս կրկին վայելել այս ֆիլմը: Ի՞սկ դուք կուզենայիք այսպիսի շուն ունենալ:

Ֆիլմն ամբողջությամբ՝դիտեք այստեղ

16 Ցանկություն

kinogo.netՅուրանքանչյուր երիտասարդ աղջիկ սպասում է իր տասնվեցերորդ տարեդարձին, չէ որ դա շատ յուրահատուկ տարիք է, որը պետք է նշել այնպես, որ բոլորը բոլորը իմանան այդ ամենի մասին և շնորհավոր են այն աղջկան, ով դարձել է 16 տարեկան: Այսպիսով մեր ֆիլմը նույնպես մի աղջկա մասին է, որի անունը Էբբի Ջենսոն է: Նա իր 16-րդ տարեդարձին պատրաստվում էր դեռ փոքր հասակից, և ցուցակ կազմում, թե ինչ է ցանկանում ունենալ իր տասնվեցերորդ ծննդյան օրը: Այդ օրը նա ստանում է կախարդական մոմեր, որոնք կատարում են իր ցուցակի միջի երազանքները, իսկ, թե ինչ է լինում, երբ կատարվում է իր 9-րդ ցանկությունը կիմանաք, եթե ֆիլմը դիտեք:

Իմ կարծիքով ֆիլմը ոչ միայն հետաքրքիր լինելուց նաև ուսուցողական է, որովհետև ֆիլմի գլխավոր հերոսուհին ցանկանում է մեծանալ, իսկ երբ իր ցանկությունը կատարվում է նա փոշմանում է և հասկանում է, որ այդքան էլ վատ չէ լինել փոքր: Ես անձամբ ֆիլմը շատ եմ հավան էլ. Ֆիլմում ցույց է տրված յուրաքանչյուր 16 տարեկան աղջկա երազանքները, թե ինչպես է նա ցանկանում շուտ վերջացնել դպրոցը, անցկացնել վերջին զանգը և այլն: Այդքանով ավարտեմ այս ֆիլմի բովանդակությունը և իմ կարծիքը, իսկ մանրամասերը ֆիլմում:

Ֆիլմն ամբողջությամբ՝դիտեք այստեղ