Ընկերների մի խումբ իրենց ընտանիքների հետ միասին գնում են հանգստանալու Կասպից ծովի ափերից մեկում, գրեթե բոլորը ամուսնացած զույգեր են, ունեն րեխաներ։ Ընկերներից մեկը՝ Սեպիդեն, իր հետ բերում է իր աղջիկա մանկապարտեզի դայակներից մեկին՝ Էլլիին, որպեսզի նրան ծանոթացնի Գերմանիայից եկած իր ընկերոջ՝ Ահմադի հետ։ Երբ նրանք հասնում են, պարզվում է՝ տունը, որը նրանք վարձակալելու էին, այլևս ազատ չէր և նրանք ստիպված են լինում տեղափոխվել մի այլ տուն, որտեղ չկա ոչ մի հաղորդակցման միջոց։ Նույն օրը Էլլիին զանգում է իր մորը և ասում, որ ցանկանում է հետ վերադառնալ տուն, սակայն Ահմադը չի ցանկանում, որ Էլլին հեռանա, այդ իսկ պատճառով նա պահում է Էլլիի ճամպրուկները։ Հաջորդ օրը ընկերների մեկից որդուն գտնում են ջրի վրա, նրան հաջողվում է փրկել, սակայն Էլլին կորել է։ Թե ինչ է լինում հետո, դիտեք ֆիլմում։