Սկիզբ

inceptionposterՖիլմի կոնցեպտը կառուցված է գիտակցված երազների հիմնման վրա, ինչը իմ կարծիքով շատ հետաքրքիր որոշում էր: Բացի նրանից որ երազում կարելի է անել ամեն ինչ, նաև կարելի է երազում վերականգնել քո սիրելի մարդկանց, մահացած կամ ողջ: Ֆիլմում ցույց է տրվում մի մեծ երևակայական աշխարհ, բայց ամեն մեկը իր այդ երևակայական աշխարհում ունի մի մութ անկյուն, որը նրանք փորձում են թաքցնել, դրա մասին է ողջ ֆիլմը: Ֆիլմը կատարված է հիանալի, նկարված է հետաքրքիր և ամենակարևորը հիանալի սյուժետով:
Ֆիլմի վրա աշխատել է հիանալի ռեժիսոր` Քրիսթոֆեր Նոլանը, ով իր ուրիշ ֆիլմերում ապացուցեց որ սուպերհերոսական ֆիլմերը ոչ միշտ են միատիպ:
Դերասանական խաղը նույնպես հիանալի է, Լեոնարդու Դի Կապրիո, Ջոզեֆ Գորդան Լեվիտ և այլն դերասաններ:
Ֆիլմի գլխավոր հերոսները ունեն մի սարք, որի միջոցով կարող են մտնել մարդկանց երազների մեջ, փոխել այն կամ ուղղակի մասնակցել նրա մեջ: Հիմնականում գլխավոր հերոսները գողանում են տարբեր գաղտնի կոդեր կամ ֆայլեր, բայց մի մարդ ում գլխի մեջ գլխավոր հերոսները փորձում էին մի նամակ գողանալ, բռնում է հերոսներին ու տալիս է նրանց մի նոր առաջադրանք, որի դիմաց գլխավոր հերոսներից մեկը կվերադառնա ընտանիքի մոտ: Թե ինչու էր գլխավոր հերոսը առանձնացել իր ընտանիքից, և թե ինչ առաջադրանք է տրվում գլխավոր հերոսներին, իմացեք ֆիլմը դիտելու ժամանակ:

Դիտել այստեղ
Արման Մարտիրոսյան

Ով եմ ես

A0_POSTER_WHO-AM-I_A3_300dpi_700

<<Ով եմ ես>>

Ֆիլմը սկզբից կարող է թվալ սովորական ֆիլմ հաքերների մասին, ստանդարտ ֆիլմ, որտեղ ամեն ինչ կանխատեսելի է, բայց դա այդպես չէ: Եթե այլ ֆիլմերում մարդիկ օրինակ` ջարդում են իրենց երկրի ամենախիստ հսկվող կազմակերպություն կայքը` ուղղակի ստեղնաշարին իրար հետ չկապված տառեր գրելով, այս ֆիլմում ինչ – որ բան ջարդելու համար հաքերները տեղում նստած չէն մնում: Ֆիլմում ինչ որ կայք կոտրելու համար գլխավոր հերոսները գնում են քաղաքի տարբեր վայրեր, որտեղից ավելի հեշտ կլինի կայքը կոտրել:

Ֆիլմում ինձ շատ դուր եկավ, երբ որ բոլոր հաքերները շփվում են իրար հետ ինտերնետով, բայց դա ցույց է տրվում ինչպես տարբեր դիմակներով մարդիկ գտնվում են մի գնացքի վագոնի մեջ, դա շատ լավ է ցույց տրվում:

Ֆիլմը ամբողջ ընթացքում պահում է հանդիսատեսին հետաքրքրության մեջ: Նաև ֆիլմի ավարտնը շատ լավն էր ու անսպասելի:

Ֆիլմում խաղում էին ոչ շատ հայտնի գերմանական դերասաններ, բայց նրանք շատ լավ իրենց դրսեվորեցին իրենց տվյալ ֆիլմում:

Ես առաջարկում եմ այս ֆիլմը բոլորին, բայց եթե ֆիլմը ձեր դուրը չկա, ինձ չմեղադրեք, ես ուղղակի առաջարկում եմ:

Ֆիլմն ամբողջությամբ՝ դիտեք այսռեղ

Արման Մարտիրոսյան

Հիմա դու ինձ տեսնում ես

Now-You-See-Me-HD-Wallpapers1

<<Հիմա դու ինձ տեսնում ես>> կրիմինալ, թրիլլերի սյուժետն այսպիսն է, չորս փողոցային տաղանդավոր իլյուզիանիստ- Ջեյ, Հենլի, Ջեկ և Մերրիտան միացնում են իրենց ուժերը, և կազմակերպում ապշեցուցիչ ներկայացումները քաղաքի ամենագեղեցիկ բեմերի վրա: <<Չորս Ձիավորները>> ցուցադրում են այնպիսի հնարքներ, որոնցից հանդիսատեսը պարզապես ապշում է: Ձիավորների ամենագլխավոր հնարքը բանկի թալանումն է, հենց հանդիսատեսի աչքերի դիմաց, բայց որի ընթացքում բոլոր չորս իլյուզանիստներն գտնվում են բեմի վրա…:

Ֆիլմը դիտեք այստեղ: