Ալիսը հրաշքների աշխարհում

 

kinopoisk.ru

Կյանքը 19 ամյա Ալիսա Կինգսլիի  ստանում է մի անսպասելի շրջադարց։Խնջույքի ժամանակ,որը կազմակրպված էր իր պատվին, Ալիսաին անում է ամուսնության առաջարկ Համիշը,հարուստ,բայց հիմար տղա էր, որը լորդ և տիկին Աուկոտի որդին էր։Չտալով պատասխանը ,Ալիսան փախչում է ճագարի հետևից։ ճագարը սովորական ճագար  չէր,նա ժամանակ առ, ժամնակ նայում էր իր գրպանի ժամացույցին ,և շտապում էր ինչ-որ մի տեղ․․․․

ֆիլմը՝ այստեղ

Ալիսան հրաշքների աշխարհում

kinopoisk.ru

պատմությունը սկսվում է նրանով, որ Ալիս անունով մի աղջիկ վազում է մի սպիտակ ճագարի հետևից և անսպասելիորեն ընկնում է նապաստակների մի խորը փոս, որտեղից հայտնվում է փակ դռներով լի խորհրդավոր մի սենյակում։ Դռներից մեկի ետևում նա տեսնում է գեղեցիկ պարտեզ, բայց չի կարողանում մտնել այնտեղ, քանի որ դուռը փոքր էր։ Այնուհետև Ալիսն ուտելով սենյակում դրված տարբեր կարկանդակները և սնկերը, ինչպես նաև՝ խմելով հեղուկները, նկատում է, որ դրանց հետևանքով նրա հասակը կա’մ ավելանում է, կա’մ պակասում։ Փոքրանալով նա նույնիսկ քիչ է մնում խեղդվի ընկնելով իր իսկ արցունքների մեջ։ Դրանից հետո նա հայտնվում է տարբեր անսովոր արարածներով լի հեքիաթային մի աշխարհում, որտեղ հանդիպում է այդ նույն Սպիտակ Ճագարին, Հերցոգուհուն, Չեշիրյան Կատվին, Որդերի Թագավորին և Թագուհուն, Մարտյան Նապաստակին, Դոդոյին, խաղաթղթերին և շատ այլ զարմանահրաշ կերպարների։

ֆիլմը՝այստեղ

Ձմեռ Պապ՝Մոգերի պայքարը

 

1816925_500x800x250

երիտասարդ Մաշային տանջում են թռչող հրավառ հրեշների տեսիլքները, և մի անգամ Մոսկվայի կենտրոնում նա տեսնում է թևավոր հրեշների պայքարը: Հրեշներին դիմակայում են երիտասարդներ, որոնք իրենց մոգեր են կոչում: Հերոսուհին գաղտնի կորպորացիա է ընկնում, որտեղ իմանում է, որ Ձմեռ պապը գոյություն ունի և Երկիրը պաշտպանում է մութ ուժերի ներխուժումից:

ֆիլմը՝այստեղ

 

Սանտա Կլաուս 3

Санта Клаус 3

Այս անգամ ֆիլմի գլխավոր հերոսը՝ Սկոթ Քելվինը պետք է փրկի Սուրբ Ծնունդը չար Ջեք Ֆրոսթից: Այն բանից հետո, երբ Սկոթը ամուսնացավ Կերոլի հետ, նրանց ընտանիքը սպասում է նոր անդամի ծնունդին: ևս մեկ Սուրբ Ծնունդ նշելու համար Սկոթը Հյուսիսային Բևեռ է կանչում իր բոլոր հարազատներին: Իհարկե, այդ որոշումը շատ վտանգավոր է, որովհետև կարող է բացահայտվել Հյուսիսային Բևեռի և Սանտա Կլաուսի ամենամեծ գաղտնիքը: Սակայն Սկոթը՝ ոգևորված նախատոնական ոով, չի մտածում այդ մասին, և շատ իզուր: Ջեք Ֆրոսթը ցանկանում է գողանալ Սկոթից Սանտա Կլաուսի պաշտոնը և ոչնչացնել Սուրբ Ծննդյան ոգին…

Ֆիլմն ամբողջությամբ՝ դիտեք այստեղ

Սանտա Կլաուս 2

Санта Клаус 2

Ֆիլմը շարունակում սովորական ամերկացու՝ Սկոթ Քելվինի մասին պատմությունը: Արդեն անցել է 8 տարի, ինչ Սկոթը համաձայնել է դառնալ նոր Սանտա, նա սիրել է իր գործը, և սկսել է մեծ հաճույքով աշխատել Հյուսիսային Բևեռում: Սակայն ևս մեկ Սուրբ Ծննդյան տոնից առաջ, Սկոթը իմանում է, որ հանդիսանալով Սանտա Կլաուս նա պետք է գտնի միսիս Կլաուս և ամուսնանա հնարավորինս արագ, որովհետև խախտում է բոլոր կանոնները: Բացի դա, Չարլին՝ Սկոթի տղան, մեծանում է շատ չարաճճի երեխա, և այդ ամենը ստիպում են Սկոթին հեռանալ Հյուսիսային բևեռից և վերադառնալ հարզատ քաղաք,իսկ որպեսզզի Սկոթը կարողանա գտնվել երկու վայրում միաժամանկ, նա Հյուսիսային Բևեռում է թողնում իր կրկնօրինակին, չմտածելով, որ կրկնօրինակը կարող է շատ արկածների և խնդիրների պատճառ դառնալ…

Ֆիլմն ամբողջությամբ՝ դիտեք այստեղ

Սանտա Կլաուս

Санта Клаус

Այս զարմանահրաշ պատմությունը պատահել է մի սովորական ամերկացու՝ Սկոթ Քելվինի հետ, ով ունի իր սեփական բիզնեսը, նախկին կին, և փոքր տղա՝ Չարլին, ով մինչև հիմա հավատում է Սանտա Կլաուսի գոյությանը: Սուրբ Ծննդյան գիշերը, մի տարօրինակ մարդ՝ Սանտաի հագուստով ընկնում է Սկոթի տանիքից: Չարլին շատ արագ գլխի է ընկնում, որ այդ մարդը իսկաական Սանտա Կլաուսն է, որովհետև տեսնում է տանիքին կանգնած հյուսիսային եղնիկների: Հայր ու տղա նստելով սահնակի մեջ, հայր ու տղա չէին էլ պատկերացնում, թե ինչ արկածներ են նրանց սպասվում…

Ֆիլմն ամբողջությամբ՝ դիտեք այստեղ

Սառցե սիրտը

289204_500x800x250

Երբ հինավուրց մարգարեությունն իրականանում է, և թագավորությունը խորասուզվում է հավերժական ձմռան քնի մեջ, երեք անվախ հերոսները` արքայադուստր Աննան, խիզախ Քրիստոֆը և նրա հավատարիմ եղջերուն` Սվենը, ուղևորվում են դեպի սարերը` Աննայի քրոջը` Էլզային գտնելու համար: Միայն նա կարող է թագավորությունն ազատել սառցե անեծքից: Ճանապարհին նրանց սպասում են բազմաթիվ անակնկալներ և հետաքրքրաշարժ արկածներ, նրանք հանդիպում են առեղծվածային տրոլների հետ, Օլաֆ անունով հմայիչ ձնե մարդու հետ են ծանոթանում, մագլցում Էվերեստից ավելի բարձր լեռնագագաթներ և ձյան յուրաքանչյուր փաթիլում թաքնված կախարդանք տեսնում: Աննան և Քրիստոֆը պետք է միավորեն իրենց ուժերը և դիմակայեն հզոր տարերքին` թագավորությունը և իրենց սիրելիներին փրկելու համար։

ֆիլմը՝ այստեղ

Մոանա

 

moana-poster-406x600.png

Գործողությունները տեղի են ունենում 2000 տարի առաջ, Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող Օվկիանիայում: Ցեղի առաջնորդի դուստրը՝ 14-ամյա Մոանա Վայալիկին իր ընտանիքը գտնելու նպատակով իր ընկերոջ՝ կիսաստված տրիկստեր Մաուիի հետ ուղորևում է Խաղաղ օվկինսում ճանպարահորդելու, իրենց ճանապարհին նրանք հանդիպում են հսկայական ծովային արարածների հետ:

ֆիլմը՝այստեղ

Ամանորյա նվեր

rd651d9dcda55yt24g89t

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Ամանորին: Ֆիլմի գլխավոր հերոսը միշտ զբաղված է իր աշխատավայրում, միշտ բաց է թողնում ընտանեկան ընթրիքները: Նա նաև անուշադիր է իր տղայի հանդեպ: Դա մեծ կոնֆլիկտ է առաջացնում, և գլխավոր հերոսը իր տղային խոսք է տալիս, որ կգնի ամենաթանկ խաղալիքը: Գլխավոր հերոսը, ինչպես միշտ, մոռանում է դրա մասին և օրեր անց, երբ  հիշում է, արդեն բոլոր խաղալիքները վաճառված են լինում: Նա փնտրում էր բոլոր խանութներում  և բոլոր հնարավոր վայրերում, որովհետև,  եթե չգնի` տղան իրեն չի ների:

Ինչ է լինում հետո`  կարող եք իմանալ, եթե նայեք ֆիլմը:

Ֆիլմը դիտեք՝ այստեղ: