Ամանորյա հնգյակը

7240Մեզ՝ մարդկանց, շատ հաճախ թվում է, թե միայն մենք ենք նշում և սպասում ամանորին, իսկ մեզ արդեն հարազատ դարձած շնիկները ցանկանում են ապացուցել հակառակը: Ամանորի շեմին նրանց  հյուր է գալիս Սանտա Լապուսը՝ հայտարարելով, որ ինքը Հյուսիսային բևեռից է: Մեր շնիկները նրան չեն հավատում և ընկնում են շատ հետաքրքիր արկածների մեջ ու համաձայնվում են փրկել Ամանորը: Կստացվի՞ փրկելԱմանորը, թե՞ ոչ, կիմանաք, եթե դիտեք ֆիլմը:

Այս անգամ ընտրեցի ամանորյա ֆիլմ, որովհետև ես, ինչպես բոլորը, սիրում եմ ամանորը: Այս ֆիլմը ինձ թվում է որքան իրական, նույնքան էլ անիրական միաժամանակ: Հույս ունեմ, որ դուք էլ ֆիլմը դիտելուց կզգաք այն, ինչ՝ ես:

Հաճելի դիտում, սիրելի սեբաստացիներ:

Ֆիլմն ամբողջությամբ՝դիտեք այստեղ

Ձմեռային հնգյակը

32a1ba19f88f3e8fef42f4830793257a3616804bԱյս անգամ մեզ շատ ծանոթ հինգ շնիկները, իրենց իսկ միամտության պատճառով ընկնում են Ալյասկա: Նրանք չգիտեն, թե ինչպես են հայտնվել Ալյասկայում, բայց գիտեն, որ ինչ էլ լինի, պետք է գնան տուն: Այդ ոչ շատ լավ պայմաններում նրանց օգնության է գալիս տեղի լայկա ցեղատեսակի Շաստա շնիկը, որը նրանց պատմում է, թե նրանք որտեղ են և ինչ պետք է անեն, որպեսզի հետ վերադառնան տուն:

Հետաքրքրե՞ց, ուրեմն մաղթում եմ հաճելի դիտում:

Երբևէ ձեր մտքով կանցնե՞ր, որ ձեր տնային կենդանին ընդամենը պաղպաղակ ուտելու ցանկության պատճառով կարող է հասնել ուրիշ երկիր: Իմ մտքով երբեք չէր անցնի: Ամեն անգամ, երբ դիտում եմ ֆիլմ այս հինգ շնիկների մասնակցությամբ, հիանում եմ, որովհետև ամեն անգամ նրանք ընկնում են արկածների մեջ, իրե՛նց իսկ միամտության պատճառով: Կարծում եմ, որ այս ֆիլմերը չեմ հոնգնի երբեք դիտել:

Ֆիլմն ամբողջությամբ՝ դիտեք այստեղ

Երկիրը արձագանքի

XTx78OPeMFLQEՖիլմը սկսվում է նրանից, որ տղան պատմում է, թե ինչպես է պետությունը պատրաստվում  քանդել իրենց տները, որպեսզի պատրաստեն երթուղի, և երեք շատ մոտիկ ընկերներ, որոնք ոչնչով չեն տարբերվում մյուսներից, որոշում են, որ պետք է անցկացնեն իրենց վերջին օրը շատ լավ: Այդ ընթացքում իրենց քաղաքում սկսում է հետաքրքիր բաներ կատարվել. հեռախոսների վրա հայտնվում են տարբեր նշաններ: Տղաներից մեկը գտնում է հեռախոսների վրայի նշաների նման վայր: Նրանք որոշում են գնալ այնտեղ, և տեսնել, թե ինչ է տեղի ունենում: Այսպիսով, երեք ընկեր երեկոյան վերցնում են իրենց հեծանիվները, և շարժվում դեպի այդ քարտեզի ուղղությամբ: Երբ նրանք հասնում են տեղ, նրանք սկզբում ոչինչ չեն գտնում, բայց հետո տեսնում են երկաթի մի կտոր, որը դատելով այրվածքներից ընկել էր երկնքից: Հեռախոսների վրա հայտնվում էին նոր քարտեզներ, որոնք ուղեկցում էին դեպի նոր մասեր: Պարզվում է, որ  այն սարքը, որը հավաքվում է դրանք ռոբոտի մասեր էին, և վերջում երբ բոլոր մասեր տեղում էին, հավաքվում է մի փոքրիկ այլմոլորակային ռոբոտ: Պարզվում է, որ այլմոլորակայինը փնտրում է իր թռչող ափսեն: Երեխաները օգնում են այլմոլորակայինին, նա հեռանում է: Իսկ երեխաները, վերադառնում որպեսզի շարունակ են իրենց սովորական կյանքը:

Ֆիլմն ամբողջությամբ՝դիտեք այստեղ

Ավալոն

kinopoisk.ruԷլլի Պենինգտոնը երկու անսովոր մարդկանց դուստր է, նրանք երկուսն էլ պատմության ուսուցիչներ են,  ուսումնասիրում են միջին դարերը, մասնավորապես` թագավոր Արթուրի մասին: Երբ Էլլին տեղափոխվում է նոր դպրոց՝Ավալոն, շատ արագ ընկերներ է գտնում և շարունակում ապրել, բայց այդ ամենի հետ մեկտեղ նա սկսում է տեսնել տեսիլքներ, որտեղ պատմվում է թագավոր Արթուրի և նրա զորքերի մասին:

Ֆիլմն հետքրքիր է, որովհետև այստեղ միջին դարերն ու ժամանակակից կյանքը համատեղված են: Օրինակ՝ դուք կպատկերացնե՞իք, որ թագավորը կարող է լինել աղջիկ, իսկ ֆիլմում դա հնարավոր է: Էլլին անգամ չի էլ պատկերացնում, թե ինքը ով է, բայց արի ու տես, որ իր քաջության շնորհիվ նա ընկերների հետ միասին փրկում է ամբողջ աշխարհը:

Ֆիլմն ամբողջությամբ՝ դիտեք այստեղ

Առեղծվածային հնգյակը

Image converted using ifftoanyԵվ կրկին ողջույն ընկերներ: Այս անգամ ձեզ կներկայացնեմ մի ֆիլմ, որը կապված է Հելոուինի հետ: Կարծում եմ, որ այս ֆիլմի գլխավոր հերոսներին ուրիշ ֆիմերում տեսել էք, որովհետև ֆիլմի գլխավոր հերոսներն են, հինգ փոքրիկ շնիկները:Այս անգամ շնիկները իրենց, արդեն նոր ընկերների հետ Հելոուինի գիշերը պետք է փրկեն ամբողջ աշխարհը չար կախարդից:

Ֆիլմն ինձ մոտ շատ մեծ հետաքրքրություն առաջացրեց: Նախ ֆիլմի առաջին հետաքրքրությունն այն է, որ ֆիլմի գլխավոր հերոսները ոչ, թե երեխաներն են կամ մարդիկ, այլ շնիկները: Ֆիլմում շնիկների կյանքին վտանգ է սպառնում, որովհետև, եթե նրանք ընկնեն այդ չար կախարդի և Հելոուինի շան ձեռքը ապա իրենք կմահանան: Դե ինչ, սա իմ կարծիքն է տվյալ ֆիլմի մասին, ինձ մնում է միայն ձեզ մաղթել հաճելի դիտում և ինքս կրկին վայելել այս ֆիլմը: Ի՞սկ դուք կուզենայիք այսպիսի շուն ունենալ:

Ֆիլմն ամբողջությամբ՝դիտեք այստեղ

16 Ցանկություն

kinogo.netՅուրանքանչյուր երիտասարդ աղջիկ սպասում է իր տասնվեցերորդ տարեդարձին, չէ որ դա շատ յուրահատուկ տարիք է, որը պետք է նշել այնպես, որ բոլորը բոլորը իմանան այդ ամենի մասին և շնորհավոր են այն աղջկան, ով դարձել է 16 տարեկան: Այսպիսով մեր ֆիլմը նույնպես մի աղջկա մասին է, որի անունը Էբբի Ջենսոն է: Նա իր 16-րդ տարեդարձին պատրաստվում էր դեռ փոքր հասակից, և ցուցակ կազմում, թե ինչ է ցանկանում ունենալ իր տասնվեցերորդ ծննդյան օրը: Այդ օրը նա ստանում է կախարդական մոմեր, որոնք կատարում են իր ցուցակի միջի երազանքները, իսկ, թե ինչ է լինում, երբ կատարվում է իր 9-րդ ցանկությունը կիմանաք, եթե ֆիլմը դիտեք:

Իմ կարծիքով ֆիլմը ոչ միայն հետաքրքիր լինելուց նաև ուսուցողական է, որովհետև ֆիլմի գլխավոր հերոսուհին ցանկանում է մեծանալ, իսկ երբ իր ցանկությունը կատարվում է նա փոշմանում է և հասկանում է, որ այդքան էլ վատ չէ լինել փոքր: Ես անձամբ ֆիլմը շատ եմ հավան էլ. Ֆիլմում ցույց է տրված յուրաքանչյուր 16 տարեկան աղջկա երազանքները, թե ինչպես է նա ցանկանում շուտ վերջացնել դպրոցը, անցկացնել վերջին զանգը և այլն: Այդքանով ավարտեմ այս ֆիլմի բովանդակությունը և իմ կարծիքը, իսկ մանրամասերը ֆիլմում:

Ֆիլմն ամբողջությամբ՝դիտեք այստեղ