Դե դուք բոլորդ էլ գիտեք ով եմ ես, բայց եկեք ես ասեմ դա վերջին անգամ։Ես Պիտեր Պարկերն եմ ավելի՝ հայտնի որպես սարդ-մարդ, մի անհնարին ռադիոակտիվ սարդի կծելուց հետո ես ստացա ուժեր, կորցրեցի քեռուս և հասկացա, որ «մեծ ուժի հետ գալիս է մեծ պատասխանատվություն»։Իսկ մնացածն էլ պատմություն է, ես փրկեցի քաղաքը սիրահարվեցի, նորից փրկեցի քաղաքը և նորից, և նոևից, և նորից։նաև ես ունեցել եմ վեց ֆիլմ, մի հիանալի հիմնական երածշտական թեմա, կոմիկսներ, և ոչ վատ պաղպաղակ։ Բայց այս պատմությունը իմ մասին չէ։ Ծանոթացեք Մայելս Մարալեսի հետ, մի տղա ով հայտնվելով սխալ տեղը, ճիշտ ժամանակին դառացավ հաջորդ Սարդ-Մարդը։ Հետևեք նրա կյանքին և տեսեք, թե ինչպես նա հանդիպելով այլ սարդ-մարդկանց փորձում է գտնել իր ճանապարհը հերոս դառնալու, և փրկելու իր աշխարհը՝ հիանալի անիմացիոն ֆիլմում։Իսկ ես ձեզ մախթում եմ հաճելի դիտում։
Рубрика: Ընտանեկան
Առաջին խաղացողին պատրաստվել
2018թ մեծ էկրաներին եկած “Առաջին խաղացողին պատրաստվել” ֆիլմը ավելի հայտնի “Ready Player One” անունով պատմում է հիանալի ապագայի մասին, որտեղ ամբողջ մարդկությունը սկսել է իրենց կյանքը անցկանցնել վիրտուալ աշխարհ` “Օազիս”-ում, որպեսզի հեռու մնալ իրական կյաքի դժվարություներից և անհետաքրքրությունից:Պատմությունը պտտվում է այդ վիրտուալ աշխարհի ստեղծող “Զեմս Հօլիդեյի ” ով իր մահվանից հեըո բաց թողեց հայտարարություն մրցույթի մասին որով կընտրվի այն մարդը ում Հոլիդեյը կտակով կանցնի ամբողջ վիրտուալ աշխարհի կառավարման և տիրանալու իրավունքը, մեծ գումարի հետ: Այդ իրադարձությունում մենք կհետեվենք Պարսիվալին և իր ընկերներին ովքեր այդ մրցակցություն մասնակիցներ են և իրենց գործողություներով ուզում են կանգնեցնել “IOI” ընկերությանը “Օազիսը” գովազդով լցնելուց:Ֆիլմը լի է հիանալի տեսարաներով,նոստաջիայով և տարբեր “easter egg”-ով, որոնք հղում են տարբեր ֆիլմերի,կոմիկսների և բազմազան գրքերի և մեդիայի տեսակներին: Իսկ ես մաղթում եմ ձեզ հիանալի և գլղապտույտ լի դիտումներ:
Մեծագույն շոումենը

Էլֆը
Երբ Բադին փոքրիկ էր, պատահաբար հայտնվել է հյուսիսային բևեռում, նրան մեծացրել են Սանտան և նրա օգնական էլֆերը։ Բադին զգում էր, որ ինքը Էլֆ չէ և իր հորը գտնելու նպատակով ուղևորվում է Նյու Յորք՝ հագնված ինչպես Էլֆ։ Պարզվում է՝ Բադիի հայրը ցինիկ, բիզնեսմեն Վոլթեր Հոբսն է։ Երկուսն էլ չէին հավատում դրան, սակայն ԴՆԹ թեստը ապացուցում է, որ Վոլթերը Բադիի հայրն է։ Վոլթերը անում է ամեն ինչ, որպեսզի կարողանա ընկերանալ իր որդու՝ մանկամիտ Բադիի հետ։
Երաժշտության ձայնը
«Երաժշտության ձայնը» 1965թ-ի նկարահանված մյուզիքլը պատմում է իրական պատմություն 30-ների Ավստրիայում բնակվող միանձնուհու մասին, ով տարբերվում է մյուս միանձնուհիներից։ Ազատմաիտ այս կնոջը ուղարկում են որպես դայակ ավստրիական կապիտանի ընտանիք։ Կապիտանը շատ խիստ մարդ է և իր երեխաներին վերաբերվում է որպես զինվորների։ Սակայն Մարիան՝ միանձնուհին, կփոխի այս ամենը՝ վերադարձնելով երաժշտությունը Վան Թրեփների ընտանիք։
Սավվա. Ռազմիկի սիրտը
10-ամյա Սավվան ապրում է մի փոքրիկ գյուղում, որի բնակիչներին թշնամիներից պաշտպանում էին սպիտակ գայլերը, սակայն որոշ ժամանակ անց, նրանք հանկարծակի անհետացան, և գյուղը մնաց անպաշտպան: Գայլերի անհետանալուց հետո գյուղի վրա հարձակվեցին բորենիները: Ամբողջ գուղից միայն Սավվան կարողացավ փրկվել գերությունից՝ փախչելով անտառ: Անտառում նա հանդիպում է վերջին սպիտակ գայլին՝ Անգային, որը նրանք պատմում է, որ կախարդը, ով ապրում է սարի գլխին, կարող է լուծել իր բոլոր խնդիրները: Այպես գայլն ու տղան իրար հետ ընկնում են ճանապարհ, սակայն ամեն ինչ այդքան հեշտ չէ, ինչքան կարող է թվալ…
Ֆիլմն ամբողջությամբ՝ դիտեք այստեղ
Ոսկու տենդ
1898 թվական. Ալյասկա. «Ոսկու տենդի» ժամանակներ։ Այստեղ է ժամանում միայնակ թափառաշրջիկ Չարլին, որը եկել է ոսկեհանությամբ զբաղվելու։ Նա թափառում է սառցակալած ժայռերով ու դաշտերով։ Փոթորիկ է սկսվում և թափառաշրջիկը ստիպված մի սառած խրճիթում է թաքնվում։ Այստեղ նաև ապաստան է գտել հանցագործ Սև Լարսենը, որը գտնվում է հետախուզության մեջ։ Քիչ հետո նրանց է միանում ևս մեկ ոսկեհան՝ Մեծ Ջիմ անվամբ։ Վերջինս գտել էր ոսկու տեղը, սակայն փոթորկի պատճարով կորցրել էր այն…
Գիսանե Թութունջյան
Ինդիանա Ջոնս։ Կորուսյալ տապանը որոնելիս
1936 թվականին հնէաբան Ինդիանա Ջոնսը դժվարին ուղի է հարթում Պերուի հնագույն տաճար հասնելու և ոսկե կուռքը գտնելու համար: Ճանապարհին նա բախվում է իր հակառակորդ հնէաբան Ռենե Բելոկի և տեղաբնակ Հովիտո ցեղի հետ: Ինդիանան ընկնում է շրջափակման մեջ բազմաթիվ թշնամիների կողմից: Արդյունքում նա ստիպված կուռքը հանձնում է Բելոկին և փախչում է հիդրոինքնաթիռով: Ջոնսը վերադառնում է իր դասախոսություններին, որը նա վարում էր Մարշալ քոլեջում: Այնտեղ նա զրույց է ունենում երկու ռազմական հետախույզների հետ: Զինվորականները տեղեկացնում են, որ նացիստները որոնում են Աբներ Ռավենվուդին, որը Չիկագոյի համալսարանում դասավանդել է Ինդիանային: Նացիստներին հայտնի է, որ Ռավենվուդը Եգիպտոսի Թանիս քաղաքի առաջատար էքսպերտներից է և նրա մոտ է գտնվում Ռա աստծո գավազանի ծայրակալը: Ջոնսը հանգում է այն մտքին, որ նացիստները որոնում են Պատվիրանների տապանը: Նացիստները հավատում էին, որ եթե նրանք ձեռք բերեն տապանը, ապա նրանց բանակը կդառնա անպարտ: Ռայի ծայրակալը բանալի է հանդիսանում Հոգիների ջրհորը գտնելու համար, որի գաղտնի խցում թաղված է տապանը:
Գիսանե Թութունջյան
Երգի՛ր
Յուրաքանչյուր կենդանի երազում է աստղ դառնալ: Փիղը, ոչխարը, ցուլը և անգամ խոզուկը, բառացիորեն բոլորը ձգտում են փառքի: Ո՞վ գիտի, թե ում կժպտա քմահաճույք ճակատագիրը և ո՞ւմ նկարը կզարդարի ամսագրերը: Ամեն ինչ մարդկանց նման . . .
ֆիլմը՝այստեղ
Ալիսան հայելու աշխարհում
Այս անգամ գլխավոր հերոսուհուն սպասվում է անսպասելի և վառ բացահայտումներով լի ուղևորություն ժամանակի միջով, որպեսզի փրկի իր ընկերոջը՝ Խենթ Գլխակագործին:
ֆիլմը՝այստեղ