Ինչպես է ապրում սերը

Capture

Ֆրանսիական հետաքրքրաշարժ անիմացիան հրաշալի երաժշտության  ուղեկցությամբ պատմում է երկու կերպարների մասին, ովքեր սիրում են իրար: Այս հրաշալի մուլտֆիլմը պատմում է, թե ինչպես են երկու էակները փոխվում՝ աստիճանաբար հեռանալով իրարից: Սակայն, մենք հո գիտենք, որ ամեն մի ավարտից հետո գալիս է նոր սկիզբ: Այդպես չէ՞: Նայեք և կհամոզվեք, որ այդպես է:

Արեգ Գալոյան

Տիկինը և Մահը

the-lady-and-the-raper-la-dama-y-la-muerte-12

«Տիկինը և մահը» ֆրանսիական մուլտֆիլմը 2010թ.-ին արժանացել է Օսկարի: Պատմում է մի ծեր կնոջ մասին, ով կանգնած է մահվան դեմ հանդիման: Եվ ահա մի գիշերը մահը գալիս է նրա հետևից, կինը համակերպված համաձայնվում է: Մահն ու կինը մոտնենում են մահվան դարպասին, երբ հանկարծ բժիշկներին հաջողվում է վերակենդանացնել կնոջը: Մահն ու բժշկները կռվում են կնոջ կյանքի համար: Իսկ, թե ինչ է լինում հետո՝  դիտեք մուլտֆիլմը և կիմանաք:

Հրաշալի մուլտֆիլմ է:

Արեգ Գալոյան

Հիսուս Քրիստոս գերաստղ

JCS-logo-image-for-website

«Հիսուս Քրիստոս գերաստղ» ֆիլմը լեգենդար ռոք-օպերայի ֆիլմային տարբերակն է՝ նկարահանված ներկայացման պես: Այս ֆիլմը պատմում է Հիսուսի կյանքի, ապրումնների մասին՝  գեղեցիկ երաժշտության և հրաշալի վոկալային կատարումնների ուղեկցությամբ: Նկարահանումները տեղի են ունեցել քարքարոտ, հողային տարածքներում: Չնայած ֆիլմի հնությանը, այն համարվում է դասական, որովհետև նկարահանվել և կատարվել է շատ գեղեցիկ կերպով: Շատ չպատմեմ, որպեսզի դիտումը լինի ավելի հաճելի, առաջարկում եմ վայելել ֆիլմը: Հա, ես շատ եմ հավանում այս ֆիլմը:

Արեգ Գալոյան

 Ֆիլմը դիտեք այստեղ:

Հատված ֆիլմից