Շատերը վախենում են կայծակից ու որոտից և չգիտեն, թե ինչպես պետք է իրենց պահեն այդ ժամանակ: Մի քանի պարզ կանոններին հետևելը կօգնի պահպանելու կյանքն ու առողջությունը: Читать далее Կայծակի ժամանակ խորհուրդ է տրվում
Рубрика: Գիտահանրամատչելի
Կոմիտաս․ կյանք և գործ
Այս տեսանյութը, ինչպես կռահեցիք, պատմում է Կոմիտասի կյանքի ու գործի մասին։ Մեդիայի միջոցով ներկայացվում են այն վայրերը, որտեղ ապրել և ստեղծագործել է Կոմիտասը: Տեսանյութն ուղեկցվում է կոմիտասյան հոգեհարազատ երաժշտությամբ։ Ներկայացված են նաև հուշեր Կոմիտասի մասին։
Ֆիլմը հետաքրքիր է ու շա՜տ ուսումնական: Առաջարկում եմ ժամանակ գտնել և անպայման նայել այն:
Արեգ Գալոյան
Ամեն ինչի թեորեմը
Հավանաբար շատերն են լսել ժամանակակից հայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոկինգի անունը: Ֆիզիկոս, ով մեծ ներդրում ունի գիտության մեջ, նա նաև զարմանալի ուժեղ մարդ է: Սթիվեն Հոկինգը ոչ միայն չի կոտրվել սարսափելի հիվանդությունից, այլև շարունակում է ապրել մեր կողքին և գիտական աշխատություններ գրել:
Այս ֆիլմը «Ոսկե գլոբուսից» ստացել է բազմաթիվ մրցանակներ՝ լավագույն երաժշտության, տղամարդու լավագույն դերակատարման համար: Նաև Օսկարակիր ֆիլմ է: Առաջարկում ենք նայել: Խոսք ենք տալիս՝ չեք փոշմանի:
Ֆիլմը կարող եք նայել՝ այստեղ:
Ամպրոպ
Հոմո-Պոլիտիկուս
«Հոմոպոլիտիկուս» ֆիլմը, որը նկարահանվել է թուրք ռեժիսորի կողմից և նվիրված է Հայոց ցեղասպանությանը:
Ֆիլմի շնորհանդեսը եղել այս տարվա ապրիլի 12-ին: Ահա հատված ֆիլմից:
Արեգ Գալոյան
Հավերժի ճամփորդը: Մաս 2-րդ
Այս ֆիլմը պատմում է Հովհանես Թումանյանի նվիրվածության և ստեղծագործական գործունեության մասին: Պատմում է նաև, թե ինչպես Թումանյանը իր ութ զավակների հետ տեղափոխվեց Թիֆլիս: Նկարագրվում է Թումանյանի անմիջական մասնակցությունը առաջին համաշխարհային պատերազմին, հայ-թուրքական բախումների մասին, Թումանյանի այդ դեպքերի կենտրոնում հայտնվելու մասին: 1915 թ.-ին Եղեռնը հայ ժողովուրդի մի ստվար հատված ոչնչացվեց, ինչի հետևանքով Հովհաննես Թումանյանը հայտնվեց Էջմիածնում՝ գաղթականների ու որբերի կողքին, նրանց օգնում էր, որ կարողանա փրկել: Հենց այդ տարիներին էր, որ Թումանյանն ինքն իրեն կնքեց Ամենայն Հայոց Բանաստեղծ, իսկ ժողովուրդը անվանեց Ամենայն Հայոց Որբերի Հայրիկ: