«Դաշնակահարը» փաստավավերագրական ֆիլմը պատմում է հրեա դաշնակահարի մասին, ով 1930-ականներին ապրում է Լեհաստանում։ Վլադիսլավ Շպիլմանը աշխատում է Լեհաստանի հանրային ռադիոյում, նա անչափ տաղանդավոր է և իր նվագով հիացնում է հանրությանը, սակայն նացիստական շարժման պատճառով նրա ամբողջ կյանքը փոխվում է։ Սակայն դաշնակահարը, պայքարում է իր կյանքի համար, նա դեռ չի հանձնվի այնքան ժամանակ, քանի դեռ երաժշտությունը ապրոմ է իր սրտում։ Կհաջողվի՞ արդյոք նրան հաղթահարել դժվարությունները, կնվագի արդյոք նա ևս մեկ անգամ, դիտեք և կիմանաք։
Рубрика: Բիոգրաֆիա
127 ժամ
Արոնը հայտնի ճամփորդ է և նա սիրում է ճանապարհորդել: Մի օր վաղ առավոտյան na արագ հավագում է իր ուսապարկը՝ այնտեղ դնելով մի քիչ ուտելիք և ըմպելիք: Երաժշտության ներքո գնում դեպի կիրճ: Նա նկարում է ամբողջ ճանապարհը և, երբ հասնում է տեղ հանդիպում է երկու աղջիկների: Նա օգննում է այդ աղջիկներին գտնել ճանապարհը, բայց ամեն ինչ այդքան հեշտ չի ավարտվում: Արոնը էքստրիմի մեծ սիրահար էր և սկսեց աղջիկներին ցուցադրել իր հմտությունները: Աղջիկներին ճանապարհելուց հետո նա շարունակեց իր ճանապարհը: Երբ նա ցանկանում էր անցնել քարերի միջով, նրա ձեռքին ընկնում է հսկայական մի քար…
1900-ի մասին լեգենդը
Ֆիլմը պատմում է «Վրջինիան» անվանումով շոգենավի վրա 1900թ․-ի գտնված երեխայի մասին, 1900-ի մասին։ Նրան գտնում է շոգենավի ցածր կարգի աշխատողներից մեկը Դենին, և կարծում է, որ երեխային հենց իր համար են այնտեղ թողել։ Դենին մեծացնում է երեխային, ստելով որոշ բաների մասին, սովորեցնելով նրան կարդալ և գրել, ահա մի օր 1900-ը խաղտում է պայմանը և բարձրանում է 1-ին հարկ, որտեղ մեծահարուստներն են։ Երեխան նկատում է մի հետաքրքիր գործիք։ Գիշերը երբ բոլորը արդեն քնած են, նա վերադառնում է նույն տեղը, նստում է դաշնամուրի առջև և սկսում նվագել, մարդիկ հավաքվում են տարբեր սենյակներից վայելելու նրա երաժշտությունը։ Նրա մասին սկսում են լեգենդններ պտտվել, սակայն շուտով 1900-ը կանգնում է մի մեծ որոշման առջև, թե ի՞նչ որոշում, կիմանաք ֆիլմը դիտելուց հետո։
Մոդելյանի
Երբևիցե տեսել եք Մոդելյանիի նկարները։ Եթե այո, ապա նկատած կլինեք, որ բոլոր նկարներում գերիշխում է հեզությունն ու թախիծը։ Նույնպիսին եղել է նաև իր կյանքը։
Նա եղել է շատ պայծառ մարդ, ով ունեցել է միակ թերությունը հարբեցողություններ։ Նրա սերը եղել է մի աղջիկ, ով մի անգամ եկել է իր դասախոսությանը և ծանոթացել Մոդելյանիի հետ։ Որոշ ժամանակ անց, այդ աղջիկը ունենում է երեխա և որոշում գտնել Մոդելյանիին։ Չնայած իր ծնողների ընդդիմությանը նա ամուսնանում է Մոդելյանիի հետ, սակայն որոշ ժամանակ անց Մոդելյանին մահանում է, թե ինչ է լինում հետո, ինքներդ կտեսնեք։
Միսաք Մեծարենց
Մեծարենցը համարվում է արևմտահայ գրականության ամենառոմանտիկ և ամենալուսավոր գրողներից մեկը: Չնայած Մեծարենցը ապրել է ընդամենը 21 տարի, բայց հասցրել է իր տեղը թողնել հայ գրականության մեջ:
Մեծարենցի մայրը պատմում էր, որ 4-5 տարեկան հասակում երեկոները նա հաճախ փախել է տնից և գնացել գյուղի մոտակա բլրակից նայելու, թե ինչպես է վերադառնում նախիրը. նա ինչ-որ հմայք է տեսել այդ կենդանիների հանդարտ շարժի մեջ:
Ըստ գրականագետ Սամվել Մուրադյանի, Մեծարենցն եղել է 20-րդ դարասկզբի ինքնատիպ բանաստեղծական երևույթներից մեկը:
Ավելացնեմ նաև, որ ամբողջ ֆիլմը շատ մեծ ուշադրությամբ ու հետաքրքրությամբ դիտեցի:
Շուշան Եփրիկյան
Միսաք Մեծարենց
Ֆիլմում ներկայացվում է Միսակ Մեծարենցն ու նրա ստեղծագործությունները: Չնայած Մեծարենցի ամաչկոտությանն և մենակությանը, նրա ստեղծագործությունները վկայում են այն մասին, որ եղել է զգայուն և մեծ կրքերի տեր բանաստեղծ։ Նա ապրել է բնությունով և մինջև վերջին շունչը հիացել նրանով։
Միսաք Մեծարենցը այն բացառիկ կերպարներից էր, ով լինելով մահացու հիվանդ, շարունակում էր մտածել սիրո, բարության, անանձնական երջանկության մասին:
Մեր մեծերը. Ավետիք Իսահակյան

Շատերը Ավետիք Իսահակյանին գիտեն որպես բանաստեղծ, սակայն քչերը գիտեն, որ նա նաև եղել է հասարակական-քաղաքական նշանավոր գործիչ: Մարդիկ, ովքեր Իսահակյանին ճանաչում էին որպես քաղաքական գործիչ, շատ հաճախ ասում էին, որ նա այն եզակիներից էր, ում ԽՍՀՄ-ում վախենում էին դիպչել՝ գնդակահարել կամ էլ աքսորել:
Այս ֆիլմը յուրահատուկ է նրանով, որ Իսահակյանին ներկայացնում է որպես քաղաքական գործիչ. պարզվում է՝ նա զբաղվել է զենք-զինամթերք ձեռք բերելով ու հայերին զինելով, արտասահմանում եղած ժամանակ կարողացել է գտնել ուրիշի անվան տակ թաքնվող Թալեաթին, նաև՝ ֆինանսապես է աջակցել «Նեմեսիս» կազմակերպությանը, իսկ Հայաստանում օգնել է Եղիշե Չարենցին, երբ բոլորը վախենում էին անգամ բարև տալուց, եղել է «Արփա-Սևան» նախագծի հիմնադիրներից ու հովանավորներից: Պատահական չէր, որ Հայաստանում եղած ժամանակ նրան մշտապես հետևել են ու լրտեսել:
Չենք ցանկանում չակերտները շատ բացել, ուղղակի ցանկանում ենք, որ նայեք ու հիանաք Իսահակյանով այնպես, ինչպես Ֆիլմադարանի խմբագրակազմը՝ ֆիլմը դիտելիս:
Ֆիլմադարանը շնորհավորում է Ավետիք Իսահակյանի 140-ամյակը և ցանկանում, որպեսզի նրա գործերը միշտ հիշվեն և իրենց արժանի տեղն ունենան մեր ուսումնական ծրագրերում:
Կոմիտաս․ կյանք և գործ
Այս տեսանյութը, ինչպես կռահեցիք, պատմում է Կոմիտասի կյանքի ու գործի մասին։ Մեդիայի միջոցով ներկայացվում են այն վայրերը, որտեղ ապրել և ստեղծագործել է Կոմիտասը: Տեսանյութն ուղեկցվում է կոմիտասյան հոգեհարազատ երաժշտությամբ։ Ներկայացված են նաև հուշեր Կոմիտասի մասին։
Ֆիլմը հետաքրքիր է ու շա՜տ ուսումնական: Առաջարկում եմ ժամանակ գտնել և անպայման նայել այն:
Արեգ Գալոյան
Ամեն ինչի թեորեմը
Հավանաբար շատերն են լսել ժամանակակից հայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոկինգի անունը: Ֆիզիկոս, ով մեծ ներդրում ունի գիտության մեջ, նա նաև զարմանալի ուժեղ մարդ է: Սթիվեն Հոկինգը ոչ միայն չի կոտրվել սարսափելի հիվանդությունից, այլև շարունակում է ապրել մեր կողքին և գիտական աշխատություններ գրել:
Այս ֆիլմը «Ոսկե գլոբուսից» ստացել է բազմաթիվ մրցանակներ՝ լավագույն երաժշտության, տղամարդու լավագույն դերակատարման համար: Նաև Օսկարակիր ֆիլմ է: Առաջարկում ենք նայել: Խոսք ենք տալիս՝ չեք փոշմանի:
Ֆիլմը կարող եք նայել՝ այստեղ: