Աշխարհը մարդկանց մեղքերով էր լցված, այդ իսկ պատճառով պետք էր մի մարդ, ով կփրկեր աշխարհը, և դա եղավ Նոյը։ Նրա առաքելությունն էր կառուցել մի տապան, որով նա պետք է փրկեր ամեն մի կենդանուց 2 հատ՝ 1 էգ և 1 արու։
ֆիլմը՝այստեղ
Աշխարհը մարդկանց մեղքերով էր լցված, այդ իսկ պատճառով պետք էր մի մարդ, ով կփրկեր աշխարհը, և դա եղավ Նոյը։ Նրա առաքելությունն էր կառուցել մի տապան, որով նա պետք է փրկեր ամեն մի կենդանուց 2 հատ՝ 1 էգ և 1 արու։
ֆիլմը՝այստեղ
Այս անգամ գլխավոր հերոսուհուն սպասվում է անսպասելի և վառ բացահայտումներով լի ուղևորություն ժամանակի միջով, որպեսզի փրկի իր ընկերոջը՝ Խենթ Գլխակագործին:
ֆիլմը՝այստեղ
Կյանքը 19 ամյա Ալիսա Կինգսլիի ստանում է մի անսպասելի շրջադարց։Խնջույքի ժամանակ,որը կազմակրպված էր իր պատվին, Ալիսաին անում է ամուսնության առաջարկ Համիշը,հարուստ,բայց հիմար տղա էր, որը լորդ և տիկին Աուկոտի որդին էր։Չտալով պատասխանը ,Ալիսան փախչում է ճագարի հետևից։ ճագարը սովորական ճագար չէր,նա ժամանակ առ, ժամնակ նայում էր իր գրպանի ժամացույցին ,և շտապում էր ինչ-որ մի տեղ․․․․
ֆիլմը՝ այստեղ
պատմությունը սկսվում է նրանով, որ Ալիս անունով մի աղջիկ վազում է մի սպիտակ ճագարի հետևից և անսպասելիորեն ընկնում է նապաստակների մի խորը փոս, որտեղից հայտնվում է փակ դռներով լի խորհրդավոր մի սենյակում։ Դռներից մեկի ետևում նա տեսնում է գեղեցիկ պարտեզ, բայց չի կարողանում մտնել այնտեղ, քանի որ դուռը փոքր էր։ Այնուհետև Ալիսն ուտելով սենյակում դրված տարբեր կարկանդակները և սնկերը, ինչպես նաև՝ խմելով հեղուկները, նկատում է, որ դրանց հետևանքով նրա հասակը կա’մ ավելանում է, կա’մ պակասում։ Փոքրանալով նա նույնիսկ քիչ է մնում խեղդվի ընկնելով իր իսկ արցունքների մեջ։ Դրանից հետո նա հայտնվում է տարբեր անսովոր արարածներով լի հեքիաթային մի աշխարհում, որտեղ հանդիպում է այդ նույն Սպիտակ Ճագարին, Հերցոգուհուն, Չեշիրյան Կատվին, Որդերի Թագավորին և Թագուհուն, Մարտյան Նապաստակին, Դոդոյին, խաղաթղթերին և շատ այլ զարմանահրաշ կերպարների։
ֆիլմը՝այստեղ
Ֆիլմը պատմում է 16-ամյա Գվենդոլին Շեֆերդի մասին, ով կարողանում է ճափմորդել ժամանակի միջով: Նա սովորումէ Լոնդոնի լավագույն դպրոցներից մեկում, և ինչպես ցանկացած դեռահաս ունի որոշ խնդիրներ ընտանիքի և դասարանցիիների հետ: Մի անգան նա պատահաբար իմանում է իր կարողության մասին՝ ճանապարհորդել ժամանակի միջով: Դա իհարկե շատ ուրախալի է, բայց Գվենը պատրաստ չէ այսպիսի պատասխանատվության, որովհետև ամենասկզբից իր ընտանիքի մտածում էր, որ այդ գենը ստացել է Գվենի զարմուհին՝ Շարլոտտան: Հետագայում Գվենին օգնության է գալիս Գիդեոն դե Վիլլերը՝ այսպիսի գենի ևս մի ներկայացուցիչ, ում հետ միասին Գվենը շատ տհետաքրքիր արկածներ է ունենում…
երիտասարդ Մաշային տանջում են թռչող հրավառ հրեշների տեսիլքները, և մի անգամ Մոսկվայի կենտրոնում նա տեսնում է թևավոր հրեշների պայքարը: Հրեշներին դիմակայում են երիտասարդներ, որոնք իրենց մոգեր են կոչում: Հերոսուհին գաղտնի կորպորացիա է ընկնում, որտեղ իմանում է, որ Ձմեռ պապը գոյություն ունի և Երկիրը պաշտպանում է մութ ուժերի ներխուժումից:
ֆիլմը՝այստեղ
Տիեզերական նավը՝ արհեստական քնի մեջ գտնվող իր 5000 ուղևորներով, գնում է դեպի ուրիշ մոլորակ, որը կդառնա նրանց նոր տունը: Ամեն ինչ ընթանում է հարթ, սակայն ծրագրի խափանման պատճառով երկու ուղևոր հանկարծակի արթնանում են և հասկանում, որ միայն 90 տարի հետո կհասնեն ուղևորության վերջնակետին, ու նրանք պետք է կյանքի մնացած տարիները անցկացնեն իրար հետ շքեղ և տեխնիկայի վերջին խոսքով զինված նավի մեջ: Սակայն նավը հայտնվում է փորձանքի մեջ, և հիմա բոլոր ուղևորների կյանքը և ճակատագիրը նրանց ձեռքերում է:
Ֆիլմը՝ այստեղ
Երբ հինավուրց մարգարեությունն իրականանում է, և թագավորությունը խորասուզվում է հավերժական ձմռան քնի մեջ, երեք անվախ հերոսները` արքայադուստր Աննան, խիզախ Քրիստոֆը և նրա հավատարիմ եղջերուն` Սվենը, ուղևորվում են դեպի սարերը` Աննայի քրոջը` Էլզային գտնելու համար: Միայն նա կարող է թագավորությունն ազատել սառցե անեծքից: Ճանապարհին նրանց սպասում են բազմաթիվ անակնկալներ և հետաքրքրաշարժ արկածներ, նրանք հանդիպում են առեղծվածային տրոլների հետ, Օլաֆ անունով հմայիչ ձնե մարդու հետ են ծանոթանում, մագլցում Էվերեստից ավելի բարձր լեռնագագաթներ և ձյան յուրաքանչյուր փաթիլում թաքնված կախարդանք տեսնում: Աննան և Քրիստոֆը պետք է միավորեն իրենց ուժերը և դիմակայեն հզոր տարերքին` թագավորությունը և իրենց սիրելիներին փրկելու համար։
ֆիլմը՝ այստեղ
Գործողությունները տեղի են ունենում 2000 տարի առաջ, Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող Օվկիանիայում: Ցեղի առաջնորդի դուստրը՝ 14-ամյա Մոանա Վայալիկին իր ընտանիքը գտնելու նպատակով իր ընկերոջ՝ կիսաստված տրիկստեր Մաուիի հետ ուղորևում է Խաղաղ օվկինսում ճանպարահորդելու, իրենց ճանապարհին նրանք հանդիպում են հսկայական ծովային արարածների հետ:
ֆիլմը՝այստեղ
Հեռավոր 1926 թվականին Նյուտ Սքամանդերը ավարտում է իր շուրջերկրյա հետազոտական ճանապարհորդությունը,որի նպատակն էր գտնել և փաստագրել բազմաթիվ արտասովոր կախարդական արարածների։Նա գնացքով գալիս է Նյու Յորք և կարող է առանց միջադեպերի շարունակել իր ճանապարհոդությունը, եթե չլիներ ոչ-մոգ (մագլների ամերիկյան անվանումը)Ջեյքոբը,կորած կախարդական ճամպրուկը և Նյուտի մի քանի գերբնական գազանների փախուստը,որոնք կարող են մեծ խնդիր դառնալ ինչպես կախարդական, այնպես էլ ոչ-մոգերի աշխարհի համար։
Ֆիլմը՝այստեղ