Դե դուք բոլորդ էլ գիտեք ով եմ ես, բայց եկեք ես ասեմ դա վերջին անգամ։Ես Պիտեր Պարկերն եմ ավելի՝ հայտնի որպես սարդ-մարդ, մի անհնարին ռադիոակտիվ սարդի կծելուց հետո ես ստացա ուժեր, կորցրեցի քեռուս և հասկացա, որ «մեծ ուժի հետ գալիս է մեծ պատասխանատվություն»։Իսկ մնացածն էլ պատմություն է, ես փրկեցի քաղաքը սիրահարվեցի, նորից փրկեցի քաղաքը և նորից, և նոևից, և նորից։նաև ես ունեցել եմ վեց ֆիլմ, մի հիանալի հիմնական երածշտական թեմա, կոմիկսներ, և ոչ վատ պաղպաղակ։ Բայց այս պատմությունը իմ մասին չէ։ Ծանոթացեք Մայելս Մարալեսի հետ, մի տղա ով հայտնվելով սխալ տեղը, ճիշտ ժամանակին դառացավ հաջորդ Սարդ-Մարդը։ Հետևեք նրա կյանքին և տեսեք, թե ինչպես նա հանդիպելով այլ սարդ-մարդկանց փորձում է գտնել իր ճանապարհը հերոս դառնալու, և փրկելու իր աշխարհը՝ հիանալի անիմացիոն ֆիլմում։Իսկ ես ձեզ մախթում եմ հաճելի դիտում։
Рубрика: Արկածներ
Երկաթե Ալխիմիկ:Եղբայրություն
Անիմեն պատմում է Էլրիկի եղբայրների մասին ովքեր Կատարելով Ալղիմիայի ամենամեծ տաբուն՝ Մարդկային ալխիմիան, կորցրեցին իրենց նախկին կյանքը իրենց մորը վերադարցնելու երազանքի պատճառով։ Դրա արդյունքում նրանցից մեկը կորցրեց իր մարիինը, որ հետագայում փողարինվում է զրավով, իսկ մյուսը նույնպես կորցրեց մարնի մի քանի մասերը և ստացավ մենտալ վնասվածք այդ դեպքից հետո։ Դրանից հետո երկու Էլրիկի եղբայրները սկսեցին ճանապարհորդել իրենց երկրով մեկ, ծառեալելով իրենց պետությանը և փնտրելով ձև որով նրանք կկարողանան վերադարցնել իրենց մարմինները նախկին տեսքին և փրկել իրենց երկիրը կործանումից։ Անիմեն լի է տարբեր տեսակի փիլիսոփայական մտքերով և մոտիվներով, որոնք ներկայացնում են մեր հերոսների աշխարհայացքը և տալիս մեզ դիտտարդներին հետաքրքիր թեմաներ մտածելու շորջ։ Իսկ ամեն բախումը մեր հերոսների և այլ կերպարների միջև նման են ստրատեգիաների մարտերի քան բռուտալ ուժի օգտագործման։ Ինքը անիմեն ունի հիանալի անիմացիա և շատ երկար չի հաճելի դիտումների համար։
Լուպեն 3-րդ:Կալիոստրայի ամրոց
Այս անիմեն նկարահանված Հաիաո Միադզակեյի կողմից ում առաջին գործերից է այն, և ստեղծվել որպես անիմե, որի վրա Հաիաոի փորձարկել է իրեն յուրահատուկ նկարելու հնարքները: Ֆիլմը պատմում է Լուպեն 3-րդ և իր ընկերների մասին ով համարվում են աշխարհի ամենափնտրվող գողերը: Այս անգամ Լուպենը և Զիգենը հերթական կողոպուտից հետո հայտնաբերացեին ,որ իրենց գողացած թխթադրամները պարզվում են կեղծիք: Արդյունքում նրանք որոշում են բացահայտել այդ կեղծիքների ստեղծողներին ,որը տանում է նրանց դեպի Կալիոստրոյի Թագավորությունը: Արդյունքում նրանք խառնվում են մի հսկայական կոնսպիրացիաի մեջ կապված այդ արքայության արքայական ընտանիքի վերջին ներկայաչցուհու և գաղտնիքնի գանձի հետ: Անիմեն լի է հետեքրքիր, հիշելի և հումորով լի կերպարներով և հիանալի անիմացիայով իր դարաշրջանի համար: Իսկ ես ձեզ մաղթում եմ նետաքրքիր դիտում այդ կողոպուտի:
Սպանել Բիլլին
Սպանել Բիլլին ֆիլմը, որի ռեժիսոր-սցենարիստը Քվենտին Տարանտինոն է։ Հասցրել է դառնալ կինոյի պատմության մեջ լավագույն ֆիլմերից մեկը։ Այն պատմում է նախկին մարդասպանի (հարսնացուի) մասին, ով արթնանում է չորս տարի տևած կոմայից և որոշում է վրեժ լուծել դավաճաններից, որոնք կարծում են, որ նա մեռած է։
Հարցազրույցը
Դեյվ Սկայլարկը և իր պրոդյուսեր Արոն Ռապոպորտը մեկնում են Հյուսիսային Կորեա, որպեսզի հարցազրույց վերցնեն Կիմ Չոնգ Ըն-ից։ Երբ նրանք արդեն պատրաստ են մեկնելու դեպի Հյուսիսային Կորեա, ամերիկայի ազգային անվտանգության բյուրոն տալիս է նրանց առաջադրանք՝ սպանել Կիմ Չոնգ Ըն-ին, քանզի նա պատրաստվում է հարձակում գործել ԱՄՆ-ի վրա։ Դեյվին և Արոնին ճանապրհում են, սակայն երբ նրանք հասնում են Հյուսիսային Կորեա, նրանք նկատում են, որ Կիմը շատ ավելի ընկերական է քան նրանք պատկերացնում էին։ Թե ինչ է լինում հետո, դեիտեք ֆիլում
Արսեն Լյուպեն
<<Արսեն Լյուպեն>> գեղարվեստական ֆիլմը նկարված է ֆրանսիական գրող՝Մորիս Լեբլանի <<Կալիստրոյի դքսուհի>> վեպի հիման վրա: Իրադարձությունները տեղի են ունենում 1894 թվականին Նորմանիդայում: Ֆիլմը պատմում է քսան տարեկան խաբեբա և պրոֆեսիոնալ գող Արսեն Լյուպենի մասին,ով չնայելով իր երիտասարդ տարիքին արդեն հայտնի էր ամբողջ Ֆրանսիայում: Գրավիչ արտաքինը,կրթվածությունը և սուր մտածելակերպը չէին թողնում, որպեսզի երիտասարդին նայեին որպես խորամանկ գողի, ով կարող էր մաքրել ցանկացած մարդու գրպանները:
Շատ տարիներ առաջ,դեռ լինելով երեխա, Արսենը կորցնում է իր հորը, ում սպանում է մի հարցագործ:Հոր մահից ոչ այդքան ուշ Արսենը բացում է մի գաղտնիք, որ նրա հայրը ամբողջ կյանքի ընտացքում եղել է խորամանկ գող:Գնալով հոր ճանապարհով, Արսենը Լյուպենը զբաղվում է թանկարժեք իրերի գողությամբ, քանի դեռ չի հայտնաբերում Կալիստրոյի դքսուհու պահած գանձերի մասին:Դքսուհին դառնում է Լյուպենի կյանքի սիրելին:Արսենը կազմում է նոր պլան,գանձերը գտնելու մտքով:
ֆիլմը՝ այստեղ
Դավիթ Գևորգյան
Ոսկու տենդ
1898 թվական. Ալյասկա. «Ոսկու տենդի» ժամանակներ։ Այստեղ է ժամանում միայնակ թափառաշրջիկ Չարլին, որը եկել է ոսկեհանությամբ զբաղվելու։ Նա թափառում է սառցակալած ժայռերով ու դաշտերով։ Փոթորիկ է սկսվում և թափառաշրջիկը ստիպված մի սառած խրճիթում է թաքնվում։ Այստեղ նաև ապաստան է գտել հանցագործ Սև Լարսենը, որը գտնվում է հետախուզության մեջ։ Քիչ հետո նրանց է միանում ևս մեկ ոսկեհան՝ Մեծ Ջիմ անվամբ։ Վերջինս գտել էր ոսկու տեղը, սակայն փոթորկի պատճարով կորցրել էր այն…
Գիսանե Թութունջյան
Ինդիանա Ջոնս։ Կորուսյալ տապանը որոնելիս
1936 թվականին հնէաբան Ինդիանա Ջոնսը դժվարին ուղի է հարթում Պերուի հնագույն տաճար հասնելու և ոսկե կուռքը գտնելու համար: Ճանապարհին նա բախվում է իր հակառակորդ հնէաբան Ռենե Բելոկի և տեղաբնակ Հովիտո ցեղի հետ: Ինդիանան ընկնում է շրջափակման մեջ բազմաթիվ թշնամիների կողմից: Արդյունքում նա ստիպված կուռքը հանձնում է Բելոկին և փախչում է հիդրոինքնաթիռով: Ջոնսը վերադառնում է իր դասախոսություններին, որը նա վարում էր Մարշալ քոլեջում: Այնտեղ նա զրույց է ունենում երկու ռազմական հետախույզների հետ: Զինվորականները տեղեկացնում են, որ նացիստները որոնում են Աբներ Ռավենվուդին, որը Չիկագոյի համալսարանում դասավանդել է Ինդիանային: Նացիստներին հայտնի է, որ Ռավենվուդը Եգիպտոսի Թանիս քաղաքի առաջատար էքսպերտներից է և նրա մոտ է գտնվում Ռա աստծո գավազանի ծայրակալը: Ջոնսը հանգում է այն մտքին, որ նացիստները որոնում են Պատվիրանների տապանը: Նացիստները հավատում էին, որ եթե նրանք ձեռք բերեն տապանը, ապա նրանց բանակը կդառնա անպարտ: Ռայի ծայրակալը բանալի է հանդիսանում Հոգիների ջրհորը գտնելու համար, որի գաղտնի խցում թաղված է տապանը:
Գիսանե Թութունջյան
Խենթ Մաքսը. զայրույթի ճանապարհը
Անհանգիստ անցյալի ուրվականների կողմից հետապնդվող Մաքսը վստահ է, որ կյանքը հանգիստ ապրելու լավագույն տարբերակը միայնակ մնալն է: Բայց արի ու տես, որ նա միանում է Ֆուրիոսի գլխավորությամբ անապատով փախչող ապստամբներին:
Գիսանե Թութունջյան
127 ժամ
Արոնը հայտնի ճամփորդ է և նա սիրում է ճանապարհորդել: Մի օր վաղ առավոտյան na արագ հավագում է իր ուսապարկը՝ այնտեղ դնելով մի քիչ ուտելիք և ըմպելիք: Երաժշտության ներքո գնում դեպի կիրճ: Նա նկարում է ամբողջ ճանապարհը և, երբ հասնում է տեղ հանդիպում է երկու աղջիկների: Նա օգննում է այդ աղջիկներին գտնել ճանապարհը, բայց ամեն ինչ այդքան հեշտ չի ավարտվում: Արոնը էքստրիմի մեծ սիրահար էր և սկսեց աղջիկներին ցուցադրել իր հմտությունները: Աղջիկներին ճանապարհելուց հետո նա շարունակեց իր ճանապարհը: Երբ նա ցանկանում էր անցնել քարերի միջով, նրա ձեռքին ընկնում է հսկայական մի քար…