Գաղտնիք

Դուք երբևէ ընկճվե՞լ եք կամ մտածե՞լ եք, որ ինչ-որ բան չեք կարող։ Ինչու՞ չեք կարող, մարդն ամեն ինչ կարող է, միայն պետք է հավատաք ձեր ուժերին և երբեք չմտածեք վատի մասին։Երբ մարդը տխուր է կամ զայրացած, նա մտածում է վատի մասին, սակայն դա չի փոխում իրականությունը այլ ավելի է դժվարացնում, քանի, որ իր մտքերն միանգամից ազդում են իր իրականության վրա։Ցանկացած ոք պետք է իր ուժերի վրա վստահ լինի և բարի մտքերով փորձի առաջ գնալ։ Համաձայն չե՞ք, եթե դու դժգոհ ես և ժամանակդ վատնես կսկիծով, որ չես կարողանում կատարել գործդ դու դա երբեք էլ չես անի, այդ պատճառով մի կորցրեք ձեր հավատն և ինքնասիրությունը և գնաց եք առաջ։

Այս ֆիլմը ձեզ կoգնի ավելի լավ հասկանալ դա։

Ռանգո

MV5BMjE5ODg1NTk3OF5BMl5BanBnXkFtZTcwNzA5NTMyNA@@._V1_SX640_SY720_.jpg

Թեթև, բայց միևնույն ժամանակ խորիմաստ մուլտֆիլմը պատմում է Ռանգո անունով քամելիոնի մասին, ով ապրում է սովորական քաղաքային ընտանիքում` իր ակվարիումում։ Սակայն ճանապարհ գնալիս՝ մեքենան կտրուկ շրջադարձ է կատարում, ինչից հետո սիրելի Ռանգոն հայտնվում է անապատում՝ առանց որևէ մեկի։ Հուսահատված և վախեցած Ռանգոն պառկում է հանգստնալու, արթնանում է միայն այն պահին, երբ նրա գլխին ինչ-որ տիկին զենք է պահում։ Թե ով է տիկինը և՝  ինչ արկածներ են սպասում Ռանգոյին, կիմանաք ֆիլմը դիտելուց հետո։

Ֆիլմը դիտեք այստեղ։

 

2016թ. բոլոր կինոպրեմիերաների թրեյլերները (ազդերը)

2016 թվականին կինոսիրողներին սպասվում են մի շարք պրեմիերաներ: Հանդիսատեսները կդիտեն տասնյակ հետաքրքիր ֆիլմեր, որոնք արդեն պատրաստվում են Հոլիվուդում:

Համացանցում հրապարակվել է սուպերթրեյլեր, որտեղ 140 վայրկյանում հայտարարված են բոլոր ֆիլմերը:

Popcornnews-ը ներկայացնում է բոլոր ֆիլմերի ամբողջական ցուցակը, որոնցից էլ դրվագներ են օգտագործվել սուպերթրեյլերի ստեղծման մեջ:

Batman v Superman: Dawn Of Justice
Gods Of Egypt
Independence Day: Resurgence
Zoolander 2
Captain America: Civil War
Kubo and the Two Strings
I Saw The Light
X-Men: Apocalypse
Pride And Prejudice And Zombies
Suicide Squad
(Batman v Superman: Dawn Of Justice)
Now You See Me 2
(Suicide Squad)
Masterminds
The Brothers Grimsby
Central Intelligence
The Nice Guys
Star Trek Beyond
Hail, Caesar!
Everybody Wants Some
Knight Of Cups
Ride Along 2
Ice Age: Collision Course
(Star Trek Beyond)
(Masterminds)
Hello, My Name Is Doris
How To Be Single
(Hail, Caesar!)
(Central Intelligence)
Dirty Grandpa
(Masterminds)
(The Nice Guys)
The Bronze
Eddie The Eagle
(Zoolander 2)
(Everybody Wants Some)
Norm Of The North
(The Nice Guys)
A Monster Calls
The 5th Wave
Fantastic Beasts And Where To Find Them
Barbershop: The Next Cut
Regression
(Star Trek Beyond)
The Huntsman: Winter’s War
Deadpool
The Angry Birds Movie
Triple 9
The Witch
London Has Fallen
Exposed
The Forest
Midnight Special
The BFG
13 Hours
(Eddie The Eagle)
(The Huntsman: Winter’s War)
(Gods Of Egypt)
(X-Men: Apocalypse)
(Captain America: Civil War)
Whiskey Tango Foxtrot
(Deadpool)
(Triple 9)
Teenage Mutant Ninja Turtles 2
Demolition
The Divergent Series: Allegiant
Kung Fu Panda 3
(Batman v Superman: Dawn Of Justice)
The Secret Life Of Pets
(X-Men: Apocalypse)
Finding Dory
The Jungle Book
(Zoolander 2)
The Legend Of Tarzan
Race
Ratchet & Clank
Alice Through The Looking Glass
(The Legend Of Tarzan)
Warcraft
(Zoolander 2)

Աղբյուրը՝ այստեղ

Տուն

Սա մի ֆիլմ է երկրագնդի մասին, ուր մարդիկ ապրում են, բայց ամեն օր, ամեն ժամ նրան սպանում են՝  կեղտոտելով մթնոլորտը, վերացնելով կենդանիներին և բույսերին, աղտոտելով օվկիանոսները, կտրելով անտառները: Հիմնականում դրա պատճառը նավթն է։ Նավթը վերջին 50 տարիների ընթացքում փոխել Է ամբողջ աշխարհի կյանքը։ Ստեղծվել են նոր  մեծահարուստ երկրներ, բայց այդ երկրները, օրինակ՝  Դուբայը ոչ մի բնական վերամշակում չունի, բացի մեծ գումարներից և ծովից։

Ֆիլմը նկարահանվել է 2009 թվականին: Ֆիլմը արգելվում է դիտել մոտավորապես 36 երկրներում։
Ծանոթությունը՝ Գիսանե Թութունջյան

Ծառայողական սիրավեպ

Օրեր առաջ, 88 տարեկան հասակում, կյանքից հեռացավ խորհրդային հայտնի ռեժիսոր Էլդար Ռյազանովը: Ի հիշատակ Էլդար Ռյազանովի՝ Ֆիլմադարանն առաջարկում է այս կիրակի դիտել նրա ֆիլմերից:

Հնարավոր է՝ ձեզանից շատերը գոնե մեկ անգամ տեսել են սովետական կլասիկա համարվող «Ծառայողական սիրավեպ» ֆիլմը։ Սակայն այն նորից ու նորից դիտելու ցանկությունը մարդկանց մոտ չի կորում:

Ռյազանովի  «Ծառայողական սիրավեպի» նման ֆիլմերն այսօր շա՜տ քիչ են, առավել ևս եթե ոչ մի անգամ չեք դիտել այս ֆիլմը, ապա ճիշտ ժամանակն է նայելու այն:

Ֆիլմը կարող եք դիտել այս հղումով

Ծանոթությունը՝  Արեգ Գալոյանի

Հավես մյուզիքլ 3. Վերջին զանգ

727bcd53a_200x300Մեզ ծանոթ երիտասարդների դպրոցական արկածները ամփոփում է այս ֆիլմը: Նրանք մեծացել են, ունեն բավականին փորձ և պետք է շատ մեծ լրջությամբ ընտրեն իրենց քոլեջը: Ի՞նչ կընտրի Տրոյը, կկարողանա՞ն արդյոք նրանք պահպանել ընկերությունը, թե՞ կբաժանվեն առանց նորից հանդիպելու հույսի, բաց մինչև այդ ամենի մասին մտածելը, նրանք պետք է մի նոր գարնանային ներկայացում բեմադրեն, որտեղ կգտնեն իրենց հարցերի պատասխանները…

Ֆիլմն ամբողջությամբ՝դիտեք այստեղ

 

Գողություն

Похищение HD

Անապատում լինում է մեկ տուն, որտեղապրում է մեկ մարդ: Մի գիշեր նա քնած է լինում, հանկարծ գալիս են այլմոլորակայինները և ուզում են նրան գողանալ:

Ֆիլմը դիտեք այստեղ

Աշոտ Զաքարյան

Շնորհավոր!

8deac87901ffec2e3fd46d9521106c07.jpeg

Այս նյութով, ցանկանում ենք շնորհավորել մեր շատ սիրելի տիկին Նունեի ծննդյան օրը, առանց ում աջակցության Ֆիլմադարանը չէր լինի։

Մեր շատ սիրելի Տիկին Նունե, մենք ցանկանում ենք շնորհավորել Ձեր ծննդյան օրը։ Ճիշտ է, մենք մեկ-մեկ Ձեզ ջղայնացնում ենք, բայց մեկ է՝ շատ ենք սիրում Ձեզ։ Այս երկու տարիների ընթացքում դուք մեզ համար դարձել եք ավելին, քան ուսուցչուհին է։ Ցանկանում ենք, որ մեր ուսման տարիների ընթացքում, անկախ այն բանից, կլինեք մեր ուսուցչուհին, թե ոչ, լինեք մեր կողքին։ Մենք ձեզ երբեք չենք մոռանա։

Սիրով՝ Ֆիլմադարան

Նկարը՝

http://movsisyannune.com/

Ջեք-Ջեքը

Անհավանականների ընտանիքը տանից բացակայելու է, սակայն փոքրիկին չեն կարող մենակ թողնել։ Անհավանականները կանչում են մի աղջկա, ով պետք է հետևեր Ջեք-Ջեքին: Ամեն ինչ կարծես թե պարզ է, սակայն Ջեք-Ջեքը սովորական նորածին չէ։ Չէ՞ որ նա անհավանականների ընտանիքից է։

Եռանկյունի

img

Հենրիկ Մալյանի «Եռանկյունի» ֆիլմում հավաքվել են մեր կինոյի մեծերը՝  Արմեն Ջիգարխանյանը (ուստա Մուկուչ), Մհեր Մկրտչյանը (Գասպար), Սոս Սարգսյանը (վարպետ Մկրտիչ): Ֆիլմում, իհարկե, բառեր կան, բայց դրանք քիչ են, ավելի հաճախ կադրերն ուղեկցվում են երաժշտությամբ՝  ֆիլմին տալով յուրահատուկ մի մթնոլորտ:

Ընդհանրապես այն հայկական ֆիլմերը, որոնք նկարահանվել են ԽՍՀՄ-ի ժամանակ, կարծում եմ՝ շատ լավն են, որովհետև բարի են ու պարզ՝ իսկական հայի նման:

Այն ֆիլմի ընտրությունն ամենևին պատահական չէ: Ֆիլմադարանն այսկերպ հիշում և հարգանքի տուրք է մատուցում կինոբեմադրիչ Հենրիկ Մալյանին` ծննդյան օրվա առթիվ:

Հաճելի դիտում: