Աշուղ Ղարիբը

slug-14873

Աղքատ Աշուղ Ղարիբը հարսանիքների ժամանակ սազ է նվագում։ Նա սիրում է հարուստի դուստր Մագուլ-Մեղերին։ Աշուղ Ղարիբը խոստանում է թափառել յոթ տարի և դառնալ հարուստ, կամ մեռնել։ Նրա մրցակիցը գողանում Աշուղ Ղարիբի հագուստը։ Բոլորը կարծում են, որ Աշուղ Ղարիբը խեղդվել է։ Աշուղ Ղարիբի մայրը լաց լինելուց կորցնում է տեսողությունը։ Նրա հակառակորդը պահանջում է Մագուլ-Մեղերի ձեռքը։Աղքատ երաժիշտը ընկնում է Սուլթանի մոտ, և երգում է նրան իր սիրո մասին։ Սուլթանին դուր է գալիս նրա երգը, և նա ոսկի է պարգևում Աշուղ Ղարիբին։ Արդեն յոթ տարի նա վայելում է կյանք սուլթանի պալատում և սկսում է մոռանալ իր հարսնացուին։

Գիսանե Թութունջյան

Թբլիսի-Թբլիսի

Без названия

Ֆիլմը պատմում է երիտասարդ վրացի ռեժիսորի մասին, ով շրջում է քաղաքով և փնտրում սյուժե իր ֆիլմերի համար։ Շուկայում նա գտնում է իր նախկին դասավանդողին, ով վաճառքով էր զբաղվում։ Այս քաղաքում ամեն ինչ հակառակ է՝ դասավանդողը շուկայում ինչ-որ բաներ է վաճառում, իսկ սպեկուլյանտը նստած է կառավարությունում։ Ֆիլմի գլխավոր հերոսները երիտասարդներ են, ովքեր տարբեր կերպով փորձում են ապրել…

Ֆիլմն ամբողջությամբ՝ դիտեք այստեղ

Չհանձնվողը

Несломленный

Ֆիլմը պատմում է իրական պատմություն ամերիկացի թեթևատլետ՝ Լուի Զապերինի մասին, ով մասնակցել է Օլիմպիական խաղերին 1936 թվականին, Բեռլինում:Նա հաղթանակներ տարավ վերջին վազքում:Ենթադրվում էր, որ Զամպիրինին կմասնակցի հաջորդ Օլիմպիական խաղերին,բայց Երկրորդ համաշխարհային պատերզմի պատճառով նա ստիպված էր մեկնել ծառայության:Նրա օդանավը վթարի ենթարկվեց Խաղախ օվկիանոսում: Դրանից հետո Զամպիրինին երկու ուրիշ ծառայողների հետ անցկացնում է 47 օր փոքրիկ նավակում և հանկարծ նրանց նկատում են ճապոնացիները և գերի վերցնում, որտեղ նրան տանջում էին և ստրկացնում:Նա տուն է վերադառնում միայն պատերազմի ավարտից հետո:

Ֆիլմը՝ այստեղ

Դավիթ Գևորգյան

«Մխիթար Սեբաստացի»

Ազատության առաջին աստիճանն ինքնուրույնությունն է: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսուցումը, զարգացումը սկսվում է երկու տարեկանից: Մենք ունենք մոտ 300 երկուսից հինգ տարեկան երեխաներ: Մենք մեր առաջին քայլերը սկսեցինք երկու տարեկան երեխայի համար ինքնուրույնության ճանապարհին բոլոր արգելքները հանելուց. հանեցինք բոլոր դռները, բոլոր պատերը, բոլոր շեմերը վերացրինք: Երեխային ինքնուրույն, ազատ շարժվելու հնարավորություն տվեցինք: Այսինքն՝ ինքնուրույն ապրի՝ առանց խնամակալի, դայակի, դաստիարակի, մայրիկի: Հետո հասկացանք, որ մեծ պատնեշ կա դրսի և ներսի միջև: Երեխայի դուրս գնալը դառնում էր իրադարձություն: Մահճակալը դարձել էր երեխայի ստորացման մի գործիք, ինչպես աշակերտական անշարժ նստարանը: Մենք որոշում կայացրինք, որ մեր 200-ից ավել անշարժ մահճակալները պետք է լքեն մեր նախակրթարանները: Պարզվեց, որ դա ամենակենսունակ քայլերից մեկն էր, որովհետև մենք ինքնուրույն երեխայի համար կենսական տարածք ազատեցինք: Հաջորդ կարևոր քայլն այն էր, որ ուսուցիչը հայտնվեց երկրորդ պլանում:

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Ամսվա ընթացքում` 8 ֆիլմ

Եփրիկյան Շուշան՝ 3 ֆիլմ.

Վիլյամ Սարոյան

Հայրիկ

Վերադարձ դեպի Նիմ կղզի

Վաթյան Լևոն՝ 1 ֆիլմ

Լաբիրինթում վազողը 2

Աշոտ Զաքարյան՝ 1 ֆիլմ

Լաբիրինթում վազողը 2

Սողոմոնյան Անահիտ՝ 1 ֆիլմ

Պեն՝ ուղևորություն դեպի Նետլանդիա

Թութունջյան Գիսանե՝ 3ֆիլմ

Սատանան կրում է Prada

Լյուսի

Հյուրանոց Գռանդ  Բուդապեշտ

Նվերը

Մուլտֆիլմի սցենարը շատ պարզ է, առանձնապես ոչնչով չի տարբերվում նմանատիպ այլ ֆիլմերից, սակայն վերջին հատվածում լրիվ այլ բան է պարզվում: Տղային, ով ամբողջ օրը համակարգչային խաղեր է խաղում, նվիրում են շուն, բայց շունը ունենում է ոչ թե 4 ոտք, այլ` 3: Սկզբում տղան չի ցանկանում խաղալ նրա հետ: Նա շպրտում է շանը և վերսկսում իր խաղը: Սակայն շունը չի հանձնվում և, վերջ ի վերջո, նրան հաջողվում է տղայի սիրտը գրավել: Հենց այդ ժամանակ էլ բացվում են բոլոր խաղաքարտերը:

Կարճամետրաժ այս մուլտֆիլմը կարող եք նայել` բացելով այս հղումը

Մեր զենքը մեր հայրենիքն է

Քառօրյա պատերազմի ու Արցախ-ադրբեջանական շփման գծում այս օրերին շարունակվող մարտական գործողությունների ընթացքում մենք հաճախ ենք վերհիշում արցախյան հաղթական ազատամարտը, նաև՝ համեմատություններ անում: Հայկ Համբարձումյանը զրուցել է ազատամարտիկ, վերլուծաբան Սարգիս Հացպանյանի հետ:

Այս ֆիլմը, կարծում եմ՝ խոսում է այն մասին, որ հայ ազգը չի փոխվել՝ ինչպես կռվում էին մեր հայրերը, այնպես էր այսօր կռվում են նրանց որդիները։ Ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը ֆիլմի ընթացքում պատմում է, թե ինչպես են հայերը վերաբերել ադրբեջանցի խաղաղ բնակիչներին։

Մայրիկ

Մայրիկ՝ ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյի կենսագրական ֆիլմն է՝ նկարահանված 1991 թ.: Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության մասին և ներկայացնում Ֆրանսիա գաղթած մի հայ ընտանիքի պատմություն: 1921թ. Հայոց ցեղասպանության ժամանակ Մարսել է տեղափոխվում մի հայ ընտանիք: Վեցամյա երեխայի հիշողությունների միջոցով ներկայացվում է ընտանիքի պատմությունը` պարուրված վիշտով, սիրով, և հոգատարությամբ: Ազատ Զաքարյանը նավահանգիստ է իջնում ծնողների և երկու մորաքույրների հետ: Ընտանիքի մեծերը շատ բաներից են իրենց զրկում՝ երեխայի լավ կրթություն տալու համար։