Ամանորյա արձակուրդներ

rf5d7e921a4bcfu66u37v.jpg

Ամանորը սպասված և սիրված տոնն է: Այդ փաստը զարմանալի չէ, որովհետև հենց այդ օրը իր հետ բերում է ժպիտներ ու ուրախություն: Մարդիկ շնորհավորում են միմյանց և նշում այդ տոնը միասին:

Բայց այս ֆիլմի հերոսի համար ամենալավ տոնը դառնում է ճակատագրական: Ամեն ինչը սկսվում է նրանից, որ Կլարկը ամանորը ուզում է նշել հայտնի միջոցներով: Բայց ամենը հակառակ է ստացվում, իսկ նա ընկնում է զվարճալի իրավիճակների մեջ:

Ֆիլմը՝ այստեղ

Էլոիզայի արկածները

202436_500x800x250.jpg

Էլոիզան մի չարաճճի երեխա է, ով ցանկանում է ցանկացած միջոցով գտնվել դեպքերի կենտրոնում:  Էլոիզան պատրաստվում է պարահանդես գնալ, սակայն իր իմացած տղաներից ոչ մեկը չի համատասխանում այդ դերին: Էլոիզան երազում է, որ իրեն պարահանդես ուղեկցի իրական արքայազն: Շուտով Էլոիզան իմանում է, որ շքեղ հյուրանոցում հանգրվանել է մի արքայազն: Եվ նա որոշում է՝  ինչ գնով էլ լինի գտնել նրան:

Ռեժիսոր՝  Կեվին Լիմա

Ֆիլմն ամբողջությամբ՝ դիտեք այստեղ

Գրինչ

image

Կար-չկար երևակայական մի քաղաքում կանաչ մազերով մի մարդ կար, անունն էլ՝ Գրինչ:
Քաղաքի բնակիչներից ոչ մեկը չէր սիրում նրան, որովհետև նա մի քիչ այլ տեսք ուներ, և Գրինչը մի օր որոշեց հեռանալ ու ապրել մենակ: Բայց, քանի որ նա չարացած էր մյուսների նկատմամբ, ապա որոշեց գողանալ քաղաքի բնակիչների Սուրբ Ծնունդը…

Ֆիլմն ամբողջությամբ՝ դիտեք այստեղ

Սանտա Լապուս

57143647

Դո՞ւք պատկերացնում եք ձեր կյանքն առանց Ձմեռ պապիկի: Ես՝ ոչ: Այս ֆիլմում Ձմեռ պապիկն ու իր ընկեր Սանտա Լապուսը գալիս են քաղաք՝ Ամանորյա նամակներ հավաքելու, սակայն քաղաքում Սանտա Լապուսը կորում է, իսկ Ձմեռ պապիկը սկսում է նրան փնտրել: Փնտրտուքների ընթացքում նա հանկարծ ընկնում է մեքենայի տակ և կորցնում գիտակցությունը: Այդ ընթացքում մի մուրացկան գողանում է նրա կախարդական վզնոցը, որի շնորհիվ Ձմեռ պապիկը պիտի ապրեր հավերժ: Այդ պահից նա կորցնում է հիշողությունը և սկսում է ապրել սովորական կյանքով, իսկ Սանտա Լապուսին գտնում են երկու փոքրիկ աղջիկներ, ովքեր ապրում էին մանկատնում: Կկարողանա՞ն արդյոք երկու ընկերներ գտնել իրար, բնականաբար կիմանաք, եթե դիտեք ֆիլմը:

Հաճելի ամանորյա դիտում եմ մաղթում բոլոր սեբաստացիներին:

Ֆիլմն ամբողջությամբ՝ դիտեք այստեղ

Տանը մենակ 2`Նյու Յորքում կորածը

kinopoisk.ruՏվյալ ֆիլմը շարունակում է մեզ բոլորիս քաջ ծանոթ Կեվին Մակ-Կալիստերի պատմությունը: Այս անգամ նրանց ընտանիքը պետք է Ամանորը նշեր Մայամիում, բայց, օդանավակայանում նրանք լրիվ իրար են խառնվում, որի արդյունքում Կեվինը շփոթելով թռիչքները, միայնակ թռչում է Նյու Յորք, իսկ մնացածները Մայամի: Նյու Յորք հասնելուն պես, նա նկատում է, որ իր հոր ամբողջ գումարը, իր մոտ է մնացել, և օգտեվլով այդ ամենից մի քիչ զվարճանում է քաղաքում, սակայն այդ հանգիստը ոչնչացնում են, նրա հին ծանոթները, փորձելով թալանել խաղալիքների մի խանութ Ամանորի նախօրեին…

Ֆիլմն ամբողջությամբ՝դիտեք այստեղ

Սանտա Լապուս 2`Սանտա Լապուշիկները

tw0apye23lrkԱյս անգամ ֆիլմի գլխավոր հերոսները Սանտա Լապուսի երեխաներն են՝ չորս շնիկները, որոնք շատ չարաճճի են: Երբ, որ Սանտա Կլաուսի կինը գնում է Փայնվիլ, ամանորյա ցանկությունների ետևից, շնիկները թաքնվում են նրա սանհանկի մեջ և իր հետ միասին մեկնում Փայվիլ, չմոռանալով գողանալ ամանորյա վզնոցը, որի մեջ կա կախարդանք: Եվ այսպես՝ նրանք Փայնվիլում են և կատարում են փոքր երեխաների երազանքները, բայց հանկարծ Փայնվիլում բոլորը կորցնում են ամանորյա տրամադրությունը: Կհաջողվի՞ արդյոք մեր նոր ընկերներին փրկել ամանորը միսիս Կլաուսի հետ միասին,արդեն գիտեք ինր պետք է անեք, որպեսզի իմանաք:

Ողջույն սիրելի սեբաստացիներ, ես ձեզ շատ մեծ ուրախությամբ շնորհավորում եմ ամանորի կապակցությամբ, ցանկանում եմ, որ այս տարին ձեզ համար լինի ամենալավը, և, որ դուք լինեք միշտ ուրախ: Եղեք երջանիկ, նայեք կյանքին վարդագույն ակնոցներով, սրտին մոտիկ մի ընդունեք ամեն մի խոսք, և այս տարին ձեզ համար կլինի հիանալի: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ: Մենք ձեզ մաղթում ենք հաճելի Ամանորյա դիտում

Հ. Գ. Ներողություն եմ խնդրում բացակայությանս համար, բայց 2015-ին այլևս այդպիսի բան չի լինի:

Ֆիլմն ամբողջությամբ՝դիտեք այստեղ

Տանը մենակ (1)

загруженноеՖիլմը մի տղայի մասին է, ում ծնողները նրան ողջ ֆիլմի ընթացքում թողնում են տանը մենակ: Տղայի խելամտությունը օգնում է նրան դուրս գալ այս անելանելի վիճակից: Տղան փոքր ինչ վախկոտ էր:  Ֆիլմի մեջ լինում են երկու գող, որոնք ցանկանում են թալանել նրանց տունը բայց տղան պաշտպանում  տունը և զվարճալիորեն դաս տալիս այդ գողերին: Այդ ամենը կատարվում է ամանորի գիշերը: Իսկ հետո երեխան տարբեր իրեր և գործիքներ է գնում, որպեսզի մյուս անգամ երբ գողերը վերադառնան նա լինի զինված: Այդ անգամել է նրան հաջողվում պաշտպանվել գողերից և նրանց տանում են ոստիկանություն և երեխան հանդիպում է իր մորը: Իսկ հետո ամեն ինչ շատ լավ է վերջանում նրանք աբողջ ընտանիքով նշում են ամանորը և մոռանում են նրանց հետ պատհածը:

Ֆիլմն ամբողջությամբ՝ դիտեք այստեղ

Ամանորյա հնգյակը

7240Մեզ՝ մարդկանց, շատ հաճախ թվում է, թե միայն մենք ենք նշում և սպասում ամանորին, իսկ մեզ արդեն հարազատ դարձած շնիկները ցանկանում են ապացուցել հակառակը: Ամանորի շեմին նրանց  հյուր է գալիս Սանտա Լապուսը՝ հայտարարելով, որ ինքը Հյուսիսային բևեռից է: Մեր շնիկները նրան չեն հավատում և ընկնում են շատ հետաքրքիր արկածների մեջ ու համաձայնվում են փրկել Ամանորը: Կստացվի՞ փրկելԱմանորը, թե՞ ոչ, կիմանաք, եթե դիտեք ֆիլմը:

Այս անգամ ընտրեցի ամանորյա ֆիլմ, որովհետև ես, ինչպես բոլորը, սիրում եմ ամանորը: Այս ֆիլմը ինձ թվում է որքան իրական, նույնքան էլ անիրական միաժամանակ: Հույս ունեմ, որ դուք էլ ֆիլմը դիտելուց կզգաք այն, ինչ՝ ես:

Հաճելի դիտում, սիրելի սեբաստացիներ:

Ֆիլմն ամբողջությամբ՝դիտեք այստեղ

Ձմեռային հնգյակը

32a1ba19f88f3e8fef42f4830793257a3616804bԱյս անգամ մեզ շատ ծանոթ հինգ շնիկները, իրենց իսկ միամտության պատճառով ընկնում են Ալյասկա: Նրանք չգիտեն, թե ինչպես են հայտնվել Ալյասկայում, բայց գիտեն, որ ինչ էլ լինի, պետք է գնան տուն: Այդ ոչ շատ լավ պայմաններում նրանց օգնության է գալիս տեղի լայկա ցեղատեսակի Շաստա շնիկը, որը նրանց պատմում է, թե նրանք որտեղ են և ինչ պետք է անեն, որպեսզի հետ վերադառնան տուն:

Հետաքրքրե՞ց, ուրեմն մաղթում եմ հաճելի դիտում:

Երբևէ ձեր մտքով կանցնե՞ր, որ ձեր տնային կենդանին ընդամենը պաղպաղակ ուտելու ցանկության պատճառով կարող է հասնել ուրիշ երկիր: Իմ մտքով երբեք չէր անցնի: Ամեն անգամ, երբ դիտում եմ ֆիլմ այս հինգ շնիկների մասնակցությամբ, հիանում եմ, որովհետև ամեն անգամ նրանք ընկնում են արկածների մեջ, իրե՛նց իսկ միամտության պատճառով: Կարծում եմ, որ այս ֆիլմերը չեմ հոնգնի երբեք դիտել:

Ֆիլմն ամբողջությամբ՝ դիտեք այստեղ