Ֆիլմը պատմում է երիտասարդ վրացի ռեժիսորի մասին, ով շրջում է քաղաքով և փնտրում սյուժե իր ֆիլմերի համար։ Շուկայում նա գտնում է իր նախկին դասավանդողին, ով վաճառքով էր զբաղվում։ Այս քաղաքում ամեն ինչ հակառակ է՝ դասավանդողը շուկայում ինչ-որ բաներ է վաճառում, իսկ սպեկուլյանտը նստած է կառավարությունում։ Ֆիլմի գլխավոր հերոսները երիտասարդներ են, ովքեր տարբեր կերպով փորձում են ապրել…
Автор: shushan080102
Նրբագեղ բառերի այգին
Տակաո անունով տղան հանդիպում է մի խոհրդավոր երիտասարդ կնոջ: Իրենց պատահական և կարծես ոչնչի չհանգեցնող հանդիպումները, մի գեղեցիկ այգում, որտեղ Տակաոն անցկացնում է իր ժամանակը դասերի հաշվին, կրկնվում են նորից ու նորից, սակայն միայն անձրևային օրերին: Գլխավոր հերոսների սրտերը սկսում են բացվել իրար առաջ, սակայն դրա համար ժամանակ է պետք, իսկ անձրևային եղանակի վերջը արդեն շատ հեռու չէ…
Ֆիլմն ամբողջությամբ՝ դիտեք այստեղ
Թայմլես 3. Զմրուխտյա գիրքը
Ֆիլմը շարունակում է պատմել մի յուրահատուկ աղջկա՝Գվենդոլինի մասին, ով կարողանում է ճամփորդել ժամանակի միջով: Նրա սիրտը կոտրված է, նրա սերը միայն խաբկանք էր, սակայն տխրելու և լացելու Գվենդոլինը չունի, չնայած իր տարիքին նա սովորել է գնահատել ժամանակը և աշխատում է բաց չթողնել ժամանակի տված հնարավորությունները: Անցյալում կան շատ գաղտնիքներ, որոնք հարկավոր է բացահայտել, սակայն Գվենդոլինը իր բոլոր ճամփորդությունների ժամանակ Գիդեոնի հետ էր, ով նրան օգնում էր, սակայն հիմա նա կոտրել է նրա սիրտը և նրանց համատեղ աշխատանքը անհնար է: Կկարողանա՞ արդյոք Գվենդոլինը բացահայտել գաղտնիքները առանց Գիդեոնի օգնության…
Սավվա. Ռազմիկի սիրտը
10-ամյա Սավվան ապրում է մի փոքրիկ գյուղում, որի բնակիչներին թշնամիներից պաշտպանում էին սպիտակ գայլերը, սակայն որոշ ժամանակ անց, նրանք հանկարծակի անհետացան, և գյուղը մնաց անպաշտպան: Գայլերի անհետանալուց հետո գյուղի վրա հարձակվեցին բորենիները: Ամբողջ գուղից միայն Սավվան կարողացավ փրկվել գերությունից՝ փախչելով անտառ: Անտառում նա հանդիպում է վերջին սպիտակ գայլին՝ Անգային, որը նրանք պատմում է, որ կախարդը, ով ապրում է սարի գլխին, կարող է լուծել իր բոլոր խնդիրները: Այպես գայլն ու տղան իրար հետ ընկնում են ճանապարհ, սակայն ամեն ինչ այդքան հեշտ չէ, ինչքան կարող է թվալ…
Ֆիլմն ամբողջությամբ՝ դիտեք այստեղ
Թայմլես 2. Սափֆիրե գիրքը
Ֆիլմը շարունակում է պատմել Գվենդոլին Շեֆերդի մասին, ով իր ծնողներից ժառանգել է մի գեն, որը թույլ է տալիս ճանապարհորդել ժամանակի միջով: Որպեսզի ճանապարհորդությունները հանկարծակի չլինեն, Գվենդոլինը օգտագործում է մի սարք, որը պատկանում է <<Պահապաններին>>, սակայն նրանք ինչ-որ գաղտնի բան են ծրագրել, որը կարող է վնասել բոլոր այն մարդկանց, ովքեր տիրապետում են այդ գենին: Այդ ամենը իմանալով Գվենդոլինը սկսում է հետազոտել իր տոհմը, որպեսզի կարողանա փրկել իրեն և մյուսներին, իսկ այդ հարցում նրանք օգնում է Գիդեոն դե Վիլլերը, ով տեղյակ է <<Պահապանների>> մի քանի ծրագրերից, բայց համառորեն լռում է:
Թայմլես. Ռուբինե գիրքը
Ֆիլմը պատմում է 16-ամյա Գվենդոլին Շեֆերդի մասին, ով կարողանում է ճափմորդել ժամանակի միջով: Նա սովորումէ Լոնդոնի լավագույն դպրոցներից մեկում, և ինչպես ցանկացած դեռահաս ունի որոշ խնդիրներ ընտանիքի և դասարանցիիների հետ: Մի անգան նա պատահաբար իմանում է իր կարողության մասին՝ ճանապարհորդել ժամանակի միջով: Դա իհարկե շատ ուրախալի է, բայց Գվենը պատրաստ չէ այսպիսի պատասխանատվության, որովհետև ամենասկզբից իր ընտանիքի մտածում էր, որ այդ գենը ստացել է Գվենի զարմուհին՝ Շարլոտտան: Հետագայում Գվենին օգնության է գալիս Գիդեոն դե Վիլլերը՝ այսպիսի գենի ևս մի ներկայացուցիչ, ում հետ միասին Գվենը շատ տհետաքրքիր արկածներ է ունենում…
Սանտա Կլաուս 3
Այս անգամ ֆիլմի գլխավոր հերոսը՝ Սկոթ Քելվինը պետք է փրկի Սուրբ Ծնունդը չար Ջեք Ֆրոսթից: Այն բանից հետո, երբ Սկոթը ամուսնացավ Կերոլի հետ, նրանց ընտանիքը սպասում է նոր անդամի ծնունդին: ևս մեկ Սուրբ Ծնունդ նշելու համար Սկոթը Հյուսիսային Բևեռ է կանչում իր բոլոր հարազատներին: Իհարկե, այդ որոշումը շատ վտանգավոր է, որովհետև կարող է բացահայտվել Հյուսիսային Բևեռի և Սանտա Կլաուսի ամենամեծ գաղտնիքը: Սակայն Սկոթը՝ ոգևորված նախատոնական ոով, չի մտածում այդ մասին, և շատ իզուր: Ջեք Ֆրոսթը ցանկանում է գողանալ Սկոթից Սանտա Կլաուսի պաշտոնը և ոչնչացնել Սուրբ Ծննդյան ոգին…
Սանտա Կլաուս 2
Ֆիլմը շարունակում սովորական ամերկացու՝ Սկոթ Քելվինի մասին պատմությունը: Արդեն անցել է 8 տարի, ինչ Սկոթը համաձայնել է դառնալ նոր Սանտա, նա սիրել է իր գործը, և սկսել է մեծ հաճույքով աշխատել Հյուսիսային Բևեռում: Սակայն ևս մեկ Սուրբ Ծննդյան տոնից առաջ, Սկոթը իմանում է, որ հանդիսանալով Սանտա Կլաուս նա պետք է գտնի միսիս Կլաուս և ամուսնանա հնարավորինս արագ, որովհետև խախտում է բոլոր կանոնները: Բացի դա, Չարլին՝ Սկոթի տղան, մեծանում է շատ չարաճճի երեխա, և այդ ամենը ստիպում են Սկոթին հեռանալ Հյուսիսային բևեռից և վերադառնալ հարզատ քաղաք,իսկ որպեսզզի Սկոթը կարողանա գտնվել երկու վայրում միաժամանկ, նա Հյուսիսային Բևեռում է թողնում իր կրկնօրինակին, չմտածելով, որ կրկնօրինակը կարող է շատ արկածների և խնդիրների պատճառ դառնալ…
Սանտա Կլաուս
Այս զարմանահրաշ պատմությունը պատահել է մի սովորական ամերկացու՝ Սկոթ Քելվինի հետ, ով ունի իր սեփական բիզնեսը, նախկին կին, և փոքր տղա՝ Չարլին, ով մինչև հիմա հավատում է Սանտա Կլաուսի գոյությանը: Սուրբ Ծննդյան գիշերը, մի տարօրինակ մարդ՝ Սանտաի հագուստով ընկնում է Սկոթի տանիքից: Չարլին շատ արագ գլխի է ընկնում, որ այդ մարդը իսկաական Սանտա Կլաուսն է, որովհետև տեսնում է տանիքին կանգնած հյուսիսային եղնիկների: Հայր ու տղա նստելով սահնակի մեջ, հայր ու տղա չէին էլ պատկերացնում, թե ինչ արկածներ են նրանց սպասվում…
Տիկին Հրաշքը Մանհեթենում
<<Տիկին Հրաշք>> մականունով դայակի մասին պատմությունը շարունակվում է: Նա տեղափոխվում է Բրուքլին՝ իր նոր աշակերտի մոտ: Մինչ գլխավոր հերսի հայրիկը գտնվում է ծառայության մեջ, տղան ստիպված է ժամանակ սպանել մեծ իր հորաքրոջ մեծ տան մեջ, երազելով Սուրբ Ծննդյան մասին: Սակայն տիկին Հրաշքի հետ ծանոթությունից հետո նա այլևս ձանձրանալու առիթ չի ունենում: Բարի դայակը ոչ միայն կատարում է տղայի բոլոր ցանկությունները այլև օգնում է նրա հորաքրոջը գտնել իրական սեր: