Արեգ Թումանյանի միակ դուստրը պատմում է, թե ինչպես էին նրանք ապրում Թիֆլիսում: Պատմում է Հովհանես Թումանյանի մասին: Նրանք ամեն տարի հավաքվում են իրենց Պետերբուրգի տանը, միասին հիշում են Թումանյանին: Նաև նրանց ընտանիքում կա հետաքրքիր մի ավանդույթ. ամեն տարի տան տղամարդիկ պետք է դնեն Հովհանես Թումանյանի գլխարկը և ստուգեն, թե իրենցից ո՞վ է ավելի նման Հովհանես Թումանյանին:
Автор: shush2002
Ֆորսաժ 5
<<Ֆորսաժ 5`կողոպուտ Ռիոյում> ֆիլմը շարունակում է կրիմինալ ավտո-արկածների սերիաները: Ձանձրալի ոստիկանական կյանքից հետո Բրայանը իրեն վատ չի զգում նոր շրջապատում: Նա նաև Դոմինիկի սրտով է: Ողջ խմբով նրանք պատրաստվում են աննախադեպ կողոպուտի: Նրանց ծրագրում է ներխուժել անմիջապես ոստիկանական տեղամաս և գողանալ, բառիս բուն իմաստով, հարյուր միլիոն դոլարով սեյֆ: <Ֆորսաժ 5> գեղարվեստական ֆիլմը ստեղծեց առանձին ժանր կինոյում: Արագ մեքենաները, լավ տղաները և աղջիկները, նաև ապրելու ցանկությունը: Բնականաբար այդ կյանքի համար անհրաժեշտ են միջոցներ, որի համար պատմությունը կրում է կրիմինալ բնույթ:
Հավերժի ճամփորդը: Մաս 2-րդ
Այս ֆիլմը պատմում է Հովհանես Թումանյանի նվիրվածության և ստեղծագործական գործունեության մասին: Պատմում է նաև, թե ինչպես Թումանյանը իր ութ զավակների հետ տեղափոխվեց Թիֆլիս: Նկարագրվում է Թումանյանի անմիջական մասնակցությունը առաջին համաշխարհային պատերազմին, հայ-թուրքական բախումների մասին, Թումանյանի այդ դեպքերի կենտրոնում հայտնվելու մասին: 1915 թ.-ին Եղեռնը հայ ժողովուրդի մի ստվար հատված ոչնչացվեց, ինչի հետևանքով Հովհաննես Թումանյանը հայտնվեց Էջմիածնում՝ գաղթականների ու որբերի կողքին, նրանց օգնում էր, որ կարողանա փրկել: Հենց այդ տարիներին էր, որ Թումանյանն ինքն իրեն կնքեց Ամենայն Հայոց Բանաստեղծ, իսկ ժողովուրդը անվանեց Ամենայն Հայոց Որբերի Հայրիկ:
Ինդիանա Ջոնս: Կորած տապանի որոնումնները
Ինդիանա Ջոնսը արկածներ սիրող մի մարդ է, ով շատ է սիրում գտնել գանձեր, սակայն ոչ գումարի համար: Ինձ թվում է՝ արդեն պարզ է, որ առանց արկածների գանձի չես հասնի: Ինդիանա Ջոնսը որոշում է գտնել կորած տապանը, որը ըստ լեգենդի օգնում է հաղորդակցվել աստծու հետ, բայց այն գտնելու համար նրան պետք է հատուկ մեդալիոն, որը իր մոտ պահում է մի կին, ով Ջոսի երբեմնի ընկերուհին էր: Այս ամենին գումարվում է այն, որ գերմանական զորքը նույպես ցանկանում է ստանալ այդ տապանը, և թե ինչ է լինում հետո՝ դիտեք ֆիլմում…:
Ֆիլմն ամբողջությամբ՝ դիտեք այստեղ
Արեգ Գալոյան
Գրքերի գողը
9-ամյա Լիզելը շատ շուտ էր կորցրել իր ծնողներին և ապրուպ էր իր մեծ եղբոր հետ: Նրա մահից հետ, 1939թ,-ին նա պարտավորված էր տեղափոխվել Մյունխեն, որտեղ ապրում էր խորդ ծնողների տանը: Հենց այստեղ է նա սովորում կարդալ և բացում իր համար մի նոր աշխարհ: Կարդալը դարձավ նրա համար ամենահետաքրքիր զմաղմունքը, առանց որի նա չէր կարողանա ապրել: Քանի, որ տանը այդքան շատ գրքեր չկային նա սկսեց դրանք գողանալ: Մինչ կսկսվեր Երկրորդ Համաշխարհային պատերազմը ֆաշիստները սկսեցին ոչնչացնել գրքերը: Այդ ամենը շատ է զարմացնում աղջկան և նա սկսում է մտածել, թե ինչ է կատարվում իր շուրջը…
Տիեզերական ջեմ
«Տիեզերական ջեմ» 1996 թվականին նկարահանված սպորտային, կիսաանիմացիոն կատակերգություն։ Գլխավոր դերում հանդես են գալիս Մայքլ Ջորդանը, ինչպես նաև «Looney Tunes» մուլտսերիալի կերպարները։ Ֆիլմի գլխավոր ռեժիսորն է Ջո Պիտկան, իսկ անիմացիոն մասի պատասխանատու ռեժիսորներն են Թոնի Կերվոնը և Բրյուս Սմիթը։
Ֆիլմում գեղարվեստորեն այլ ներկայացում է տրվում Մայքլ Ջորդանի՝ NBA-ից առաջին անգամ հեռանալու ժամանակաշրջանին։
Ֆիլմը կինոքննադատների շրջանում թեև արժանանում է և՛ դրական, և՛ բացասական կարծիքների, սակայն համաշխարհային կինովարձույթում ունենում է ավելի քան 230 միլիոն ԱՄՆ դոլարի եկամուտ։
Ալեքսանդրն ու ամենավատ օրը
Այս ֆիլմում հերոսները մի օրվա ընթացքում ընկնում են այնպիսի փորձությունների միջով, որ եթե միայնակ լինեին՝ չէին հաղթահարի, իրանց օգնում է միասնական ընտանիք լինելը:
Եվ նրանք այդ փորձությունների մեջ ընկնում են, որովհետև մի օր առաջ նրանց տղան ծննդյան նախօեին ընկնում է շատ վատ իրավիճակների մեջ. կոտրում իր եղբոր ամենասիրած խաղալիքը, պատահմամբ վառում է ֆիզիկայի կաբինետը: Նա, որպես իր ծննդյան նվեր, խնդրում է որպեսզի իր ընտանիքը զգա, թե ինչ է նշանակում անհաջողություն, իսկ մյուս օրը ամբողջ ընտանիքը ընկնում է տարբեր վատ իրավիճակների մեջ, իսկ նրա մոտ միայն հաջողություններ են: Ամբողջ դպրոցը նրան վերաբերում է ինչպես այդ օրվա ամենալավ երեխայի, բոլորը ուզում են գալ նրան շնորհավորելու, անգամ՝ սիրած աղջիկը:
Իսկ թե ինչ է պատահում նրա ընտանիքի հետ՝ կտեսնեք հետո:
Վերականգնում
«Извлечение» անվանումով հետևյալ մուլտֆիլմը ստղեծվել է վերջերս և հասցրել ստանալ 100.000.000 մրցանակ: Նախ թվում է, թե մուլտֆիլմը մի վախկոտ մարդու մասին է, ով շատ է վախենում իր սենյակից դուրս գալ, բայց թե վերջաբանը ինչպիսին է, ոչ մեկը չի կարող պատկերացնել:
Խորհուրդ ենք տակիս անպայման դիտել, ֆիլմի դիտումը ձեզնից կխլի ընդամենը 7ր. 30վ., բայց հաստատ չեք փոշմանի այն դիտելու համար։
MSKH FIlm-ը facebook-ում
Տանը մենակ 2`Նյու Յորքում կորածը
Տվյալ ֆիլմը շարունակում է մեզ բոլորիս քաջ ծանոթ Կեվին Մակ-Կալիստերի պատմությունը: Այս անգամ նրանց ընտանիքը պետք է Ամանորը նշեր Մայամիում, բայց, օդանավակայանում նրանք լրիվ իրար են խառնվում, որի արդյունքում Կեվինը շփոթելով թռիչքները, միայնակ թռչում է Նյու Յորք, իսկ մնացածները Մայամի: Նյու Յորք հասնելուն պես, նա նկատում է, որ իր հոր ամբողջ գումարը, իր մոտ է մնացել, և օգտեվլով այդ ամենից մի քիչ զվարճանում է քաղաքում, սակայն այդ հանգիստը ոչնչացնում են, նրա հին ծանոթները, փորձելով թալանել խաղալիքների մի խանութ Ամանորի նախօրեին…