Քարափներից երկինք

Ֆիլմը պատմում է Համո Սահյանի, նրա կյանքի, հայրենի հողի և բնության նկատմամբ սիրո մասին: Բանաստեղծի համար հայրենի հողը իր տունն է, իր ամեն ինչը: Իմ կարծիքով, Համո Սահյանի բանաստեղծություները մաքրում են հոգին ու սիրտը:Ես իմ ընկերների հետ եղել եմ Համո Սահյանի ծննդավայրում՝ Սիսիանի Լոր գյուղում: Լոր գյուղը լցված էր մաքրությամբ և ուրախությամբ, այնպես, ինչպես Համո Սահյանի բանաստեղծություներն են՝ մաքուր և իմաստուն:

Զաքարյան Աշոտ

Ինտերստելար

1419836798_enterՄարդը միշտ ուզում էր գնալ տիեզերք, բայց նա միշտ փորձում էր հայտնաբերել նոր մոլորակներ: Եվ ահա նոր մոլորակում տուն գտնելու խնդիրը ավել բարդացավ, որ նույնիսկ հետազոտելով տիեզերքը նրանք ոչինչ չէին կարողանում անել: Եվ մի որ մեր մոլորակը սկսեց ոչնչացվել, մարդիկ սկսեցին քիչ քիչ վերանալ: Եվ ահա մի օր ինժիներ Կուպերը ամեն ինչ ուզում էր անել որպեսզի փրկեր իր երեխաներին: Իմանալով որ իրեն տրվել է մեծ հնարավորոււթյուն:

 Ֆիլմը դիտեք այստեղ:

Հատված ֆիլմից

Լևոն Վաթյան

Ժառանգություն

haykakan-huzich-molt-n64618-1Արմինե Հովհաննիսյանի, Դավիթ Ասոյանի և Հայկ Թորոյանի «Ժառանգություն» մուլտֆիլմը հայ-ադրբեջանական անվերջ ձգվող հակամարտության և դրա արդյունքում խեղված ճակատագրերի մասին է:

Читать далее Ժառանգություն

Պեպո

ՊեպոՖիլմը պատմում է մի աղքատ ձկնորս Պեպոյի և խարդախ առևտրական Զիմզիմովի դիմակայության մասին։ Պեպոն փորձում է դատարանի միջոցով վերադարձնել այն գումարները, որոնք ժամանակին պարտքով տվել է իր հերը Զիմզիմովին։ Սակայն լինելով դատավորի հետ դավադրության մեջ Զինզիմովը ոչնչացնում է իսկական վկայականը փոխարինելով այն կեղծով։

Լևոն Վաթյան

Երկունք (Չարենցյան հատվածներ)

Այս կիրակի, որպես Չարենցյան օրերի ամփոփում, առաջարկում ենք դիտել «Երկունք» ֆիլմի չարենցյան հատվածները: Չարենցը այս ֆիլմում ներկայանում է մի քիչ խենթ, բայց շատ խելացի: Հետաքրքիր էր հանդիպել նաև Ալեքսանդր Մյասնիկյանի, Տերյանի կնոջ՝ Սուսաննայի, Մարտիրոս Սարյանի կերպարներին: Մեզ թվում է, որ դուք կհավանեք այս ֆիլմի Չարենցին: Մենք շատ հավանեցինք:

Արեգ Գալոյան, Աշոտ Զաքարյան

Իրական Երկաթ

download (1) Ֆանտաստիկ մարտաֆիլմ սյուժեն <Ժիվաիա Ստաիլ> պատմում է ապագայում, որտեղ տարածված սպորտի տեսակը բրնցկամարտը արքելված էր չապից շատ դաժանությունից: Սպորտային տեսակները փոխված են մեծ ռոբոտներով, որոնք կառավարում էին մարդիկ, իսկ ամենա հետաքրքիրը հիշացնում էր գլաձիատորների կռիվները: Չառլի Կենտոնը հին բրանցկամարտիկ, որը հասկանում էր ռոբոտների բրնցկամարտում, մանն է գալիս իր հաղթողին: Ինքը  մինչև հիմա չի համակերպվել, որ ինքը չի կռվում ռինգում այլ ռոբոտները:

Ֆիլմը դիտել այստեղ

Մահվան տեսիլ

Ֆիլմը ներկայացնում է Եղիշե Չարենցի քաղաքական կյանքը, երբ իր մոտիկ ընկերոջը՝ Աղասի Խանջյանին սպանում են, նա հասկանում է, որ իրեն էլ նույն ճակատագիրն է սպառնում։ Չարենցն իրեն զգում էր շատ միայնակ, քանզի Խանջյանը այլևս չկար: Այդ պատահարից որոշ ժամանակ անց նրան ձերբակալում են՝ մեղադրելով հակասովետական մտքերի մեջ և տանջամահ ու սովամահ անելով սպանում: Նրա կնոջը նույնպես բանտարկում են հակասովետական գրողի կին լինելու պատճառով: Երեխաները մնում են որբ։ Իզաբելլային (Եղիշե Չարենցի կնոջը) ազատում են, երբ արդարացնում են Եղիշե Չարենցին: Հետո տալիս են բնակարան, որտեղ նա ապրում է մեկ ամիս, որից հետո ծանր հիվանդության հետևանքով մահանում է:

Մատրիցա

kinogo.net Մենք բոլորս ապրում ենք հանդարտ աշխարհում, որը թվում էր հիանալի: Դու մտածել ես թեկուզ մեկ անգամ, որ աշխարհը որտեղ դու ապրում ես իրական չէ: Հենց այդ միտքը չեր թողնում քնել Նեոին: Նա գիտեր, որ մատրիցան գոյություն ունի, նա գուշակել էր: Նրան մնում էր միայն կանգնել ճիշտ ճանապարհի վրա: Այդ ժամանակ Նեոն կորել էր մտքերի մեջ, Մորֆիուսի թիմը մտածում էր, թե ինչպես կարելի է հանել ոչ իրական կյանքից, մատրիցայից: Մորֆիուսը հանդիսանում է, այն նավի նավապետերից մեկը, որը պաշտպանում էր այն երկիրը, որը դադարեց գոյատևել: Աշխարհի վերջից հետո սկսեց գոյատևել մատրիցան, որտեղ թաքնվել էին ողջ մնացածները: Մարդկանց և մեքենաների միջև ընթանում էր անհավասար կռիվ: Ինտելեկտուալ գիտակցությունը, որը ստեղծվել էր օգնելու մարդկանց, կատարեց իր գործը և ազատեց երկրագունդը մարդկանցից:

Այստեղ

Մերին և Մաքսը

mary-and-max-22895-hd-wallpapers

Իրական դեպքերի վրա հիմնված <<Մերին և Մաքսը>> մուլտֆիլմը պատմում է յուրահատուկ պատմություն։ Երկարատև ամուր ընկերության՝  8 ամայա աղջկա՝ Մերի Դինկլի և 44 ամյա հրեա աթեիստի Մակս Խոռովիտցաի մասին: Վերջինս հիվանդ է, ավելորդ քաշ ունի, և ունի մեծ խնդիրներ սոցիալական շփման հետ կապված: Այդքան տարբեր Մերին և Մաքսը պատկանում են ոչ միայն տարբեր սերունդների, ունեն տարբեր հետաքրքրություններ, գումարած դրան ապրում են հազարավոր կիլոմետրեր հեռու իրարից: Հետաքրքրե՞ց, թե ինչպես են շփվում իրար հետ…:

Այստեղ

Մարզիչ Կարտեր

42fedb8e6_200x300Մարզիչ Կարտեր ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա:  Դեպքը կատարվում է  Կալիֆորնիա քաղաքի դպրոցներից մեկում  1999.թ-ին: Մարզիչ Կարտերը բացում է սպորտային թիմ, և որոշում է, որ   բացի սպորտից նրա աշակերտները պետք է լավ սովորեն: Նրա թիմում շատերը ունեին ցածր գնահատական և դժվարանում էին ուղղել դրանք:  Նա երկար մտածելուց հետո որոշում է, որ այն աշակերտները, որոնք ունեն վատ գնահատակ չեն կարողանա պարապել։ Այն ինչ արեց Մարզիչ Կարտերը առաջացնում էր և՛ լավ և՛ վատ զարմանք բոլորի մոտ: Բայց  դա նրան օգնեց՝ նրա աշակերտները և՛ լավ արդյունք ցույց տվեցին սպորտում և՛ լավ էլ սկսեցին սովորել։

Ֆիլմն ամբողջությամբ՝ դիտեք այստեղ