Հրանտ Մաթևոսյան. աշխարհի մերկացած նյարդը

Տեսաֆիլմը պատմում է 20-րդ դարի հայ գրականության ամենանշանակալի երևույթներից մեկի՝ Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործության ծագման, զարգացման ու կայացման ընթացքի մասին: Читать далее Հրանտ Մաթևոսյան. աշխարհի մերկացած նյարդը

Չհանձնվողը

Несломленный

Ֆիլմը պատմում է իրական պատմություն ամերիկացի թեթևատլետ՝ Լուի Զապերինի մասին, ով մասնակցել է Օլիմպիական խաղերին 1936 թվականին, Բեռլինում:Նա հաղթանակներ տարավ վերջին վազքում:Ենթադրվում էր, որ Զամպիրինին կմասնակցի հաջորդ Օլիմպիական խաղերին,բայց Երկրորդ համաշխարհային պատերզմի պատճառով նա ստիպված էր մեկնել ծառայության:Նրա օդանավը վթարի ենթարկվեց Խաղախ օվկիանոսում: Դրանից հետո Զամպիրինին երկու ուրիշ ծառայողների հետ անցկացնում է 47 օր փոքրիկ նավակում և հանկարծ նրանց նկատում են ճապոնացիները և գերի վերցնում, որտեղ նրան տանջում էին և ստրկացնում:Նա տուն է վերադառնում միայն պատերազմի ավարտից հետո:

Ֆիլմը՝ այստեղ

Դավիթ Գևորգյան

Փնտրելով Դորիին

В поисках Дори

Դորին կապույտ բարեհամբույր Վիրաբույժ ձուկ է, ով տառապում է հիշողության կորստով: Նա համառորեն փորձում է ազատվել իր հիվանդությունից և գտնել իր ընտանիքը…

Ֆիմլը՝ այստեղ

Անահիտ Սողոմոնյան

Փիթը և իր վիշապը

Пит и его дракон

Որբ տղա Փիթը փախչում է իր խորթ ծնողներից, ովքեր տանջանքի էին վերածել նրա կյանքը: Նրան օգնության է հասնում անսպասելի օգնականը՝ բարի վիշապը, ով ունակ է անտեսանելի դառնալ բոլոր մնացած մարդկանց համար:

Ֆիլմը՝ այստեղ

Անահիտ Սողոմոնյան

Միս Պերեգրինի տարօրինակ երեխաների տունը

Дом странных детей Мисс Перегрин

Ջեյքոբի մանկությունն անցել է տարօրինակ երեխաների ապաստանի մասին պապիկի պատմվածքները լսելով: Ապաստանում բնակվում էր մի աղջիկ, ով կարողանում էր կրակը ձեռքերի մեջ պահել, մեկ այլ աղջիկ, ում ոտքերը չէին կպնում գետնին, անտեսանելի տղա և երկվորյակներ, ովքեր միմյանց հետ առանց բառերի էին շփվում: Երբ պապիկը մահանում է, 16 ամյա Ջեյքոբը առեղծվածային նամակ է ստանում և ուղևորվում է այն կղզի, որտեղ մեծացել է իր պապիկը: Այստեղ նա գտնում է այն երեխաներին, որոնց տեսել է միայն լուսանկարներում:

Ֆիլմը՝ այտեղ

Անահիտ Սողոմոնյան

Մռայլ ասպետը

Темный рыцарь

Սյուժեն հանդիսանում է նախորդ ֆիլմի (Բեթմեն։ Սկիզբը) շարունակությունը։ Ֆիլմը սկսվում է այն տեսարանում, երբ Ջոկերը մի խումբ անձանց հետ թալանում է Գոթեմ քաղաքի կենտրոնական բանկը։ Բեթմենը, հանդիպելով Հարվի Դենթի և Ջիմ Գորդոնի հետ, փորձում է հասկանալ, թե ինչպես կարելի է կանգնեցնել Ջոկերին։ Սակայն Ջոկերը արդեն սկսել է իր խաղը։

Ֆիլմը՝ այստեղ

Գիսանե Թութունջյան

Անփառունակ սրիկաները

Бесславные ублюдки

Ֆիլմում իրադարձությունները զարգանում են օկուպացված Ֆրանսիայում: Գերմանացի գնդապետ Հանս Լանդան Սյուզաննա Դրեյֆուսի աչքերի առջև սպանվում են նրա ընտանիքի անդամները: Աղջիկը հրաշքով է փրկվում և կարողանում փախչել Փարիզ: Այնտեղ նա աշխատանքի է տեղավորվում կինոթատրոնում: Այդ ընթացքում Եվրոպայում լեյտենանտ Ալդո Ռեյնը հրեա զինվորների խումբ է հավաքում, որի անունն է «Սրիկաներ»: Նրանց է միանում գաղտնի գործակալ Բրիջիտ ֆոն Համմերսմարկը` իրեն դերասան ներկայացնելով: Երկու սյուժեները խաչվում են, երբ դիվերսանտները հանդիպում են Սյուզաննայի հետ կինոթատրոնում, ով երազում է վրեժի մասին:

Ֆիլմը՝ այստեղ

Գիսանե Թութունջյան

1+1 կամ «Անձեռնմխելիները»

1+1 или Неприкасаемые

Կաթվածահար հարուստ արիստոկրատ Ֆիլիպը, որը հաշմանդամ է դարձել այն բանից հետո, երբ վթարի է ենթարկվել պարապլանով թռիչքի ժամանակ, փնտրում է օգնական, որը պետք է խնամի իրեն։ Թեկնածուներից մեկին՝ սևամորթ Դրիսին, հարկավոր չէ աշխատանք: Նա պարզապես գրավոր հրաժարական է ուզում, որպեսզի գործազրկության նպաստ ստանա։ Բայց անսպասելիորեն հենց նրան է ընտրում Ֆիլիպը։ Քրեական միտումներ ունեցող, մարիխուանայի, կանանց և ռիթմիկ երաժշտության սիրահար սենեգալցու համար լիովին խորթ են լավ շարժուձևերը: Նա կոպիտ է, անտակտ։ Բայց հենց նրա բնական լինելն ու անմիջականությունն են գրավում Ֆիլիպին։ Տառապելով սեփական մարմնի անշարժականությունից՝ Ֆիլիպը ինչ-որ նոր բան է ցանկանում։ Դրիսը քաոս է բերում Ֆիլիպի շքեղ և խստաբարո պալատ, իսկ Ֆիլիպի կյանքը լցվում է արկածներով, անկեղծությամբ և բոլոր խնդիրների նկատմամբ թեթևությամբ։ Չնայած բարդ կյանքին՝ Դրիսը լավ մարդ է։ Նա և Ֆիլիպը ընկերանում են։ Մի անգամ Դրիսն իմանում Էլեոնորի՝ Ֆիլիպի նամակագրության ընկերուհու մասին, ով չգիտի, որ Ֆիլիպը հաշմանդամ է։ Արդյունքում Դրիսը համոզում է Ֆիլիպին զանգել Էլեոնորին։ Վերջինս խնդրում է Ֆիլիպին իր նկարներն ուղարկել։ Դրիսը Ֆիլիպի երկու նկար է գտնում, մեկի վրա երևում է հաշմանդամի սայլակը, մյուսի վրա՝ ոչ։ Դրիսը և Ֆիլիպը սկզբում որոշում են ուղարկել առաջին նկարը, բայց հետո Ֆիլիպը վախենում է և խնդրում խնամակալին փոխել նկարները։

Ֆիլմը՝ այստեղ

Գիսանե Թութունջյան