Անհավանականների ընտանիքը տանից բացակայելու է, սակայն փոքրիկին չեն կարող մենակ թողնել։ Անհավանականները կանչում են մի աղջկա, ով պետք է հետևեր Ջեք-Ջեքին: Ամեն ինչ կարծես թե պարզ է, սակայն Ջեք-Ջեքը սովորական նորածին չէ։ Չէ՞ որ նա անհավանականների ընտանիքից է։
Автор: Արեգ Գալոյան
Աստղային Պատերազմներ 6
«Աստղային Պատերազմներ» ֆիլմի տվյալ պահի դրությամբ վերջին մասը, պատմում է արդեն ջեդայ Լյուկ Սկայվոլկերի մասին։ Աբստամբները պետք է հարձակվեն, նոր կիսապատրաստ «Մահի Աստղի վրա»։ Նրանք որոշում են, թե ինչքան շուտ այդքան լավ։ Դրա վրա հարձակվելու համար, նրանք պետք է ոչնչացնեն մոտակա մոլորակի վրա գտնվող, սիթհերի բազան։ Նրանք հասնում են տեղ, սակայան այդ մոլորակի կենդանական աշխարհը նրանց համար անակնկալ է պատրաստել։ Հետաքրքրե՞ց, առաջարկում եմ դիտել։ Ֆիլմը շուտով կունենա նոր 7-րդ մաս։
Աստղային պատերազմներ 5
Ֆիլմի այս մասը պատմում է արդեն հանրապետության մարտիկ, Լյուկ Սկայվոլկերի մասին,
ով <<Հոթհ>> մոլորակից, հաջողված փախուստից հետո, փնտրվում մեջ է։ Նա փնտրում է վարպետ ջեդայ Յոդային, ով հետագայում պետք է ուսուցանի Լյուկին, ուժի կառավարում, և պատմի դրա մասին։ Լյուկը հասնում է Օլբենի հուշած մոլորակը, սակայն նրա տիեզերագնացը խորտակվում է, և նա ստիպված է լինում փոքրիկ ճամբար տեղադրել մոտակայքում։ Լյուկին թվում է, թե նրան հետևում են, և նրա զգացողությունները նրան չեն խափում։ Բայց ով է հետևում նրան, և ի՞նչու։
Աստղային պատերազմներ 4
Ֆիլմի այս մասը պատմում է երիտասարդ Լյուկ Սկայվալկերի մասին, ով ապրում է Տատուին մոլորակի վրա։ Արդեն մեզ շատ լավ հայտնի երկու զվարճալի ռոբոտները, Առ-2-դի-2-ն և Ց-3պի-ոն հայտնվում են այս մոլորակի վրա, նրանք փնտրում են Օբիվան Կենոբիյին ըստ արքայադուստր Լեայի հրամանի։ Ռոբոտները պատահական, թե բախտի բերմամբ հայտնվում են Լյուկ Սկայվալկերի մոտ։ Ով պատահական միացնում է ձայնագրությունը և առաջին հայացքից սիրահարվում է արքայադստերը։ Նրանք միասին ճանապարհ են ընկնում Օբիվանին գտնելու համար․․․
Աստղային պատերազմներ 3
Պատերազմը սկսված է։ Ջեդայների խորհուրդը, ինչ որ բան է զգում։ Էնեկինը սկսում է տեսնել սարսափելի երազներ կապված իր գաղտնի կնոջ՝ Պադմեի հետ։ Իսկ սենատոր Պալպատինը մտերմանում է Էնեկինի հետ՝ տեղադրելով նրան ջեդայների խորհուրդում։ Խորհուրդին դուր չի գալիս սա, քանի որ Էնեկինը դեռ վարպետի կոչման արժանի չէ։ Էնեկինին շարունակում են հետևել, սարսափելի երազները։ Սենատոր Պալպատինը, պատմում է Էնեկինին․ թե կար մի հայտնի Սիթհ որը կարողանում էր վերակենդանացնել իր սիրելիներին։ Ֆիլմի այս մասը իմ ամենասիրելին է։ Միանշանակ առաջարկում եմ դիտել։
Ասղային Պատերազմներ 2
<<Աստղային պատերազմներ>>-ի երկրորդ մասը պատմում է արդեն պատանի Էնեկին մասին, ում ուսուցիչն է դարցել Օբիվանը։ Նրանց հանձնարարում են պաշտպանել թագուհի Պադմեին սպանուցյան վտանգից։ Ամենուրեք տիրում է քաոս։ Օբիվանը ման է գալիս մի մոլորակ, որը ջնջված է բոլոր արխիվներից։ Իսկ այդ ընթացքում երիտասարդ Էնեկինը և Պատմեն սիրահարվում են, ինչը չի թույլատրվում ըստ ջեդայների օրենքների։ Օբիվանին հաջողվում է գտնել մոլորակը։ Բայց, թե ինչ է նա պարզում այնտեղ, կիմանակ եթե դիտեք ֆիլմը։
Կոմիտաս․ կյանք և գործ
Այս տեսանյութը, ինչպես կռահեցիք, պատմում է Կոմիտասի կյանքի ու գործի մասին։ Մեդիայի միջոցով ներկայացվում են այն վայրերը, որտեղ ապրել և ստեղծագործել է Կոմիտասը: Տեսանյութն ուղեկցվում է կոմիտասյան հոգեհարազատ երաժշտությամբ։ Ներկայացված են նաև հուշեր Կոմիտասի մասին։
Ֆիլմը հետաքրքիր է ու շա՜տ ուսումնական: Առաջարկում եմ ժամանակ գտնել և անպայման նայել այն:
Արեգ Գալոյան
Աստղային Պատերազմներ I
<<Աստղային պատերազմներ>> կլասիկա համարվող ֆիլմի առաջին մասը պատմում է, ուսուցիչ և աշակերտ ջեդայների մասին։ Նրանց ուղարկում են հատուկ, առաջադրանքի։ Վերադառնալու ճանապարհին նրանց տիեզերագնացը փչանում և նրանք հայտնվում են Տատուին մոլորակի վրա, որտեղ հիմնականում բնակվում են գողեր, վաճառականներ։ Տիեզերագնացը սարքի բերելու համար նրանցից պահանջվում է հաղթել արագագնացների մրցույթը։ Այդ հարցում նրանց կոգնի երիտասարդ Էնեկին Սկայվավալկերը, ում մեջ ուսուցիչը ուժի գերազանցություն է զգում։ Թե ինչ է լինում ֆիլմում հետո պարզեք ինքներդ։
Սուտասան սուտասանը
<<Սուտասան սուտասանը>> ֆիլմը պատմում է մի փաստաբանի մասին, ով իր ամբողջ կյանքը նվիրում է աշխատանքին, և հանուն որի նա բաժանվել էր իր կնոջից և շատ հազվադեպ էր հանդիպում իր տղայի հետ։ Եվ ահա իր տղայի ծննդյան օրը, երբ նա պարտավոր էր ներկա լինել արարողությանը, նա բացակայում է գործի պատճառով։ Իսկ երեխան տեսնելով դա երազանք է պահում, որպեսզի իր հայրիկի չկարողանա խաբել 1 օր։ Պատկերացնում եք ինչ տեղի կունենա փաստաբանի հետ, երբ նա չկարողանա խաբել նամանավանդ երբ նա պայքարում է հանցագործի ազատության համար։ Առաջարկում եմ երկար չպատկերացնել, դրա փոխարեն նայեք այս զվարճալի կատակերգությունը։
Ամեն ինչի թեորեմը
Հավանաբար շատերն են լսել ժամանակակից հայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոկինգի անունը: Ֆիզիկոս, ով մեծ ներդրում ունի գիտության մեջ, նա նաև զարմանալի ուժեղ մարդ է: Սթիվեն Հոկինգը ոչ միայն չի կոտրվել սարսափելի հիվանդությունից, այլև շարունակում է ապրել մեր կողքին և գիտական աշխատություններ գրել:
Այս ֆիլմը «Ոսկե գլոբուսից» ստացել է բազմաթիվ մրցանակներ՝ լավագույն երաժշտության, տղամարդու լավագույն դերակատարման համար: Նաև Օսկարակիր ֆիլմ է: Առաջարկում ենք նայել: Խոսք ենք տալիս՝ չեք փոշմանի:
Ֆիլմը կարող եք նայել՝ այստեղ: