Ամանորն ու Սուրբ Ծնունդը

Տոները մեր առօրյան լցնում են խինդ ու ուրախությամբ: Ամանորն ու Սուրբ Ծնունդը տարվա ամենահեքիաթային տոներն են: Դրանք յուրահատուկ կերպով են ազդում մարդկանց վրա ու տարբերվում են մյուս տոներից: Դա այն տոնական շրջանն է, երբ մարդիկ ամեն բացասական դնում են մի կողմ ու ամեն բան սկսում նոր էջից։ Սա մարդկանց համար ներելու ու ներվելու, սիրելու ու սիրված լինելու, էջը թերթելու հնարավորություն է: Ընտանեկան արժեքներն ու ջերմությունը ավելի ցայտուն են դառնում, մարդիկ սկսում են գնահատել այն ամենը, ինչ տարվա ընթացքում կարևորության չեն արժանացրել: Ամենազբաղված մարդիկ անգամ ժամանակ են գտնում Սուրբ Ծննդյան տոները ընտանիքի հետ անցկացնելու համար: Սակայն այն ամենը, ինչ մեզ մոտ ասոցացվում է Ամանորի հետ, շատ այլ վայրերում վերագրվում է Սուրբ Ծննդյան տոնին: Ոչ մի այլ տոն այսքան չի հիշատակվում հեքիաթներում, գրքերում, մուլտֆիլմերում, ֆիլմերում, ինչքան Սուրբ Ծնունդն ու Ամանորը: Հարց է առաջանում, ինչո՞ւ: Այս հարցի պատասխանը գտնելու համար դիտարկենք նշված տոների մասին մի քանի ֆիլմ։
1. Ամանորյա ամենահայտնի ֆիլմերից է «Տանը մենակ» ընտանեկան կատակերգությունը: Այստեղ հիմքը դրված է ընտանեկան արժեքների վրա: Քսանութ տարեկան դարձող այս ֆիլմը ընդգծում է ընտանիքի կարևորությունը: Դա հեշտ է նկատել, նույնիսկ եթե դիտում ես ողղակի հաճույքի համար՝ իմաստին ուշադրություն չդարձնելով: Ֆիլմում դեպքերի զարգացումն ապահովում է փոքրիկ Քևենը՝ իր տունը հնցագործներից պաշտպանելու ջանքերով: Ութնամյա Քևենը, ընտանիքի անդամների անարդար վերաբերմունքից ընկճվելով, իրենց ճամփորդության նախորդ գիշրը երազանք է պահում ու ասում մայրկին,-«Լավ կլիներ, որ բոլորդ առավոտյան անհետանայիք, ատում եմ բոլորիդ»: Սա երկու եղբայրների բախման ու ծնողների վերաբերմունքի արդյունք էր: Հանգամանքների բերումով ընտանիքը մեկնում է Ֆրանսիա՝ մոռանալով Քևենին տանը, ով պատժված էր ու ննջասենյակի փոխարեն պիտի քներ տանիքում: Սկզբում այս ամենը Քևենին դուր է գալիս, ու նա սկսում է վայելել իր «ազատությունը», սակայ երբ բանը հասնում է այս ընտանեկան տոնին, սկսում է կարոտել իր ընտանիքի անդամներին և այն ամենը, ինչ իրեն այլժամ զայրացնում էր: Ու երբ հանցագործների հախից գաիս է, կրկին երազանք է պահում, որ ընտանիքը հետ գա: Միգուցե սա էլ հենց Սուրբ Տոների հրաշքն է:
2. Մյուս ֆիլմը «Տանը մենակ 2»-ն է: Դեպքերը տեղի են ունենում նույն հերոսների հետ: Պատմությունը կրկնվում է, սակայն այս անգամ Քևենը ուղղակիորեն շփոթում է ինքնաթիռը ու ընտանիքի հետ Ֆլորիդա գնալու փոխարեն ուղևարվում է Նյու Յորք: Հոր անունից ամենաշքեղ հյուրանոցում համար պատվիրելով՝ նա սկսում է կրկին վայելել իր ազատությունը: Ճակատագրի հեգնանքով այստեղ հանդիպում է սպասվում նույն հանցագործների հետ, ու փոքրիկ հերոսը պայքարում է իր կյանքը փրկելու համար: Նա նաև խանգարում է հանցագործներին թալանելու այն խախալիքների խանութը, որի հասույթը փոխանցվում է մանկաբուժական կենտրոնի երեխաներին: Սա արդեն մարդասիրություն է ու բարություն: Վերջում կրկին երազանք է պահում, ու մայրիկը գալ, ու գտնում է նրան, քաղաքի տոնածառի մոտ:
3. Հաջորդ ֆիլմը, որը վերջես եմ դիտել «Կորած Սուրբ Ծնունդը» ընտանեկան ֆանտաստիկան է: Ֆիլմի ցածր ռեյտինգը չի խանգարում, որ այն լինի գեղեցիկ, հուզիչ ու հետաքրքիր: Սա մի տղայի պատմություն է, սակայն ֆիլմն ինքնին ստի ու գողության հետևանքների մասին է: Գլխավոր հերոսը Ռիչարդ անունով, Բադ մականունով փոքրիկն է, ում փոքրիկ ստից էլ հենց ծավալվում է ֆիլմը: Բադի հայրը փրկարար է ու գործի բերումով չի հասցնում բավարար ժամանակ անցկանցել որդու հետ: Ու մի օր, երբ ծնողները տղային շնիկ էին նվիրել, ու տղան հոր հետ պիտի գնար՝ շանը ման տալու, հայրիկին կանչում են աշխատանքի: Ռիչին թաքցնում է հոր մեքենայի բանալիները, և մայրիկը որոշում է նրան մեքենայով տանել: Ճանապարհը կարճացնելու համար սխալ ուղղությամբ են գնում ու ավտովթարի ենթարկվում: Այստեղից սկսվում է շղթան: Ծնողները մահանում են, այն փոքրիկ աղջիկը, ում պիտի փրկեր Բադի հայրիկը, մահանում է, աղկջա հայրը դառնում է Բադի հոգեբանը, իսկ Բադը դառնում է մի հասարակ գող: Ու մի անգամ հայտնվում է մի մարդ, ով կարող է փոխել ամեն բան: Նա կարողանում է մարդու ձեռքին կպչելով իմանալ, թե ինչ է կորցրել այդ մարդն ու որտեղ է այդ կորցրածը: Մի անգամ, դիպչելով մի կնոջ ձեռքի, տեսնում է, թե ինպես է Բադը մտնում նրա տուն ու գողանում ոսկե օձը: Ամեն բան փորձելով հասցնել իր տիրոջը՝ վերջում պարզվում է, որ այդ մարդը, ով իր մասին ոչինչ չէր հիշում, Բադի այն ապագան էր, որը կլիներ, եթե Բադը չդադարեցներ իր հանցանքները: Ֆիլմի հիմքը զղջումն է: Բադը զղջում է իր արածների համար և ստանում ամեն բան իր տեղը գցելու հնաավորություն: Երբ, դժվարությունները հաղթահարելով, Բադը թևնոցը վերադարձնում է ծեր կնոջը, ետ է բերում անցյալը: Ամանորը նոր շանս է, հնարավորություն ամեն բան նորից սկսելու: Դա տեսանելի է այս ֆիլմում: Ամենահետաքրքիրն այն է, որ Ռիչարդի ապագայի կերպարին տրվում է ամենը փոխելու հնարավոություն միայն նրա համար, որ նա իր տաք բաճկոնը տվել էր մի մուրացիկի և ինքը փողոցում գիշերել միայն վերնաշապիկով: Տեսնանելի է ամանորի շունչը՝ բարություն, մարդասիրություն, անձնազոհություն, ընտանիք, սեր, զղջում:
Միշտ էլ կա նորի կարիք, սակայն Սուրբ ծննդյան տոների մասին ֆիլմերը միշտ հետաքրքիր են ու դիտվող, որովհետև առիթ կա դիտելու տարին մեկ անգամ միայն: Սա ամենագեղեցիկ ու բարի տոնն է, միավորիչ, դրական էներգիայով ու տրամադրությամբ լի:
Մաղթում եմ բոլորին այսպիսի հրաշքներով ու արկածերով լի տոներ: Շնորհավոր Սուրբ Ծնունդ:

Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Один комментарий

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s