Ֆիլմը շարունակում է պատմել Գվենդոլին Շեֆերդի մասին, ով իր ծնողներից ժառանգել է մի գեն, որը թույլ է տալիս ճանապարհորդել ժամանակի միջով: Որպեսզի ճանապարհորդությունները հանկարծակի չլինեն, Գվենդոլինը օգտագործում է մի սարք, որը պատկանում է <<Պահապաններին>>, սակայն նրանք ինչ-որ գաղտնի բան են ծրագրել, որը կարող է վնասել բոլոր այն մարդկանց, ովքեր տիրապետում են այդ գենին: Այդ ամենը իմանալով Գվենդոլինը սկսում է հետազոտել իր տոհմը, որպեսզի կարողանա փրկել իրեն և մյուսներին, իսկ այդ հարցում նրանք օգնում է Գիդեոն դե Վիլլերը, ով տեղյակ է <<Պահապանների>> մի քանի ծրագրերից, բայց համառորեն լռում է: