Ֆիլմի գլխավոր հերոսը շատ բարի, հետաքրքրասեր և ընկերասեր շուն է: Նա ապրում է Մարտինների ընտանիքում և շատ է սիրում խաղալ նրանց հետ: Մի անգամ Մարտինները պետք է ճամփորդեին դեպի Ճապոնիա բայց, շանը նրանք վերցնել չէին կարող: Նրանք չգիտեին թե ում հետ կարող էին թողնել շանը և որոշեցին նրան տանել 5 աստղանի հյուրանոց, որը նախատեսված էր շների համար: Սակայն, հյուրանոցի մասին բոլոր պատմող գովազդները սուտ էին: Գլխավոր հերոսը հասկանում է, որ նա ընկել է թակարդը: Չնայած դրան նա գտնում է նոր ընկերներ և կազմակերպում մեծ շնային փախուստ…