30 տարի առաջ ուրվականների որսորդները փրկեցին Նյու Յորքը ուրվականների հարձակումից, սակայն հիմա քաղաքին կրկին սպառնում է վտանգ: Նախկին հերոսները չեն կարող պաշտպանել քաղաքը, սակայն գտնվում են ուրիշ խիզախ մարդիկ, ովքեր իրենց ողջ կյանքը նվիրել են պարանորմալ երևույթների ուսումնասիրությանը: Էբբի Յեյտսը միավորվում է Էրին Գիլբերտի հետ, հավանաբար լավագույն մասնագետը քվանտային ֆիզիկայի ոլորտում, և նրանք միասին հավաքում են ուրվականների որսորդների նոր թիմ, ուր ընդունում են հիանալի ինժեներ Ջիլիան Հոլցմանին, մետրոպոլիտենի աշխատակցուհի Պետի Տոլանին, ով քաղաքը գիտի իր հինգ մատի պես, և քարտուղար Քևինին` ով շատ գեղեցիկ տղամարդ է: Միասին նրանք սկսում են պայքարել չար ուժի դեմ, որը ահաբեկել է մեգապոլիսը . . .
Ֆիլմը՝այստեղ