Արագիլները բերում են երեխաներ ․․կամ համենայն դեպս,առաջ այդպես էին անում։Իսկ այժմ նրանք առաքում են ինտերնետ-վաճառքով զբաղվող համաշխարհային հսկայի ապրանքները։ Ջունիորը՝ընկերության լավագույն առաքիչ արագիլը,ով շուտով պետք է պաշտոնի բարձրացում ունենա,պատահմամբ ակտիվացնում է երեխաներ ստեղծող մեքենան և արտադրում հմայիչ,սակայն ընդհանրապես չպլանավորված փոքրիկի։
Հուսահատված նա փորձում է առաքել այս սիրո և խնդիրների կծիկը մինչև ղեկավարության իմանալը՝ Ջունիորը և իր ընկերուհի Լյութիկը, ով Արագիլների Սարի վրա բնակվող միակ մարդն է, շտապում են տեղ հասցնել իրենց առաջին և միակ երեխային, հայտնվելով արկածների մեջ,ինչի շնորհիվ շատ ընտանիքներ կարող են դառնալ ամբողջական,իսկ արագիլները ՝ վերադառնալ երկրի վրա իրենց ճշմարիտ Առաքելությունը։
Անահիտ Սողոմոնյան